The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday 12 January 2018

Մաստրիխտում Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության Տոնի առթիվ Մատուցվում է Սուրբ Պատարագ




Մաստրիխտում այսօր, առավոտյան ժամը 11-30ին Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության Տոնի առթիվ Մատուցվում է Սուրբ Պատարագ՝ պատարագիչն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինից ժամանած, հոգեշնոր Տեր Անդրեաս աբեղա.Եզեկյանը:
Հետո` կատարվելու է Ջրօրհնեաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն է իջեցվում և օրհնվում, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն`ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես օրհնություն:
Միջոցառմանը ներկա էր Մաստրիխտի Սուրբ Սերվատիուսի կաթոլիկ եկեղեցու հոգևոր տեսուչ Ջոն Դաուզենբերգը։

No comments:

Post a Comment