The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 24 January 2024

WORLD PRESS PHOTO ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ




Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը Facebook  2024 թվականը մեկնարկեց World Press Photo ցուցահանդեսով ։ Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ 2024 թվականի հունվարի 23-ին, ժամը 15:00-ին Ճարտարապետության ազգային թանգարանում, հասցեն` Հանրապետության հրապարակ, կառավարական 3-րդ շենք։ 

Լուսանկարների աշխարհը յուրահատուկ է, նրանք մնում են մարդկային հիշողության մեջ, պատմում,են ավելին քան՝ խոսքեր։ Լուսանկարները մեր օրերի տխուր իրողությունները դարձնում են ավելի շոշափելի։ Ներկայացվել էին World Press Photo-ի 2023 թվականի համաշխարհային հաղթողները, ովքեր իրենց ֆոտոնկարներով փաստում են պատերազմի և խաղաղության արժեքը, երբ իրական զոհերը հաճախ քաղաքացիական բնակչությունն է: Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Յապ Ֆրեդերիքսը ցուցահանդեսի բացումը համարում է բացառիկ կարևորություն քանի որ այն դիտարկում է մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում։ Նիդեռլանդների թագավորության հայաստանյան դեսպանատունը իր գործունեությամբ վերահաստատում է յուրաքանչյուրի իրավունքներն իրացնելու համար հնարավորություն ապահովելու անհրաժեշտությունը, նաև օժանդակում  է, որ իրավազուրկները ունենան խոսքի ազատություն։ Փոխդեսպան Տիմեն Կաուվենարն իր ելույթում նշեց, որ խոսքի ազատությունը պետք է ընկալել կարևոր հիմնարար արժեքների շարքում։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին դեսպաններ, ուկրաինացի լուսանկարիչ, տարվա լուսանկար անվանակարգի հաղթող Եվգենի Մալոլետկան։ Մարիուպոլի պաշարումից Մալոլետկայի դիմակայության լուսանկարը պատկերավոր կերպով է արտացոլում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետևանքով մարդկային տառապանքը։





The Embassy of the Kingdom of the Netherlands in Armenia Facebook started 2024 with the World Press Photo exhibition https://www.worldpressphoto.org/. The opening of the exhibition took place today on January 23, 2024, at 15:00 at the National Museum of Architecture, address: Republic Square, Government Building 3. Photography world is unique… Photographs remain in human memory, they tell more than words. Photos make the sad realities of our days more palpable. The World Press Photo 2023 global winners were presented, with their photographs documenting the cost of war and peace when the real victims are often among the civilian population. Charge d'affaires of the Embassy of the Kingdom of the Netherlands in Armenia, Ambassador Jaap Frederiks (Jacob Rijkert Theodoor ) considers that the exhibition is of exceptional importance if seen in the context of human rights protection.

The Armenian Embassy of the Kingdom of the Netherlands reaffirms with its activities the need to ensure the opportunity for everyone to realize their human rights, and also supports those, who are deprived of their rights, to have freedom of speech. Deputy Ambassador Timen Kauvenar emphasized the importance of freedom of speech among fundamental values. 

Ambassadors, guests, the Ukrainian photographer Evgeny Maloletka - the winner of the “photo of the year” category, were present at the opening of the exhibition. About Evgeny Maloletka’s activity find here: https://www.evgenymaloletka.com/about, about his works: https://www.evgenymaloletka.com/. The photo by Maloletka's, standoff from the siege of Mariupol vividly reflects the human sufferings caused by Russia's invasion of Ukraine.

Հատուկ Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր լրատվամիջոցի համար

ԵՊՀ դոցենտ բ․գ․թ․ Նաիրա Գասպարյան

Երևան, 23.01.2024

No comments:

Post a Comment