The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 25 November 2023

Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ փողոցն անվանակոչվեց ակադեմիկոս Պարիս Հերունու անվամբ


Երևանի քաղաքապետարանի  որոշմամբ՝ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի  2-րդ փողոցն անվանակոչվեց հայ ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ակադեմիկոս Պարիս Հերունու անվամբ՝ «Պարիս Հերունու փողոց»:

Այս պահին Պարիս Հերունու անվան փողոցի բացման արարողությունն է։ Աշխարհում բազմաթիվ հայեր և գիտության նվիրյալներ իրենց հարգանքի տուրքն են միշտ մատուցել մեծ հային և անհամբերությամբ են սպասել այսօրվան։  Քարահունջ հայագիտական կենտրոնի աշխատանքները  մասսայականացնելու  առումով  հսկայական գործ է կատարում Նանա Հերունին։ Արժանի հոր արժանի զավակ։












Պարիս Հերունին ծնվել է 1933 թվականի դեկտեմբերի 17-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Վ. Չկալովի անվան թիվ 30 միջնակարգ դպրոցը: 1951թ. ընդունվել է Մոսկվայի Էներգետիկայի ինստիտուտի Ռադիոտեխնիկական ֆակուլտետը: 1957թ., ավարտելով ուսումը, վերադարձել է Հայաստան և որպես ռադիոճարտարագետ՝ աշխատանքի անցել Բյուրականի աստղադիտարանում: 1957-1960թթ. աշխատել է Բյուրականի աստրոֆիզիկական աստղադիտարանում` որպես ռադիոինժեներ, գիտաշխատող, այնուհետև` Ռադիոֆիզիկական կոնստրուկտորային բյուրոյի պետ: 1960-1968թթ. եղել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի` գիտության գծով տեղակալ և ԳԲՀ բաժնի վարիչ, 1968-1971թթ.` Ֆիզիկատեխնիկական և ռադիոտեխնիկական չափումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի (Մոսկվա)  ռադիոֆիզիկական չափումների հայկական բաժանմունքի տնօրեն, 1971-2008թթ․` Ռադիոֆիզիկական չափումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1983 թվականից` գլխավոր տնօրեն, 1983-2008թթ․՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Անտենային համակարգեր» Ռադիոգիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր և բազային ամբիոնի վարիչ: Պարիս Հերունին ունի շուրջ 353 հրապարակված գիտական աշխատություն, այդ թվում՝ 248 տպագիր, 4 մենագրություն և 25 արտոնագիր։ Ուսումնասիրություններ է կատարել նաև հնագիտական աստղագիտության ոլորտում։  Նա  5 աստղային գիտական մեթոդներով հետազոտել է  Քարահունջը (Սյունիքի մարզում) և եզրահանգել, որ այն ավելի քան 7․500 տարվա պատմություն ունեցող աստղադիտարան է։


Տեքստը և լուսանկարները՝ Նաիրա Գասպարյան, հատուկ Նիդ.Օրագրի համար


Տեսաերիզը տրամադրել է Նանա Հերունին

No comments:

Post a Comment