The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday 18 June 2020

2020-2021 ուսումնական տարում ՀՀ ուսումնական հաստատություններ սփյուռքահայ դիմորդների ընդունելության մասին տեղեկատվություն




Սփյուռքահայ և օտարազգի դիմորդների ընդունելությունը կատարվելու է համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության նախնական
մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի և ՀՀ կառավարության 28.04.2011թ. թիվ 700-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության» կարգի, ինչպես նաև ընդհանուր հիմունքներով: Համաձայն ՀՀ կառավարության 2020 թվ. մայիսի 21-ի N 797-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուս.տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ,
(անվճար) առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար հատկացվել է 70 տեղ: Տեղերի բաշխումը կատարելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովը, մրցութային կարգով, դիմորդների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության և քննարկման միջոցով: Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական
ծրագրով ուսանելու համար մրցույթին կարող են մասնակցել մանկավարժական, հայագիտական և արվեստի բնագավառի մասնագիտություններով դիմող դիմորդները:
Վերոնշյալ կարգերի համաձայն դիմորդները կարող են ընդունվել նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններ (բակալավրի,
անընդհատ և ինտեգրացված, մագիստրոսի և ասպիրանտի կրթական ծրագրերով) վճարովի ուսուցմամբ:

ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարվա համար օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամկետներն են՝
1.անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ուսանելու նպատակով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար. 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 25 –ը ներառյալ,
2. վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսանելու համար. 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ,
3.վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ուսանելու համար. 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ,
4. վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսանելու համար. 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ,
5.վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ուսանելու համար. 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ,
6.վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար. 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ,
7 վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար. 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ,
8.վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ուսանելու համար. 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ:
Հետագա ուսուցման լեզվին չտիրապետող սփյուռքահայերը և օտարազգի քաղաքացիները պետք է ուսուցման դասընթացն անցնեն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատության նախապատրաստական դասընթացում, որն իրականացվում է միայն առկա ուսուցման ձևով:
Նախապատրաստական բաժնում ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած ուսանողները կհրամանագրվեն առաջին կուրս: Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով առաջին կուրսում ուսանելու համար գիտելիքների ստուգումները ՀՀ ուսումնական հաստատություններում անցկացվելու են մինչև 2020թ. սեպտեմբերի 10-ը: Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առաջին կուրսում ուսանելու համար գիտելիքների ստուգումները ՀՀ ուսումնական հաստատություններում անցկացվելու են մինչև 2020թ. հոկտեմբերի 2-ը, իսկ վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով առաջին կուրսում ուսանելու համար՝ մինչև 2020թ. հոկտեմբերի 16-ը: Միաժամանակ, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը, օտարերկրա դիմորդների գիտելիքների ստուգման ժամանակացույցը կարող է փոփոխվել:

 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ, ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՏԵՂԵՐԻ, ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ, ՊԱՅՄԱՆՆԵՐԻ, ԱՅՍ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ կարող եք դիմել ՀՀ ԿԳՍՄ նախարարություն, կամ  Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն:

Դավիթ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ
Դեսպանության երկրորդ քարտուղար, հյուպատոս 

No comments:

Post a Comment