The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 20 January 2024

Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է Ֆրանսիայի Սենատի բանաձևը

 336 կողմ եւ մեկ դեմ ձայն



Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է Ֆրանսիայի Սենատի կողմից 336 կողմ եւ մեկ դեմ ձայնով ընդունված Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևը:                       

Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւը դատապարտում է Ադրբեջանի կողմից իր դաշնակիցների աջակցությամբ 2023 թ. սեպտեմբերի 19-ին և 20-ին իրականացված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում եւ կոչ է անում Ադրբեջանին երաշխավորելու հայ բնակչության վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ: Կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում փորձագետների միջազգային խմբի ստեղծումը և գործուղումը Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային և կրոնական ժառանգության վիճակի վերաբերյալ տեղեկատվական զեկույց պատրաստելու համար։

Բանաձևը կոչ է անում ադրբեջանական զորքերի և նրանց դաշնակիցների անհապաղ և անվերապահ դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից: 

Բանաձևը կարևորում է նաև ամենախիստ միջոցների ձեռնարկումը, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարների ակտիվների առգրավումը և Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգոն:

Ֆրանսիայի Սենատի ընդունած այս բանաձեւը հույսով խթան կլինի նաեւ Եվրոպական այլ երկրների համար, որոնք  նույնանման բանաձեւերի որդեգրումով կկանգնեն Ֆրանսիայի կողքին՝ զսպելու Ադրբեջանական սանձարձակությունները եւ Հայաստանի Հանրապետության դեմ նրա  լկտի նկրտումները, մանավանդ, երբ իր կարելիությունների չափը կորցրած Ադրբեջանական կլանը նույնանման պատժամիջոցներով եւ հոխորտանքով է դիմակայում նման բանաձեւերին: 

Սենատի կողմից բազմաթիվ հայանպաստ որոշումներ անցյալում մեծ մասամբ անտեսության են մատնվել, սակայն  հույսով Ֆրանսիայի գործադիր իշխանությունները այս անգամ, ավելի հաստատակամ, Սենատի այս բանաձեւը կյանքի կկոչեն եւ  գործնական քայլերով ցույց կտան, որ  Հայաստանի Հանրապետության կողքին են եւ պաշտպանում են արդարությունն ու որդեգրած համամարդկային արժեքները:

Հայաստանի Հանարապետության եւ հայ ժողովրդի կողքին լինելու Ֆրանսիայի նման մի երկրի որդեգրած քաղաքականությունը, բնականաբար, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության եւ զարգացման համար ունի անգնահատելի հսկայական արժեք:

Եվրոպայի հայերի համագումար

18 հունվար 2024

 Շվեդիա

Aaeurop Aae


No comments:

Post a Comment