The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday 29 August 2023

«Ազգային շահը՝ գերակա…».Գևորգ Չիչյան. «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ն մեկ տարեկան է


2022 թվականի օգոստոսի 25-ին հիմնադրվել է «ՄԻԱՍԻՆ» կրթամշակութային, սոցիալական, հոգևոր-դաստիարակչական համահայկական հասարակական կազմակերպությունը:

Հայկական իրականության մեջ արդեն մեկ տարի է, որ գործունեություն է ծավալում «ՄԻԱՍԻՆ»-ը:
Մեկամյա գործունեության մանրամասների և հետագա անելիքների շուրջ Miasin.am զրուցել է «ՄԻԱՍԻՆ» համահայկական ՀԿ-ի նախագահ Գևորգ Չիչյանի հետ:
-Ինչպե՞ս միտք հղացավ ստեղծելու «ՄԻԱՍԻՆ» համահայկական կազմակերպությունը:
Կազմակերպությունը հիմնադրելու գաղափարը անընդհատ ուղեկցել է ինձ վերջին տարիներին: Որոշման մասին տեղեկացնելով գործընկերներիս` նրանց առաջարկեցի միանալ ինձ՝ միասին հիմնադրելու Հայաստանի, Արցախի զարգացմանը, հայ ժողովրդի բարեկեցությանը և Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը նպաստող կազմակերպություն: Հուրախություն ինձ՝ բոլորի կողմից գաղափարն ընդունվեց խանդավառությամբ: Ամփոփելով մեր մտքերը և որպես աշխատանքային ուղենիշ սահմանելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության անխաթարությունը՝ վճռականորեն որոշեցինք գործի անցնել և մեր ներդրումն ունենալ համազգային արժեքների պահպանման գործում:
Որոշեցինք ուշադրության կենտրոնում պահել նաև հանրությանը հուզող մի շարք խնդիրներ:
Ովքե՞ր են Ձեր համախոհները:
-Հիմնադիր կազմում ընտրվել են սկզբունքային և բանիմաց, հմուտ մասնագետներ, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով ու փորձառությամբ օժանդակելու են վերոնշյալ հիմնախնդիրների լուծմանը: Նրանք նախևառաջ իմ գործընկերներն են, որոնց հետ երկար ճանապարհ եմ անցել ՀՀ սփյուռքի նախարարությունում աշխատելու տարիներին: Միասին սերտորեն համագործակցել ենք սփուռքի համահայկական, հոգևոր կառույցների հետ` միմյանց հետ կիսելով աշխատանքային հոգսերն ու ձեռքբերումները:
Մտադիր ենք դառնալ համահայկական այն հարթակը, որի շուրջ միավորելով ազգային ներուժն ու ջանքերը՝ Հայաստանի և Սփյուռքի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու աննկուն կամքով կկարողանանք իրականացնել համակարգված աշխատանք` գործունեության կիզակետում պահելով հայի հոգևոր շահը, ազգի միասնականությունը։ Անչափ երախտապարտ ենք ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար Հրանուշ Հակոբյանին` Սփյուռքի հետ հաճելի և պատասխանատու աշխատանքային գործունեության հնարավորություն մեզ ընձեռելու համար:
-Նշեք խնդրեմ, «ՄԻԱՍԻՆ»-ի գործունեության հիմնական նպատակներն ու խնդիրները: Ո՞րն է հիմնադիր կազմի տեսլականը:
– Ընտրել ենք այնպիսի ոլորտներ, որոնց ուղղությամբ, կարծում ենք, անելիքները շատ են: Հավատարիմ մնալով մեր որդեգրած առաքելությանը, համագործակցելով Հայաստանի և Սփյուռքի համահայկական հոգևոր կառույցների հետ` իրականացնելու ենք համազգային նշանակության բազում և բազմաբովանդակ ծրագրեր` ուղղված միջմշակութային երկխոսության ձեռքբերմանը, հայապահպանությանը, հայկական մշակույթի զարգացմանն ու տարածմանը, սոցիալական, կրթական և մշակութային ոլորտներում բոլոր հայերի իրական ներկայացվածության ապահովմանը և այլն:
Ուշադրություն ենք դարձնելու աշխարհասփյուռ հայ երիտասարդների ինքնության պահպանման խնդրին։ Համատեղ իրականացնելու ենք զանազան ծրագրեր նաև ՀՀ մարզերում` աշխուժացնելով գյուղական կյանքը։ Օրակարգում պահելու ենք նաև Արցախյան պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած, տուժած քաղաքացիների ընտանիքներին և հասարակության այլ խոցելի խավերին։
Введите описание картинки
Введите описание картинки
-Ինչու՞ «ՄԻԱՍԻՆ»:
-Գիտեք, անվանման ընտրության հարցում շատ չենք մտածել. ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց: Կազմակերպության համահիմնադիրներից երկուսը 2020 թվականին արդեն ստեղծել էին Miasin.am համահայկական հարթակը, որտեղ ներկայիս կազմով օգնում էինք կայքէջի աշխատանքներին: Որպես գաղափարաի շարունակություն, քննարկման արդյունքում ընտրությունը միաձայն կանգնեց այս անվանման շուրջ: Վերոնշյալ կայքէջը դարձել է մեզ աջակից լրատվամիջոց, որտեղ ընթերցողները կծանոթանան կազմակերպության գործունեությանը:
Իսկ խորհրդանիշի ընտրության հարցում երկար ծանրութեթև ենք արել: Ի վերջո, կանգ առանք խատուտիկ-առագաստանավի շուրջ, որն արտացոլում է հայոց ամբողջականությունն ու հոգևոր-ազգային վերածնունդը:
Խատուտիկը, որպես մասը ամբողջ դարձնելու խորհրդանիշ, ունի բաց ծովում լողացող առագաստանավի տեսք: Առագաստը, քամու ուժով առաջ մղելով նավը, հայ ժողովրդին դուրս է բերում հայրենի ափ: Խատուտիկից պոկված սերմերը, որոնք խորհրդանշում են աշխարհասփյուռ հայերին, վերադառնում են իրենց «արմատին», որպես միասնականության և նոր սկզբի ավետում։ Դեպի խատուտիկ ձգվող սերմերը յոթն են՝ հայոց այբուբենի յոթերորդ սրբազան թիվը, աստվածային էության խորհուրդը: Գույները ևս իրենց նշանակությունն ունեն.շագանակագույնը խորհրդանշում է հայրենի հողը, կանաչը՝ հավերժությունը, կապույտը՝ խաղաղությունը:
Введите описание картинки
-Ի՞նչ ծրագրեր է հասցրել իրականացնել «Միասին»-ը մեկ տարվա ընթացքում:
Մինչ պատասխանելը հիմնական հարցին, նախ կուզեի անդրադառնալ մեր հայաստանյան և սփյուռքյան գործընկեր կազմակերպություններին, որոնց հետ այս մեկ տարվա ընթացքում իրականացրել ենք բազմաբնույթ ծրագրեր:
Հայաստանում մեր գործընկերներն են ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամը, «Մեր տունը» սոցիալական ՀԿ-ն, «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ն, «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ-ն, «Հայ արմատ» բարեգործական ՀԿ-ն, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն, «Պատանի առաջնորդների դպրոց-Էջմիածին» ՀԿ-ն, ԵՊԲՀ «Բժշկի ուղի» նախագիծը:
Համագործակցության շրջանակ է ձևավորվել նաև Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական, Գուգարաց, Շիրակի և Կոտայքի թեմերի հետ:
Սփյուռքյան կառույցներից սկսել ենք համագործակցել ՀՕՄ-ի Վառնայի «Արաքս» մասնաճյուղի, Լիեժի «Մեսրոպ Մաշտոց» մշակութային միության, Մյունխենի հայ-գերմանական «Անուշ» պարի և մշակույթի կենտրոնի, «Միացիր» ավտրահայերի նախաձեռնությամբ ստեղծված համահայկական հարթակի, Ռոստովի «Հայաստանի փայլեր» պարախմբի հետ: Ամենայն հարգանքով մեր անկեղծ շնորհակալությունը բոլոր գործընկերներին վստահության և համագործակցության համար:
Введите описание картинки
Введите описание картинки
Հետհայացք գցելով մեկ տարվա կատարած աշխատանքին՝ նկատելի է, որ ակտիվ, բուռն գործունեություն ենք ծավալել: Իրականացրել ենք մեր առջև դրված և հասարակական կազմակերպության նպատակներից բխող 10 ոլորտային ծրագրեր՝ ամենօրյա գրաֆիկով թիմով հետևելով աշխատանքների կատարմանը:
Մեր մասշտաբային ծրագրերից էր Հայաստանի և Արցախից տեղահանված 20 տարեցների համար Ծաղկաձորում կազմակերպած «Ոսկե սերունդ» հնգօրյա սոցիալ-կրթական ամառային ճամբարը:
Տարեցների միջազգային օրվա առթիվ կազմակերպել ենք «Առաքելություն Հայաստան» ՀԿ Շենգավիթի Տարեցների ցերեկային կենտրոնի 17 շահառուների ուխտագնացությունը Արագածոտնի մարզի Սուրբ Գևորգ, Հովհաննավանք և Սաղմոսավանք եկեղեցիներ: Ապա իրականացրել ենք ՀՀ վաստակավոր արտիստ, ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանի հանդիպումը «Առաքելություն Հայաստան» ՀԿ Շենգավիթի Տարեցների ցերեկային կենտրոնի շահառուների «Գոհարներ» երգչախմբի անդամների հետ:
-Նկատելի է, որ տարեցների հիմնախնդիրները կազմակերպության կիզակետում են: Իսկ այլ ծրագրեր իրականացրե՞լ եք:
-Շարունակելով սոցիալական ծրագրերի իրականացումը՝ կազմակերպել ենք «Խաղաղ Ամանոր» բարեգործական ծրագիրը՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների, Արցախի Աղավնո գյուղից տեղահանված և Էջմիածնում հաստատված ընտանիքների երեխաների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երեխաների աջակցության «Քուրքչյան» կենտրոնի սաների համար: Գուգարաց Թեմի «Ծիծեռնակ» ճամբարում կազմակերպել ենք Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների և Արցախից տեղահանված ընտանիքների մի խումբ երեխաների ամառային հանգիստը:
Введите описание картинки
Введите описание картинки
Կրթական ծրագրերի շարքում ԵՊԲՀ Կարիերայի կենտրոնի «Բժշկի ուղի» նախագծի անդամների հետ իրականացրել ենք «Նախաբժշկական օգնություն» հանրային իրազեկման դասընթացները Էջմիածնի «Մեր տունը» ՀԿ սաների, Էջմիածնի բնակիչների, Շիրակի, Գուգարաց, Արարատյան Հայրապետական Թեմերի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների անդամների համար: Դասընթացի շրջանակներում վերապատրաստել ենք շուրջ 100 երիտասարդի: Էջմիածնում կազմակերպել ենք «Առողջությունը՝ բարեկեցության գրավական. WiRED» խորագրով բաց սեմինարը: Իրականացրել ենք նաև «ReGeneration» մասնագիտական կողմնորոշման կրթական վեցամսյա ծրագրի 4-րդ խմբի ծրագիրը Էջմիածնում՝ որպես ծրագիրը համակարգող կառույց:
Введите описание картинки
Введите описание картинки
Ուշադրության կենտրոնում են եղել նաև մշակութային նախաձեռնությունները. «Միասին» ՀԿ-ի՝ սփյուռքի հայ համայնքներում հայկական մշակույթը տարածելու և զարգացնելու նպատակով Վառնայի հայկական համայնքում կազմակերպել ենք ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի ելույթը՝ Վառնայում գործող «Գայանե Մարաշլյան» պարախմբի հաշվետու համերգի շրջանակներում: Կազմակերպել ենք նաև Հայաստան ժամանած Փարիզի Սեն-Դենի համալսարանի 30-ամյա պրոֆեսիոնալ «Soli-Tutti» երգչախմբի «Հայաստանի հետ, Հայաստանի կողքին» խորագրով համերգը Էջմիածնում:
Ունեցե՞լ եք արդյոք այցելություն սփյուռք և համագործակցություն սփյուռքի կառույցների հետ:
-Պատկերացրեք, այս մեկ տարվա ընթացքում հասցրել ենք նաև սփյուռք այցելել: Մայիսին Բուլղարիայի Վառնա քաղաքի «Արաքս» մասնաճյուղի ատենապետուհի Շողիկ Սիմոնյանի հրավերով հնգօրյա աշխատանքային այցելություն ունեցա Վառնայի հայկական համայնքում: Նախ և առաջ նպատակը, ինչպես արդեն նշեցի, Վառնայում գործող «Գայանե Մարաշլյան» պարախմբի հաշվետու համերգ-ներկայացման շրջանակներում ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի ելույթի կազմակերպումն էր:
Введите описание картинки
Введите описание картинки
Մեզ հաջողվեց վառնահայ համայնքում հայաշունչ միջոցառում ունենալ և մեր հայրենակիցներին և բուլղարացիներին խանդավառել, առավել մոտիկից ծանոթացնել հայկական մշակույթին: Այցելության շրջանակներում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ.Տաթև եպս. Հակոբյանի մասնակցությամբ համայնքային հանդիպումներ ունեցանք, ներկայացրի մեր կազմակերպության նպատակներն ու իրականացրած աշխատանքները: Օրակարգում էր նաև ՀՕՄ-ի Վառնայի «Արաքս» մասնաճյուղի հետ փոխգործակցության հուշագրի կնքումը:
Կարծում եմ՝ հետագայում հուշագրի կնքման արդյունքում համագործակցության լայն դռներ կբացվեն երկու կառույցների միջև:
Введите описание картинки
Введите описание картинки
– Որո՞նք ենք «Միասին»-ի հետագա անելիքները և ո՞րն է համագործակցության Ձեր կոչը:
-«Միասին»-ը, հավատարիմ մնալով իր որդեգրած առաքելությանը, շարունակելու է իրակացնել տարբեր հանրօգուտ և ազգաշահ ծրագրեր: Արդեն ուրվագծվում են հաջորդ տարվա անելիքները և ծրագրերը, որոնք ձգտելու ենք համատեղ ջանքերով կյանքի կոչել: Ուրախ կլինենք, եթե մեր հայրենակիցներն արձագանքեն մեր կոչին՝ ներկայացնելով իրենց տեսլականը: Մեզ համար կարևոր ու արժեքավոր է յուրաքանչյուր մտահոգ մարդու կարծիքը. պատրաստ ենք քննարկելու բոլորի առաջարկները:
Մենք պատրաստակամ ենք ձևավորելու աշխատանքային միասնական օրակարգ` լծվելով հայրենաշեն ծրագրերի իրականացմանը: Անելիքները, իսկապես, շատ են: Մի կարևոր հանգամանքի ևս անդրադառնամ: Մենք բաց ենք համագործակցության համայն հայության հետ՝ որպես գերակա շահ ընդունելով ազգայինը:
Եկեք գործե՛նք ՄԻԱՍԻՆ:

No comments:

Post a Comment