The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday 20 March 2018

Երկար ու կանաչ ճանապարհ «Նիդերլանդական օրագրին»




«Նիդերլանդական Օրագիր»-5. Կարծիքներ ու բարեմաղթանքներ
Հակոբ Ասատրյան ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Պրահա, Չեխիա

Երկար ու կանաչ ճանապարհ «Նիդերլանդական օրագրին»: Արդեն մոտ 20 տարի Պրահայում հրատարակելով ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը, ինձ առավել քան ծանոթ են հայ մամուլի դժվարություններն ու մարտահրավերները։ «Նիդերլանդական օրագիր» էլեկտրոնային պարբերականն արդեն 5 տարի շարունակաբար հոլանդահայությանը, եվրոպահայությանն ու ողջ հայությանը տեղեկացնում է ոչ միայն համայնքային անցուդարձի, այլեւ Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների, հակահայկական քարոզչության եւ դրա դեմ տարվող պայքարի մասին։ Եվ այս աշխատանքն արվում է միայն բացառիկ նվիրվածության եւ հայրենասիրության մղումներից ելնելով։ Ինչպես սփյուռքահայ մամուլի ցանկացած նվիրյալ խմբագիր, Աշոտ Կնյազյանը նույնպես այդ բացառիկների շարքում է, ով մշտապես բաց է համագործակցության եւ համատեղ ծրագրեր իրականացնելու հարցում, իր շուրջը մեկտեղելով նիրված ու բանիմաց գործընկերների թիմ։ Ամենակարեւոր հատկանիշը, որ պարբերականը միասնության ոչ միայն կոչ է անում, այլ իրականում համախմբում է նիդերլանդահայ համայնքները, նրանց հոգսերն ու ուրախությունները հասցնում հայաստանյան ու սփյուռքահայ մամուլին։ Առաջին հոբելյանի առիթով մաղթում եմ, որ այն դառնա կարեւոր հանգրվան ապագա տարիների զարգացման համար։ Եվ հոլանդահայության տարեգրությունը, որն այսօր տպագրվում է, , Նիդերլանդական օրագրի, , էջերում, արձանագրի միայն մեր հայերնակիցների հաղթանակների ու բարի լուրերի մասին։ Երկար ու արգասաբեր ճանապարհ եմ մաղթում Ձեզ, սիրելի գործընկերներ։ 


Հարգանքով՝ Հակոբ Ասատրյան (Hakob Asatryan)
16.03.2018













No comments:

Post a Comment