The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 21 March 2018

Հայ վավերագրողի ֆիլմերի ցուցադրություն Նիդերլանդներում


«Անի» հայ համայնքի նախաձեռնությամբ Նիդերլանդների Մաստրիխտ և Նայմեխեն քաղաքներում ցուցադրվելու են Արսեն Հակոբյանի երկու ֆիլմերը: Առաջին ֆիլմը՝ ներկայացնում է Ապրիլյան քառօրյա պատերազմը, դրա նախածնող պատճառները, հայ-ադրբեջանական հարաբերություններն ընդհանրապես: Այն նաև պատմական ակնարկ է Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի մասին: Ֆիլմի վերնագիրն է «Քառօրյա պատերազմ, կամ ղողանջ լռության»:

 ֆիլմի ռեժիսոր Արսեն Հակոբյանը գտնում է. որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ո´չ միայն ռազմի դաշտում է, այլև՝ տեղեկատվական, որտեղ դեռ շատ անելիքներ ունենք :

2-րդ ֆիլմը նկարահանվել է Գագիկ Գինոսյանի և Արսեն Հակոբյանի սցենարի հիման վրա : Այն վերնագրված է «Արարատից Եվրոպա»: Ֆիլմը պատմում է Հայաստանի,Եվրոպայում սրբացված հայերի և Լեոնարդո դա Վինչիի Հայաստան կատարած ճամփորդության մասին, որի արդյունքում եվրոպական եկեղեցաշինությունը ստացավ հայկական դիմագիծ: Ֆիլմում ներառված են փաստեր, որոնք հանրությանը ներկայացվում են առաջին անգամ: Այն թարգմանված է մի քանի լեզուներով և ցուցադրվել է բազմաթիվ քաղաքներում:
Ֆիլմերը ցուցադրվելու են Մաստրիխտի Անի Հայ Համայնքի Սրահում, այն տեղի կունենա Մարտի 24 ի՝ Շաբաթ օրը ժամը 18-00ին: Հասցեն՝
Potterieplein 50. 6216VB Maastricht
Հաջորդ օրը՝ մարտի 25-ին , ժամը 12.00-ին ֆիլմերը ցուցադրվելու են Նայմեխեն քաղաքի «Միացյալ Հայերը Հոլանդիայում» կազմակերպության սրահում:
Ֆիլմերի ցուցադրություններից հետո կազմակերպվելու են քննարկումներ:
«Անի» հայ համայնքի ատենապետ Լևոն Սարգիսի հավաստմամբ ծրագրից դուրս նախատեսված է ֆիլմերը ցուցադրել նաև բելգիական Լիեժ քաղաքի հայ համայնքի հանդիսատեսին:

No comments:

Post a Comment