The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday 14 September 2021

Ռոտերդամին մոտ Oud-Beijerland փոքրիկ քաղաքում բացվեց գեղեցկության սրահ

ՄԵՐՈՆՔ


Մեր թղթակիցը Ռոտերդամին մոտ Oud-Beijerland փոքրիկ քաղաքում ականատես եղավ մեր հայրենակիցների ջանադրությամբ ստեղծված հերթական կենցաղային սպասարկման օբեկտի բացմանը։ Փոլ և Լուսինե Արսլանյան զույգը բնակվում է Ռոտերդամ քաղաքում։ Փոլը` Հալեպից է, իսկ Լուսինեն Երևանից։ Փոլը արհեստավարժ վարսավիր է, ով 1996թ-ից առ այսօր կուտակել է մեծ մասնագիտական և աշխատանքային փորձ։

Նրանցից պահանջվեց բավական երկար ժամանակ, որպեսզի կարողանան իրական դարձնել իրենց վաղեմի նպատակը։ Ինչպես նշում է հենց ինքը` Փոլը, «Չնայած օտար երկրում առկա բոլոր դժվարություններին, Աստծո օգնությամբ հնարավոր եղավ իրականացնել իրենց  նպատակադրած ցանկությունը»։

«HAIRSTYLE VAN PAUL» Նոր գեղեցկության սրահը բացվեց 10.09.21 Նիդերլանդների Oud-Beijerland փոքրիկ քաղաքում։

Այս պահին սպասարկումը զեղչերով է։

Նորաբաց վարսավիրանոցն ունի վեբ-կայք՝ անհրաժեշտ տեղեկատվությամբ։ https://www.hairstylevanpaul.nl






No comments:

Post a Comment