The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 13 October 2024

ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

Նիդերլանդական Օրագրի համար
Հայաստանի մայրաքաղաք Երևանից
Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, ԵՊՀ դոցենտ

Օրերս  ԵՊՀ-ում տեղի ունեցավ ԵՊՀ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, Կալիֆորնիայի նահանգային համալսարանի, Նորթրիջի հայկական ուսմանց ծրագրի,  Լեփսիուսհաուս Պոտսդամի, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի, ԵՊՀ Եվրոպական լեզուների եվ հաղորդակցության ֆակուլտետի և ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի համատեղ կազմակերպած միջազգային գիտաժողով՝ »Հայերի ցեղասպանությունը. անցյալի և ներկայի ներհայեցումներ» խորագրով, որը  նվիրված էր Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի 90-ամյակին:

Զեկուցողների ուշադրության կենտրոնում էին վեպի պատմաքաղաքական ու գրական նշանակությունը, Ֆրանց Վերֆելի հայանպաստ գործունեությունը, ինչպես նաև պատմության տարբեր շրջափուլերում հայերի հանդեպ հետևողականորեն իրականացված թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունն ու դրա դրսևորումները: Գիտաժողովն անցկացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բազային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում, Երևանի պետական համալսարանի և անհատ բարերարների ֆինանսական աջակցությամբ։ 











CONFERENCE AT YSU ON THE TOPIC OF GENOCIDE

For the Diary of the Netherlands/ NidOragir
From Yerevan, the capital of Armenia
Naira Gasparyan, PhD, YSU, Associate Professor

A couple of days ago an international conference jointly organized by YSU, the Institute of History of the National Academy of Sciences of Armenia, California State University, Northridge Armenian Studies Program, Lepsiushaus Potsdam, YSU Institute of Armenian Studies, YSU European Languages and Communication Faculty, and YSU Oriental Studies Faculty took place in YSU: “Armenian Genocide. reflections of the past and the present”, which was dedicated to the 90th anniversary of Franz Werfel's novel "The Forty Days of Mount Musa".

The speakers focused on the historical-political and literary significance of the novel, the pro-Armenian activities of Franz Werfel, as well as the consistently implemented Turkish-Azerbaijani genocidal policy towards Armenians in different periods of history and its manifestations. The conference was held within the framework of the program implemented with the basic funding of the Committee of Higher Education and Science of the RA Ministry of Education and Culture, with the financial support of Yerevan State University and individual benefactors.








https://www.facebook.com/NidOragir/posts/pfbid0qNjMhXArb7kykyLcdyseMeaWQ63ZzqNurXbBQjnaS5d1asmbyr7Fr5NorYJN96YAl

No comments:

Post a Comment