The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 30 August 2023

Արգինա Հարությունյան. Նյու-Յորքյան նոտթատետր

Արգինա Հարությունյանը կարճ ժամանակով եղավ Ամերիկայի Միացյալ Նահանգների խոշորագույն քաղաքներից մեկում` Նյու-Յորքում: Նա ընթացքում 4 կարճ տեսաերիզ պատրաստեց ու ընթերցողին էլ հրահանգեց` 🔅Շատ խիստ դատեք: ՈՒ իրոք  եղան «խիստ դատողներ » ... Նրանցից մեկը մեկնաբանությունների սյունակում պարզապես այսպես   գրեց. «Տեսանք, բայց ոչ մեկիդ վերադարձը չտեսանք մաքուր ապահով ՀԱՅԱՍՏԱՆ»:

Շտապենք ավելացնել, որ Արգինան  «մաքուր ապահով» հիմա Հայաստանում է ու անտեղի է այս ընթերցողի մտահոգությունը:

Հակիրճ ու տպավորիչ, յուրովի ու հետաքրքիր մեկնաբանությամբ պատրաստված նրա բոլոր 4 տեսաերիզներն էլ , որոնք ներկայացրել ենք մեր ֆեյսբուքյան էջում ՝  այժմ էլ հետաքրքրության են արժանանում, մինչ հիմա այն դիտել է 50 հազ. ավելի մարդ և նրանցից շատերը պարզապես մի նոր բան տեսնում են այնտեղ` գեղեցիկ ու գրագետ խոսք, նուրբ հումոր, համեմատական եզրեր ու  ամենակարևորը անսահման սեր սեփական երկրի հանդեպ:

Արգինա Հարությունյանի տեսաերիզներն այստեղ  ի մի բերելուց բացի ներկայացնում ենք նրա օդանավակայանից արված  գրառումը:

Նյու Յորքում անձնագիրս ստուգողը ասաց.

-Հիմա Վիեննա եք թռչում,իսկ Ձեր վերջին կանգառը ո՞րն է...

-Հայաստան, Երևան,-պատասխանում եմ: 

-Հա՜… այդ ի՞նչ երկիր է, առաջին անգամ եմ լսում այդ երկրի անունը,-տարօրինակ ժպիտով հարցրեց: 

Պատասխանեցի, երբ արդեն անձնագիրս վերադարձրել էր ու հեռացել էի իրենից, պատասխանեցի ինքս ինձ՝ գժի պես, բարձրաձայն... 

Հայաստանը մի երկիր է, որի տեղը քեզ արագ հասկացնելու համար պիտի առաջինը հարևան թշնամուս անունը տամ, որի ավիաուղին հաղթել է բոլոր հնարավոր անվանակարգերում ու ամբողջ օդանավակայանով մեկ, ամեն տեղ գրած կպցրած է այդ մասին՝ լավագույն բիզնես կլաս, լավագույն կոմֆորտ, ամենաանվտանգը աշխարհում... Հայաստանը մի երկիր է, որտեղ բլոկադայի պայմաններում ընտանիքներ են ստեղծվում ու երեխաներ են ծնվում, որտեղից մարդիկ դարեր շարունակ փախչում ու փախչում են, բայց միշտ այ այսպես լայն ժպիտով են վերադառնում...

Տուն 🙏🔅🇦🇲

 Հակիրճ ու տպավորիչ

Պետք է գնալ Ամերիկա, որպեսզի կարողանաք այցելեքմլ Մետրոպոլիտեն թանգարան: Հավանաբար շատերդ եք լսել հարուստ գեղարվեստական հավաքածու ունեցող թանգարանի մասին, որի  մշտական հավաքածուն պարունակում է ավելի քան երկու միլիոն գործ, իսկ ցուցասրահների ընդհանուր մակերեսը 130.000 մ² է։  Տարեկան Մետրոպոլիտեն է այցելում 5 միլիոն մարդ, որոնցից մեկը մեր Արգինա Հարությունյանն է (Аргина Арутюнян): Հենց նրա յուրահատուկ պատրաստած այս տեսաերիզն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

https://fb.watch/mKPD7OVC3a/


Հակիրճ ու տպավորիչ-2

Մեզանից շատերը Ամերիկայի մասին պատկերացում ունեն Լոս Անջելեսի հայերի պատմություններից: Արգինա Հարությունյանը  (Аргина Арутюнян) եղավ Ամերիկայի «հակառակ» ափին` Նյու Յորքում և  թանգարան գնալու ճանապարհին օգտվեց քաղաքային տրանսպորտից: Ահա թե ինչպիսին տեսավ...  Տեսաերիզը  ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

https://fb.watch/mKPoykBYWb/

Հակիրճ ու տպավորիչ-3
Այս անգամ Արգինա Հարությունյանը  եղավ Նյու-Յորքի Ժամանակակից արվեստի (MoMA) թանգարանում: Այն ունի  ընդգրկուն հավաքածու, որոնց մեջ են անգամ այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են Վան Գոգի «Աստղալից գիշեր», Անրի Մատիսի «Պար», Պաբլո Պիկասսոյի «Ավինյոնի աղջիկները», Սալվադոր Դալիի «Հիշողության հարատևություն», Բրինկուշիի «Թռչունը տարածության մեջ» գործերը: Նմանատիպ  թանգարանների մեջ Նյու Յորքինը չափանիշ է հանդիսանում։ ԱՄՆ-ի` այցելուների թվով երրորդ թանգարանն է, մտնում է աշխարհի ամենաբարձր հաճախելիություն ունեցող թանգարանների 20-յակի մեջ։  Թանգարան է այցելելում տարեկան 3 մլնից ավելի մարդ, այն Նյու Յորքի տեսարժան վայրերից է։


Հակիրճ ու տպավորիչ-4
Այո, չեք սխալվի, եթե լինեք Նյու-Յորքում, ապա անպայման այցելեք Բրոդվեյի երաժշտական թատրոն (անգլ.՝ Broadway theatre):  Բրոդվեյը համարվում է ամերիկյան թատերական մշակույթի հիմքը: Բրոդվեյի ներկայացումները դիտելը համարվում է Նյու Յորք այցելած տուրիստների սիրած զբաղմունքը։ Միայն այդ ներկայացումները կարող են արժանանալ «Թոնի» մրցանակի, որը ամեն տարի շնորհվում է ամերիկյան թատրոնի բնագավառում ունեցած նոր ձեռքբերումների համար: Իսկ եթե  այդ մշակույթում առկա է քո հայրենակցի ներդրումը, ապա հպարտանալու տեղ ունես:
«Ամբասսադոր» թատրոնը հանդիսատեսի համար իր դռները բացել է 1921 թվականի փետրվարի 11-ին՝ «The Rose Girl» մյուզիքլի պրեմիերայով, սակայն այս անգամ Արգինա Հարությունյանին բախտ վիճակվեց դիտել 1996 թվականին Բրոդվեյ վերադարձած «Չիկագո» մյուզիքլը:

Հակիրճ ու տպավորիչ-5
Սա իմ վերջին հոլովակն է Նյու Յորքի մասին 🎈
Նյու Յորքից վաղուց եմ վերադարձել, բայց իմ կլորիկ թուշիկներով բալիկը չէր թողնում, որ ավարտուն տեսքի բերեմ այս վերջին հոլովակը ու տեղադրեմ էջումս: Այսօր շատ խնդրեցի՝ թողեց:
Գիտեմ, որ նախորդ հոլովակները շատ սիրվել էին ու տարածվել, այնքան շատ էին տարածվել, որ Նիդերլանդական ամսագրերից մեկում ամոթանք էի ստացել հայրենիքը լքելու համար😂
Չէ, սիրելիներս, ես այստեղ եմ, վաղուց, Հայաստանում եմ 🎈 Շնորհակալ եմ իմ գորունեությանը ակտիվ հետևելու համար: Դե ինչ, ձեզ բարի դիտում 🎈




No comments:

Post a Comment