The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday 28 September 2021

Ալմելոյում Ռոբին Հայկ Գելիչին որպես ավագանի հանդես կգա «Gelici խմբակցություն» անվամբ



Ալմելոյի քաղաքային խորհրդում՝ CDA-ն ներկայացնող հայազգի Ռոբին Հայկ Գելիչին, թողնելով այս կուսակցության խմբակցությունը՝ մինչեւ 2022 թվականի գարնանը քաղաքապետարանի նոր ընտրություններ՝ կշարունակի հանդես գալ որպես անկախ ավագանի «Gelici խմբակցություն» անվամբ:

Պատճառներ իհարկե կան, որոնց մասին Ռոբինը պատմել է տեղական թերթերին: Դրանցից մեկը` հայամետ Պիտեր Օմթզիգտի պարտությունն էր թվային կասկածելի քվեարկությունից հետո Ուգո դե Յոնգեին, կան այլ պատճառներ ևս կուսակցության ներկայիս վարած արտաքին քաղաքականության մեջ: Այսօր CDA-ն ընդհանուր առմամբ լավ օրեր չի ապրում։

«de stentor» մարզային թերթը հետևյալն է գրել.
«...Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու ատենապետի որդի Ռոբին Գելիչին ընտրվել է 2018 թվականին Ալմելոյի քաղաքային խորհրդում CDA-ին տրված մեծ թվով արտոնյալ ձայներով: «Ես ուզում եմ արդարացնել իմ կողմնակիցների վստահությունը: Հետևաբար, ես կշարունակեմ որպես անկախ ավագանու գործունեությունը, որպես առանձին միավոր մինչև 2022 թվականի գարնան քաղաքային ընտրությունները »:
Ռոբին Հայկ Գելիչին ֆեյսբուքյան էջում ներկայացնելով իր խմբակցության լոգոն ցիտել է աստվածաշնչյան այս տողերը.

« Բայց Եհովային հուսացողները կվերագտնեն իրենց ուժերը։ Նրանք կբարձրանան դեպի վեր, ասես արծվի թևերով, կվազեն և ուժասպառ չեն լինի, կքայլեն և չեն հոգնի»։
Եսայիա 40:31

Այս դժվարին օրերին, Աստծո կամքով, Արծվի հզոր թևերով նորանոր բարձրունքներ մաղթենք քաղաքականության մեջ գտնվող մեր հայորդիներին:


No comments:

Post a Comment