The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday 2 May 2022

Արայիկ Միրզոյանի «Սեր և անուրջներ» գրքի շնորհանդեսը


Ապրիլի 29-ին Առնհեմ քաղաքի հայ առաքելական եկեղեցում տեղի ունեցավ Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության աշխատակից Արայիկ Միրզոյանի «Սեր և անուրջներ» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին Նիդերլանդներում ՀՀ դեսպանության անձնակազմը՝ դեսպանի գլխավորությամբ, Ալմելոյի հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվը, Նիդերլանդների հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ և արվեստասերներ։ 

Երաժշտական ծրագրի շրջանակներում ելույթ ունեցան Մաաստրիխտի կոնսերվատորիայի հայ ուսանողները՝ ջութակահարուհի Գայանե Միրզոյանի գլխավորությամբ։

Երեկոյի ընթացքում դեսպան Տիգրան Բալայանը, Առնհեմի հայ առաքելական եկեղեցու կառավարման խորհրդի անդամ Շանթ Սիմոնյանը և Ալմելոյի հայ առաքելական եկեղեցու կիրակնօրյա դպրոցի տնօրեն Սվետլանա Անդրեսյանն անդրադարձան Արայիկ Միրզոյանի ստեղծագործական կյանքին՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ իր հետագա նախաձեռնություններում։




On 29 April in the Armenian Apostolic Church in Arnhem took place the presentation of "Love and Dreams", a book by Arayik Mirzoyan, Secretary of the Embassy which was attended by the Ambassador of Armenia and the staff of the Embassy, the Pastor of the Armenian Apostolic Church of Almelo, representatives of the Armenian community of the Netherlands and art lovers. A music program took place, where the Armenian students from Conservatory of Maastricht, led by violinist Gayane Mirzoyan, performed.

During the event Ambassador Tigran Balayan, member of the Governing Board of the Armenian Apostolic Church of Arnhem Shant Simonyan and the director of the Sunday school of the Armenian Apostolic Church of Almelo Svetlana Andresyan touched upon the creative legacy of Arayik Mirzoyan , wishing him every success in his further endeavours.

Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն

https://www.facebook.com/armembnl/posts/1070030127200859





No comments:

Post a Comment