The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 1 September 2019

Սեպտեմբերի մեկը Նիդերլանդների հայ համայնքի դպրոցներում



Stichting VAN для 





Շնորհավոր սեպտեմբերի 1֊ը` գիտելիքի օրը։ Նայմեխենի ՄՀՀ միության Վան մեկօրյա դպրոցն իր դռները բացեց սաների առջև։
Նախակրթարանի առաջին դասն սկսվեց ,,Ես հայ եմ,, թեմայով։ Բարձր խմբերի աշակերտներն էլ շատ խանդավառված ու սիրով պատմեցին ամառային արձակուրդներին Հայաստանում անցկացրած ժամանակի ու ստացած տպավորությունների մասին։ ՄԵՆՔ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ,ՀԱՅԱՍՏԱ՛Ն🇦🇲❤

Այսօր Սեպտեմբերի 1ը Մաստրիխտի Անի Համայնքում բազմաշատ երեխաներ էին ՝որոնք եկել էին ծանոթանալու իրենց դպրոցին Եվ դասղեկին ։Այնուհետ երեխները անցան խաղահրապարակ, իսկ հետո հույրասիրվեցին հայկական խորովածով եվ քյաբաբով ՚իսկ Ծնողները միասնաբար ջերմ մթնոլորտում ճաշակեցին հայկական խորովածը ։Ահա այսպիս գեղեցիկ տոնական օր էր Մաստրիխտի Անի Հայ Համայնքում։




Armeense stichting Urartu


Սեպտեմբերյան առաջին օրը դպրոց են այցելել նաև Դեն Բոսի «ՈՒրարտու»  հայ  համայնքի երեխաները:


Նոր ուսումնական տարին մի  քանի օրից կսկսվի նաև Ալմելոյի, Ամստերդամի, Հաագայի և մյուս հայ  համայնքներում:

No comments:

Post a Comment