The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday 13 December 2019

ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը




WASHINGTON — The U.S. Senate on Thursday passed a measure officially recognizing the century-old Armenian genocide — a move vociferously opposed by the Turkish government and that had been blocked by the White House.
The resolution was passed by unanimous consent. Sen. Bob Menendez, D-N.J., had tried to use the procedure to pass the measure three times before, but those attempts had been blocked by different Republican senators.
"It is fitting and appropriate that the Senate stands on the right side of history," an emotional Menendez said on the Senate floor after the resolution passed. "It commemorates the truth of the Armenian genocide."
"I am thankful this resolution has passed at a time in which there there are still survivors of the genocide," Menendez said, pausing as he choked back tears. They "will be able to see the Senate acknowledges what they went through."
The resolution provides "official recognition and remembrance" of the killings of 1.5 million Armenians at the hands of the Ottoman Empire beginning in 1915. That recognition has been long opposed by Turkey, and President Recep Tayyip Erdogan complained about the House passing its version of the resolution during a meeting with President Donald Trump in the Oval Office last month.
Menendez'sprevious attempts to pass the measure were blocked by Sens. Lindsey Graham of South Carolina, David Perdue of Georgia and Kevin Cramer of North Dakota. Menendez's co-author on the bill, Republican Sen. Ted Cruz, said the three had blocked the resolution from passing at the request of the White House, and that was "a mistake."
No one objected on Thursday.
"This is the third week in a row we have come to the Senate floor seeking to pass this resolution, and I'm grateful that today we have succeeded," Cruz said. "This is a moment of truth that was far too long coming."
"From 1915 to 1923, the Ottoman Empire carried out a forced deportation of nearly 2 million Armenians, of whom 1.5 million were killed," Cruz said. "We must never be silent in the face of atrocity."
Armenian Prime Minister Nikol Pashinyan called the Senate's move "a victory of justice and truth."
"On behalf of the Armenian people worldwide, I express our profound appreciation to the Senate for this landmark legislation," he tweeted.
The measure's passage was also hailed by the Armenian Assembly of America, an Armenian advocacy organization that's pushed for the measure.
"The Congress of the United States of America has spoken," said the group's executive director, Bryan Ardouny. The measure "unequivocally gives meaning to U.S. affirmation of the Armenian Genocide and sends a strong message to the world that the U.S. stands on the side of human rights."
Julie Tsirkin reported from Washington, and Dareh Gregorian from New York.
Չնայած Թրամփի վարչակազմի դիմակայությանն ու Թուրքիայի պարբերական սպառնալիքներին` ԱՄՆ Սենատը հինգշաբթի օրը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը` շրջադարձային փոփոխություն մտցնելով ամերիկյան քաղաքական ուղեգծում:
Բանաձևն ընդգծում է`ԱՄՆ քաղաքականությունն է որպես ցեղասպանություն ոգեկոչել մեկուկես միլիոն հայերի սպանությունը Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին: Այն նաև բացառում է ԱՄՆ մասնակցությունը թուրքական կառավարության կողմից վարվող ժխտողական քաղաքականությանը, ինչպես նաև աջակցում Հայոց ցեղասպանության մասին գիտելիքների տարածմանը հանրակրթական հաստատություններում։
«Ավելի քան հարյուր տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունից հետո` ԱՄՆ Սենատը ի վերջո կանգնեց ճշմարտության կողքին», - քվեարկությունից հետո հայտարարեց բանաձևի համահեղինակ Ռոբերտ Մենենդեսը, ով ընտրության առաջին օրից` ավելի քան տասը տարի, պայքարում է հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման:
«Ես տարբեր առիթներով այս ամբիոնից խոսել եմ Հայոց ցեղասպանության մասին: Հայազգի եկեղեցական Գրիգորիս Պալաքյանն արձանագրել էր այդ օրերի գողգոթան ու գրել. - «Անկարան ու շրջակա քաղաքները վերածվել էին սպանդանոցի, մարդկանց սպանում էին կացիններով, մանգաղներով ու բահերով, հայերին մաս-մաս էին անում, երեխաներին ժայռերից ցած նետում` մայրերի աչքի առջև... ամենուր աննկարագրելի սարսափ էր»: Եվ նույնիսկ թվացյալ տեղահանության ժամանակ հայերին պարտադրվող պայմանները հուշում էին ` Թուրքիայի վերջնական նպատակն էր բնաջնջել հայ ժողովրդին»:
Մեջբերելով մի շարք այլ ականատեսների, այդ թվում` այդ օրերին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի վկայությունները, Մենենդեսը հայտարարեց․ - «Երախտապարտ եմ, որ այս փաստաթուղթն ընդունվեց այն ժամանակ, երբ մեր կողքին դեռ Ցեղասպանությունը վերապրած մարդիկ կան...»: 65-ամյա սենատորը, սակայն, չկարողացավ միտքն ավարտին հասցնել. արցունքները խեղդեցին կոկորդը:
«Ճշմարտության այս հաղթանակին մենք ստիպված էինք երկար սպասել», - իր հերթին փաստեց բանաձևի համահեղինակ, հանրապետական Թեդ Քրուզը, հիշեցնելով` մինչ այդ հանրապետական երեք սենատորներ մեկը մյուսի ետևից արգելափակում էին նույն այդ փաստաթղթի ընդունումը` Սպիտակ տան խնդրանքով:
«Ավելի քան հարյուր տարի առաջ աշխարհը լռեց, երբ հայ ժողովուրդը տառապանքների էր ենթարկվում ու կոտորվում, և նույնիսկ այսօր շատերն են անտեղյակ կատարվածից: Բայց մենք երբևէ չպետք է լռության մատնենք այդ վայրագությունները, մենք պարտավոր ենք բարձրաձայնել ճշմարտությունը: Այս բանաձևը փաստում է` ԱՄՆ քաղաքականությունն է ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը պաշտոնական ճանաչմամբ և հիշատակմամբ», - հայտարարեց Քրուզը:
Ավելի վաղ` անցած հոկտեմբերին էլ Կոնգրեսի ստորին պալատը` Ներկայացուցիչների տունն էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը ձայների գերակշռող մեծամասնությամբ` 405 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ: Այդ բանաձևի հեղինակ, հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը շտապել է ողջունել Սենատի որոշումը. - «Կոնգրեսն այժմ միասնական է Ցեղասպանության մասին ճշմարտությունը բարձրաձայնելու հարցում, և ժամանակն է, որ ԱՄՆ նախագահը ևս մեզ միանա»:
Սենատի և Ներկայացուցիչների տան բանաձևերը միմյանցից անկախ են, օրենքի ուժ չունեն և, ըստ ընթացակարգի, չեն պահանջում ԱՄՆ նախագահի ստորագրությունը։ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը միաժամանակ փաստում է` այդ քվեարկություններով ԱՄՆ օրենսդիր իշխանությունն ամբողջովին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Լոբբիստական կառույցն արձանագրում է` Ամերիկայի դեսպանները աշխատանքի անցնելուց առաջ պարտավոր են ստանալ Սենատի հավանությունը, ինչը նշանակում է, որ «այսուհետ բոլոր թեկնածուները պետք է հետևեն Կոնգրեսի պաշտոնական քաղաքականությանը, այլապես վտանգի տակ կդնեն իրենց հեղինակությունն ու աշխատանքը»։
Անկարայի արձագանքը չի ուշացել. արտգործնախարար Չավուշօղլուն Սենատի որոշումը «քաղաքական ներկայացում» է որակել, ու պնդել․ - «Պատմությունը քաղաքական նկրտումներին ծառայեցնողներն ու առերեսվել չցանկացողները վախկոտներ են»։
«Սենատի վերջին քայլերը վտանգի տակ են դնում մեր երկկողմ հարաբերությունների ապագան», - իր հերթին Թվիթերում գրել է Թուրքիայի նախագահական նստավայրի խոսնակ Ֆահրեթդին Ալթունը, հավելելով․ - «Պատմության մեջ այս բանաձևերը կմնան որպես ԱՄՆ Կոնգրեսի որոշ ներկայացուցիչների կողմից Թուրքիայի դեմ ձեռնարկված անպատասխանատու և անօգուտ քայլեր, որոնք տևական վնաս են հասցնելու երկու ժողովուրդներին»:
Պաշտոնական Երևանը ողջունել է վաշինգտոնյան քվեարկությունը. «Հիրավի՝ պատմական իրադարձություն», - Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն էլ շնորհակալություն է հայտնել սենատորներին, ընդգծելով` «թիվ 150 բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այն հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը»:
Ամերիկյան լրատվամիջոցները փաստում են, որ պատմական այս քվեարկությունը տեղի ունեցավ թուրք-ամերիկյան սրված հարաբերությունների ֆոնին. ընդամենը մեկ օր առաջ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն էր տվել մի օրինագծի, որը կոչ է անում ԱՄՆ կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը գնելու և Սիրիայի հյուսիս ներխուժելու համար:





ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ռ/կ

No comments:

Post a Comment