The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday 11 January 2024

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ՊԱՏԱՐԱԳ ԵՎ ՋՐՕՐՀՆԵՔԻ ԿԱՐԳ` ԿԱԼԿԱԹԱՅԻ ՍՈՒՐԲ ՆԱԶԱՐԵԹ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒՄ

 11.01.2024/Լիանա Փիրումյան/ՆիդՕրագիր


Տարվույս հունվարի 6-ի առավոտյան Կալկաթայի սուրբ Նազարեթ հայոց եկեղեցում մատուցվեց Սուրբ Ծննդյան տոնի Պատարագ, հավարտ որի կատարվեց Ջրօրհնեքի կարգ։ Սուրբ Պատարագին և Ջրօրհնյաց արարողությանը ներկա էին Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիար Վահագն Աֆյանը` ընտանիքի հետ, դեսպանության դիվանագետները՝ իրենց ընտանիքների հետ, Արևմտյան Բենգալիայի Անշարժ գույքի պետական կոմիտեի գլխավոր տնօրեն տիար Բիփլաբ Ռոյը, Կալկաթայի սուրբ Նազարեթ հայոց եկեղեցու հոգաբարձուներ տիկին Սյուզան Ռուբենը և տիար Սյունիլ Սոբտին, հավատավոր հայեր Նյու Դելիից, Չեննայից, Կալկաթայից, Հայոց մարդասիրական ճեմարանի ուսուցիչներն ու աշակետները։

Նույն օրը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում տեղի ունեցավ դեսպան տիար Վահագն Աֆյանի և դեսպանության դիվանագետների պաշտոնական դիմավորման արարողությունը, որի ընթացքում ճեմարանի կառավարիչ և Հնդկահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանը ողջունեց հյուրերին Սուրբ Ծննդյան ավետիսով և ի մոտո ծանոթացրեց ու ներկայացրեց ճեմարանի աշակերտներին և ուսուցիչներին։ ՀՀ դեսպանը խորին շնորհակալություն հայտնեց տեսուչ Հայր Սուրբին ջերմ դիմավորման և հյուրընկալության համար։Իսկ հետո 

 կարճատև զրույց ունեցավ աշակերտների և ուսուցիչների հետ՝ երախտագիտություն հայտնելով վերջիններիս իրենց կատարած աշխատանքի և հայապահպանության համար։ Ավարտին  դեսպանը գրառում կատարեց ճեմարանի հուշամատյանում։

Հիշյալ միջոցառումը լուսաբանվել է հնդկական թերթերում։







No comments:

Post a Comment