The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 6 March 2024

Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը սեպտեմբերի 17-20-ին


Այս տարի՝ սեպտեմբերի 17-20-ը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից Հայաստանում կանցկացվի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը:

Հայաստանի և սփյուռքի արդի մարտահրավերներն ու խնդիրները, կայուն զարգացման հնարավորությունները, ներկայի և ապագայի կարևորագույն հարցերը կքննարկվեն միասնական հարթակում տարբեր ձևաչափերի շրջանակներում: Ազգային անվտանգությունից մինչև բարձրագույն տեխնոլոգիաներ, տնտեսություն, գիտություն, հայրենադարձություն և սփյուռքի համայնքների կենսունակություն. գագաթնաժողովը կհյուրընկալի սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցիչների:

Գագաթնաժողովի ուղղությունները

  1. Հայաստանի ազգային անվտանգությունը և սփյուռքի անվտանգային բաղադրիչները
  2. Հայրենիքի կայուն զարգացումը և սփյուռքի ներգրավվածությունը զարգացման բոլոր գործընթացներում
  3. Հայ համայնքների խնդիրների վերհանումը 
  4. Հայրենադարձությունը՝ որպես երկկողմ հնարավորություն

Հետադարձ հայացք Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2022-ին

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2022 թվականին առաջին անգամ Երևանում անցկացրեց Համաշխարհային հայկական գագաթնաժողովը, որին մասնակցություն ունեցան 600-ից ավելի մասնակիցներ 50-ից ավելի երկրներից և 130 բանախոսներ 15 երկրներից:

Գագաթնաժողովի ընթացքում քննարկվեց համահայկական նշանակության հարցերի լայն շրջանակ, որոնց արդյունքում բարձրաձայնված առաջարկները և հարցադրումները հիմք հանդիսացան Հայաստան-սփյուռք գործակցության ռազմավարարության մշակման համար:

No comments:

Post a Comment