The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday 4 January 2018

«Նիդերլանդական օրագրի» անակնկալ հյուրերը




van_nayKnipsel.JPGԱյս օրերին ՝ «Նիդերլանդական օրագիրը» բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում ՝ Ամանորի,Սուրբ Ծննդյան տոների ու ստեղծման 5-ամյակի  կապակցությամբ:
Ամանորին ՝  «Նիդերլանդական օրագրին» հետաքրքիր անակնկալ մատուցվեց: Օրագրին այցելեցին և նրա ստեղծման 5-ամյակը շնորհավորեցին «Օգնություն հայ երեխաներին» (Dear Angel) և Stichting Bright Future հոլանդա-հայկական կազմակերպությունների անդամները : Նրանց սիրով միացել էին նաև 2017թ. հուլիսին Stichting Bright Future-ի կողմից իրականացված ՝  «Խոստումնալից Երիտասարդություն» խորագրով միջազգային մշակութային փորձի փոխանակման նախագծի՝  տարբեր երկրներից ժամանած մի խումբ մասնակիցները: Նրանք հատուկ Նիդերլանդներ էին ժամանել ՝ միասին դիմավորելու Ամանորը և շնորհավորելու «Նիդերլանդական օրագրի» հիմնադրման 5-ամյակը:




Այս գեղեցիկ անակնկալին ՝  «Խոստումնալից Երիտասարդություն» ծրագրի Ավստրիայից, Գերմանիայից նաև Հայաստանից ժամանած մասնակիցներին ՝  միացան «Նիդերլանդական օրագրին» Իտալիայից ու Ֆրանսիայից հյուր եկած նրանց հասակակիցները: Բոլորը միասին «Նիդերլանդական օրագրի» պատվին բաժակ բարձրացրեցին՝ Օրագրին մաղթելով հարատև ու կանաչ ճանապարհ։ Օտարազգի երիտասարդները խոստովանեցին, որ հետևում են «Նիդերլանդական օրագրի» գործունեությանը և հաճախ թարգմանաբար այն ընթերցում են:
ԲՐԱՅԹ ՖՅՈՒՉՐ  Հ/կ տնօրեն Մարիամ Կիրակոսյանն (Մարիշա Շիկ) իր շնորհակալությունը հայտնեց «Նիդերլանդական օրագրին»՝ իրենց բոլոր շահույթ չհետապնդող  բարեգործական նախագծերը լուսաբանելու համար։ Մարիամը հավելեց, որ հայաստանում և մնացած մասնակից 5 երկրներում մեծ հետաքրքրություն առաջցրած իրենց նախագիծը շարունակական կլինի, քանի որ այն արդեն մեծ արձագանք է ունեցել, ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ Արտերկրներում։ Սա Հայաստանը օտարներին ներկայացնելու լավագույն տարբերակներից է: Նա խնդրեց «Նիդերլանդական օրագրին»՝ այսուհետ ևս լինել «ԲՐԱՅԹ ՖՈՒՉՐ» կազմակերպության կողքին՝ մնալով նրա ինֆորմացիոն գլխավոր հովանավորը ։ Սա համագործակցության լավ օրինակ է:

Հարկ է հիշեցնել, որ Եվրամիության հետ համատեղ նախաձեռնված «Խոստումնալից Երիտասարդություն» մշակութային երիտասարդական միջազգային փորձի փոխանակման ծրագիրը մեկնարկել էր 2017թ. հուլիսին :
Այն Աղվերանի «Կրիստալ Ռեզորտ» բարձրակարգ հյուրանոցային համալիրում էր հավաքել 42 երիտասարդների 6 երկրներից' Հոլանդիա, Գերմանիա, Ավստրիա, Իսպանիա, Ռուսաստան, Հայաստան։ Նախագիծը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ոչ միայն երիտասարդների, այլ նաև հայկական և օտարալեզու լրատվամիջոցների շրջանում։ Հայկական գրեթե բոլոր լրատվամիջոցներն ու ռադիո-հեռուստաալիքներն անրադարձան հիշյալ նախագծին։
«Նիդերլանդական օրագիրը» միջազգային յոթօրյա այս  հետաքրքիր նախագծի գլխավոր ինֆորմացիոն հովանավորն էր և ակտիվ լուսաբանում էր մասնակիցների յուրաքանչյուր օրվա հետաքրքիր և բովանդակալից առօրյան։

No comments:

Post a Comment