
Գիտնական, լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը, ով անմնացորդ իրեն նվիրաբերել է հայ լեզվաբանության հարցերին ու խնդիրներին ՝ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ երկուշաբթի՝ հուլիսի 10-ին, մեկնարկել է Լեյդենի լեզվաբանական ամառային դպրոցը: Հնդեվրոպական ծրագրում, նա արդեն չորրորդ անգամ դասավանդում է գրաբար (գրաբար՝ պատմական կտրվածքով, հայերենի հնագույն ակունքներից)։ Երկշաբաթյա, օրական մեկուկես ժամ տևողությամբ դասապրոցեսը' մատչելի դարձնելու համար, նա կրկին գերադասել է դասավանդումը ոչ թե գիտական

Ինչպես ուրախությամբ հայտնում է Հրաչ Մարտիրոսյանը' ուսանողների պակաս երբեք չի եղել։ Այս տարի ավելի շատ ուսանող է մասնակցում ՝ թվով 22 հոգի՝ ԱՄՆ-ից, Իտալիայից,Լեհաստանից,Լյուքսենբուրգից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, նույնիսկ Ճապոնիայից:Լեյդենի միջազգային ամառային դպրոցի դասընթացին 2 օր է մնացել: ՈՒսանողների շարքում է՝ հայտնի լեզվաբան , միջին իրանական լեզուների լավագույն մասնագետներից մեկը, պրոֆեսոր Դեսմոնդ Դուրկին-Մայստերերնստը (Desmond Durkin-Meisterernst), ով իր վաստակած տարիքին ու կյանքի մեծ փորձին սովորելու բան ունի իր գործընկերոջից:
-Այո, մեծ գիտնականների համար «զապադլո» չի կրտսեր գործընկերոջ դասընթացին հետևելը։ Ոչ մի օր, ոչ մի րոպե չի ուշանում, ամբողջ դասին կենտրոնացած հետևում է ։
Իր ֆեյսբուքյան էջում նրա մասին գրել է Հրաչ Մարտիրոսյանը:

.

No comments:
Post a Comment