The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday 27 January 2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Լյուքսեմբուրգում ունեցած հանդիպումների մասին

 Թարմացվող



Ինչպես հաղորդում են ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia  և Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն կայքերը   պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենի հետ, որին ներկա են եղել պատգամավորների պալատում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները։

Արարատ Միրզոյանը և Ֆերնան Էտգենը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ, այդ թվում՝ միջխորհրդարանական մակարդակում։ Կողմերն ընդգծել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև կապերի սերտացման և միջազգային խորհրդարանական հարթակներում, մասնավորապես՝ ԵԽԽՎ շրջանակներում, օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդման ու ընդլայնման կարևորությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանն առնչվող հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում Պատգամավորների պալատի կողմից բանաձևերի ընդունման համար՝ ի սատարումն Արցախի հայության և նրանց իրավունքների պաշտպանության և պատերազմի հետևանքների վերացման։ Նախարարը նաև բարձր է գնահատել Լյուքսեմբուրգի օրենսդիր և գործադիր իշխանությունների դիրքորոշումը՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտության առնչությամբ։

🔸On January 26, Foreign Minister of Armenia Ararat Mirzoyan, who is on an official visit in Luxembourg, held a meeting with the President of the Chamber of Deputies of Luxembourg Fernand Etgen. Representatives of all political forces represented in the Chamber of Deputies were present in the meeting.

🔸26 января находящийся с официальным визитом в Люксембурге министр иностранных дел Армении Арарат Мирзоян встретился с председателем Палаты депутатов Люксембурга Фернаном Этгеном. Во встрече приняли участие также представители всех политических сил, представленных в Палате депутатов.

Նույն օրը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ:

Երկու երկրների ԱԳ նախարարները բարձր են գնահատել ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում համագործակցությունը: Արարատ Միրզոյանը և Ժան Ասելբորնը պատրաստակամություն են հայտնել առավել ակտիվացնելու երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը:

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր: Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների լուծման շուրջ: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից Լյուքսեմբուրգի հստակ դիրքորոշման, այդ թվում՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանի՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող բանաձևի ընդունման համար:

Երկուստեք շեշտվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:

🔸 On January 26, Foreign Minister of Armenia Ararat Mirzoyan, who is on an official visit to the Grand Duchy of Luxembourg, held a meeting with the Foreign Minister of Luxembourg Jean Asselborn.

🔸26 января министр иностранных дел РА Арарат Мирзоян, находящийся с официальным визитом в Великом Герцогстве Люксембург, встретился с министром иностранных дел Люксембурга Жаном Ассельборном. 

-------------------

Այնուհետև  Լյուքսեմբուրգ կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բետելի հետ:

Արձանագրելով, որ 2022 թվականին լրանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝  կողմերը գոհունակություն են հայտնել անցած երեք տասնամյակի ընթացքում երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության կապակցությամբ։

Արարատ Միրզոյանը և Քսավիե Բետելն անդրադարձել են փոխադարձ վստահության, հարգանքի և ընդհանուր արժեքների վրա խարսխված հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերի միջոցով խորացնելու երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը, բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը, տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտակրթական ոլորտներում համագործակցությունը։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բետելին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստան այցելելու հրավերը: 

Հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարարը և Լյուքսեմբուրգի վարչապետը շրջայց են կատարել մայրաքաղաքում, որտեղ Պատգամավորների պալատի, Կառավարության և ԱԳՆ շենքերի առջև` ի պատիվ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցի, բարձրացված էր Հայաստանի պետական դրոշը։ Շրջայցի ընթացքում Արարատ Միրզոյանն ու Քսավիե Բետելը շարունակել են երկկողմ օրակարգի կարևոր հարցերի վերաբերյալ մտքերի փոխանակությունը։

On January 26, within the framework of the official visit to Luxembourg, Foreign Minister of Armenia Ararat Mirzoyan held a meeting with the Prime Minister of Luxembourg Xavier Bettel.

26 января в рамках официального визита в Люксембург министр иностранных дел РА Арарат Мирзоян встретился с премьер-министром Люксембурга Ксавье Беттелем.

------------

Ավելի մանրամասն. https://www.facebook.com/MFA.Armenia  կայքից

No comments:

Post a Comment