The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 11 May 2022

Հայաստանի վարչապետի առաջին պաշտոնական այցը Նիդերլանդներ



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-11-ին երկօրյա պաշտոնական այց կկատարի Նիդերլանդների Թագավորություն:

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռութեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ: Նախատեսվում է նաև վարչապետի հանդիպումը Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսի պաշտոնական բացմանը: Վարչապետը շրջայց կկատարի Խաղաղության Պալատում և վերջինիս այգում կմասնակցի Միջազգային խաղաղությանը Հայաստանի ներդրումը խորհրդանշող հայկական խաչքարի բացման արարողությանը:

Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտ՝ Քլինգենդայլ: ՀՀ վարչապետը Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում հանդես կգա «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն - 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսությամբ:

https://www.facebook.com/NidOragir/posts/5235167416547953

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Նիդերլանդների Թագավորություն
Խրոնինգենի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել են Դրենթե նահանգում Նիդերլանդների թագավորի հանձնակատար Յետա Կլայնմսման, Ասենի քաղաքապետ Մարկո Աուտը, Թինարլոյի քաղաքապետ Մարսել Թայսենը, Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ արարողակարգի ղեկավար Դոմինիկ Քրուլինգը:

Փաշինյանը Նիդերլանդների մի շարք գործիչների պարգևատրեց ՀՀ պետական պարգևներով 

 22:52, 10 Մայիս, 2022

ԱՍԵՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների տարբեր ոլորտների 5 գործիչներ պարգևատրվեցին Հայաստանի պետական պարգևներով՝ Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի, հայանպաստ գործունեության համար: 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  Դրենցի թանգարանում կազմակերպված արարողությանը պարգևները հանձնեց պաշտոնական այցով Նիդերլանդներում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի պետական պարգևներով  պարգևատրվեցին Ինգե Դրոստը, Անդրե Ռավուտը, Լին ֆան Դայկը, Հարրի ֆան Բոմելլը, Աննա Մարիա Մատտարը: 

ՀՀ վարչապետն ընդգծեց. «Սա մեր շնորհակալության և գնահատանքի արտահայտումն է որպես Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամ ձեր գործունեության համար, ձեր աջակցության համար՝ Հայաստանի համար շատ կարևոր թեմաների՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության հարցերի հետ կապված»: 

Նա կարևորեց հայկական մշակույթի հանրայնացումը Նիդերլանդներում և նիդերլանդական մշակույթի հանրայնացումը Հայաստանում: Ըստ նրա՝ բարեկամ երկրների միջև երկկողմ հումանիտար կապերը խորանում են:  Վարչապետը նշեց նաև քաղաքական աջակցության մասին: 

«Մենք ձեզ համարում ենք Հայաստանի բարեկամներ, ապավինում ենք ձեզ, և դուք նույնպես կարող եք ապավինել մեզ: Եվ ես հուսով եմ, որ կշարունակեք ձեր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, Հայաստանի խաղաղության օրակարգին և անշուշտ Հայաստանի և Արցախի ժողովրդի իրավունքներին»,-ասաց վարչապետը: 

Անդրե Ռավուտը, Ինգե Դրոստը պարգևատրվեցին «Մխիթար Գոշ» մեդալներով, Հարի ֆան Բոմմելը,

Լին ֆան Դայկը՝ «Երախտագիտություն» մեդալով, Աննա-Մարիա Մատաառը՝ «Մովսես Խորենացի» մեդալով: 

Ինգե Դրոստն, օրինակ, Հաագայի Աբովյան միության քարտուղարն է և Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» հանձնախմբի ղեկավարը, ով աչքի է ընկնում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր լոբբիստական աշխատանքներով: Դրոստը, երեք տասնյակ տարի իր հնարավորություններն ու կապերն օգտագործել է և ակտիվորեն ներգրավված է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում:

Անդրե Ռավուտը առողջապահական գործակալության նախագահն է, իրավաբան, հասարակական-քաղաքական գործիչ, ով Ներկայացուցիչների պալատում 2004 թվականին ներկայացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:

Een Armeens bedankje
Vandaag ontving ik uit handen van de Armeense minister-president Nikol Pashinyan een onderscheiding vanwege mijn jarenlange inzet voor de Nederlands-Armeense vriendschap. Voor mijn pleidooi voor erkenning van de Armeense genocide, voor mijn bijdrage aan een vredesmissie bij de laatste oorlog met Azerbeidzjan, voor mijn bezoek als eerste Tweede Kamerlid aan de Armeense enclave Nagorno Karabach en voor mijn bezoeken aan Armenië en verkiezingswaarneming aldaar. De koninklijke onderscheiding bij mijn afscheid van de Tweede Kamer heb ik laten lopen; dat was een lintje voor bewezen zitvlees. Een onderscheiding voor bijzondere inzet vind ik van een andere orde. Daar ben ik bescheiden trots op. Naast mij kregen ook André Rouvoet, Leen van Dijke, Inge Drost en Anna Mattaar een onderscheiding. Plaats van handeling was het Drents Museum, waar vanaf vandaag een bijzondere expositie is ‘In de ban van Ararat, schatten uit het oude Armenië.’ Een bezoek meer dan waard.
Նիդերլանդներում հայ համայնքի ներկայացուցիչները  ողջունում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Armenpress

Նիդերլանդներում բացվեց Հին Հայաստանի գանձերը ներկայացնող ցուցադրություն

Նիդերլանդներում ՀՀ վարչապետի մասնակցությամբ բացվեց Հին Հայաստանի գանձերը ներկայացնող ցուցադրություն


ԱՍԵՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Նիդերլանդների Թագավորության Ասեն քաղաքի Դրենցի թանգարանում «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրությունը պաշտոնական բացման արարողությանը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ցուցադրության պաշտոնական բացման արարողությունը մեկնարկեց Ժոզեֆ եկեղեցում՝ Նիդերլանդների «Աբովյան» մշակության միության ներկայացմամբ:
Ելույթ ունեցավ Դրենցի թանգարանի տնօրեն  Հարրի Թյուպանը: Նրա խոսքով՝ ցուցադրությունը նախատեսված է եղել դեռ 2020-ին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է:
Վարչապետ Փաշինյանն իր հերթին վստահություն հայտնեց, որ այս եզակի ցուցադրությունը կնպաստի,որ Հայաստանի մշակույթը, արվեստն ավելի ճանաչելի ու հրապուրիչ դառնան Նիդերլանդների բարեկամ ժողովրդի համար: «Ցուցադրությունը մեկ անգամ ևս ցույց է տալիս և հիշեցնում ջերմ և պատմականորեն բարեկամական հարաբերությունները, որ գոյություն ունեն Հայաստանի և Նիդերլանդների ժողովուրդների միջև»,-ասաց Փաշինյանը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 30-ը: Ներկայացված է 160 արժեքավոր ցուցանմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձարանից: Ցուցադրված է նաև Նոյան տապանի եզակի մասունքը:
Ներկայացված են ոսկյա և արծաթյա զարդեր ու գավաթներ, զենքեր, խեցեղեն, կենդանիների և ռազմիկների բրոնզե արձանիկներ:



Վարչապետ Փաշինյանը ծաղկեպսակ դրեց Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարին



ԱՍԵՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդներ պաշտոնական այցի շրջանակում «Բոսկամպ» գերեզմանոցում ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետին ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախար Արարատ Միրզոյանը, Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, ովքեր ևս ծաղիկներ խոնարհեցին խաչքարի մոտ:

Ծաղիկներ խոնարհեցին նաև Դրենթե նահանգում թագավորի հանձնակատար Յետա Կլայնմսման, Ասենի քաղաքապետ Մարկո Աուտը, Թինարլոյի քաղաքապետ Մարսել Թայսենը:







No comments:

Post a Comment