The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 23 June 2018

Մաստրիխտի հայ համայնքին էր այցելել քաղաքապետը



ՄԱՍՏՐԻԽՏ, 23-ը հունիսի: Այսօր, սեփական նախաձեռնությամբ Մաստրիխտի «Անի» Հայ Համայնք և Սուրբ Կարապետ եկեղեցի այցելեց Մաստրիխտի Քաղաքապետ Աննամարիա Պենտե Ստրակեն ( (Annemarie Penn-te Strake ) : Քաղաքապետը ծանոթացավ տեղի հայ համայնքի գործունեությանը, հանդիպեց և ելույթ ունեցավ նրանց առջև՝ բարձր գնահատելով հայ համայնքի դերը Մաստրիխտ քաղաքում: Անի հայ համայնքի ատենապետ Լևոն Սարգիսը հայկական հուշանվերներ, այդ թվում հայկական խաչքարի մակետ հանձնեց բարձրաստիճան հյուրին: Ջերմ ու անկեղծ զրույցից հետո հանդիպման մասնակիցները լուսանկարվեցին: Վերջում՝ բոլոր հյուրերը համտեսեցին հայկական խոհանոցի ուտեսներ:Մաստրիխտի Քաղաքապետ Աննամարիա Պենտե Ստրակեին անչափ դուր եկան հայկական քաղցրավենիքները:






No comments:

Post a Comment