The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday 26 December 2022

Ադրբեջանցի ընդիմադիրը մեղադրում է Ալիևի դիկտատուրան

 


26.12.2022/Հովիկ Ավանեսով/Արցախ

Ադրբեջանցի ընդիմադիր գործիչ Ալի Քերիմլին Ստեփանակերտում տեղի ունեցած մարդաշատ հանրահավաքի մասին մի լուսանկար տեղադրելով հետևյալն է գրել.

«Այս նկարը Խանքանդիում (նկատի ունի Ստեփանակերտը՝  ծանոթ.հեղինակի) ռուսաստանի դրածո Վարդանյանի կազմակերպած հանրահավաքից է։ Ադրբեջանի դեմ այս մարդաշատ հանրահավաքը  Ռուբեն Վարդանյանի կողմից մեզ ուժի ցուցադրություն է։

Խանքանդիում ավելի վաղ տեղի ունեցած մարդաշատ հանրահավաքի ժամանակ մենք մեզ հույս տվեցինք, որ հանրահավաքի մասնակիցների մեծ մասը բերվել է Հայաստանից: Հիմա ինչո՞վ մխիթարվենք: Հիմա ճանապարհը փակ է, Հայաստանից միտինգավորներ բերել հնարավոր չէ։ Ավելին, այս հանրահավաքը Խանքանդիում անցկացվել է Ռուբեն Վարդանյանի կոչով եւ ղեկավարությամբ, ում Ռուսաստանը կարգել է Ղարաբաղին:

Երբ Իլհամ Ալիեւը   Փաշա Հոլդինգի նախագծով մոռացության է մատնել ազատագրած տարածքներ բնակչության վերաբնակեցումը Ղարաբաղի շրջաններ՝  նրա դաշնակից Պուտինը արագ եւ արդյունավետ օգտագործեց ռուսական զորքերի վերադարձը Ղարաբաղ։ Հավաքեց ու տեղավորեց փախած ու ցրված հայ անջատականներին ու Ղարաբաղում կարգին հայկական համայնք ստեղծեց։ Շնորհիվ Ռուսաստանի նպատակասլաց քաղաքականության ու Ադրբեջանի իշխանությունների ապիկար քաղաքականության` Պուտինի էմիսար Վարդանյանը դառնում է պառակտիչների առաջնորդ։

Դժբախտաբար, բոլոր այն երկրների ժողովուրդները, որտեղ միայն մեկ մարդ  «գիտի», «ինչ, երբ. որտեղ» անել ու լինել, ստիպված են տուժել ու տառապել իրենց «անփոխարինելի» թվացող պետության ղեկավարի սխալների համար: Մենք նույնպես տառապում ենք նմանի ինքնագոհ, բայց սխալ քաղաքականությունից:

Երկրին շտապ անհրաժեշտ է պետության նոր ղեկավար, ով հասկանում է, որ  ամեն ինչ չէ որ գիտի, հավատում է կոլեկտիվ բանականությանը,  որպեսզի դուրս գանք այս ճահճից, վերջ տանք միջազգային մեկուսացմանը, թշվառությանը եւ թալանին»:

Կան օգտատերերի այսպիսի մեկնաբանություններ, առանց մեկնաբանության ներկայացնում ենք. «Ամոթ Ալիևի ռեժիմին», «ժողովուրդն է խայտառակ լինում»,  «Մենք կարծես վերադարձել ենք 88թ-ին»,  «Միայն Ալիեւներ»  «Լավ ավարտ լինի, ծանր վիճակ է»,  «Ռուսաստանի անիվի տակ մտնելը մեր վերջը կտա», «Մեր ժողովուրդն արթնանում է, պարոն Ալիի հետ ենք» և այլը:

Մի բան հաստատ է, որ Արցախցին իր հողի վրա է ու անկոտրում է:


No comments:

Post a Comment