The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday 1 August 2022

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը դատապարտող հայտարարություն է հրապարակել

 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը EAFJD - European Armenian Federation for Justice and Democracy դատապարտող հայտարարություն է հրապարակել ըստ որի ՀՀ իշխանությունները՝ Նիդերլանդների քաղաքացի և Հայ դատի տեղի հանձնախմբի անդամ Սյունե Աբրահամյանին, ապա նաև նույն հանձնախմբի ատենապետ Մասիս Աբրահամյանին արգելել են մուտք գործել Հայաստան:

Հայտարարության մեջ ասվում է, որ Համայնքային ակտիվ գործունեությամբ զբաղվող սփյուռքահայերին հայրենիք մուտք գործելն արգելելով՝ ՀՀ իշխանությունները բացահայտ խտրականություն են դրսևորում իրենց քաղաքականությունը չկիսող և դրան ընդդիմացող անձանց նկատմամբ։
Ասվում է, որ Սյունե Աբրահամյանը Հայաստան էր մեկնել մասնակցելու ՀՅԴ Երիտասարդականի կողմից Սյունիքում կազմակերպված կամավորական ճամբարներին:
(Հայտարարությունն ամբողջությամբ https://eafjd.eu/.../home-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80.../ կայքում)
Введите описание картинки
Ըստ շրջանառվող լուրերի՝ մասնավորապես արգելափակման պատճառ կարող է հանդիսանալ վերջին ժամանակների դաշնակցության վարած քաղաքականությունը՝ մասնավորապես Հայաստանի վարչապետի արտասահմնյան այցելությունների ընթացքում նրանց ցուցաբերած վերաբերմունքը:
Տեսանյութում 5 tv am հեռուստալիքի պատրաստած նյութը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Նիդերլանդներ այցի ժամանակ:

No comments:

Post a Comment