The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday 7 January 2019

Հայաստանի դեսպանը մասնակցեց Սուրբ Ծննդյան առթիվ մատուցված պատարագին




Հունվարի 6-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը մասնակցեց՝ Արևմտյան Եվրոպայում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանի հանդիսապետությամբ Սուրբ ծննդյան կապակցությամբ մատուցված պատարագին: Եկեղեցում և հարակից սրահներում պատարագին ներկա էին Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ։
Պատարագի ժամանակ իր խոսքում Խաժակ Սրբազանը կարևորեց Նիդերլանդների ամենահայաշատ բնակավայրում մատուցված պատարագին Հայաստանի դեսպանի մասնակցությունը, ինչը մարմնավորում է հայ ժողովրդի, եկեղեցու և պետության միասնականությունը։
Սուրբ պատարագին ընթացքում Խաժակ սրբազանի հանդիսապետությամբ կատարվեց Ջրօրհնեքի արարողություն։
Պատարագի ավարտին Խաժակ արքեպիսկոպոսի առաջարկությամբ դեսպան Տիգրան Բալայանը Սուրբ Ծննդյան առթիվ շնորհավորական խոսք հղեց ներկա հավատացյալներին՝ մաղթելով հաջողություն և միասնական արդյունավետ աշխատանք՝ հանուն Հայաստանի հզորացման և հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման:




No comments:

Post a Comment