The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 14 December 2019

Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի սարկավագների երգչախումբը Եվրոպայում համերգային շրջագայություն ունեցավ




Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի սարկավագների երգչախումբը `գեղարվեստական ղեկավար Շահե Քեշիշյանի ղեկավարությամբ, Կոմիտաս վարդապետի 150 ամյակին նվիրված` բավական հաջող շրջագայություն ունեցավ Եվրոպայում: Միայն Նիդերլանդներում երգչախումբը երեք համերգ ունեցավ` Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ամստերդամի պատմական Սուրբ հոգի եկեղեցիներում և Մաաստրիխտի Սուրբ Սերվատիուսի Տաճարում: Երգչախմբի Այս և այլ քաղաքներում ունենալիք համերգների մասին է կիսվում խմբին ուղեկցած Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Վատիկանում հայ եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Տեսաերիզը նկարահանվել է դեկտեմբերի 8-ին:


No comments:

Post a Comment