The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 1 April 2018

23-րդ Եվրո-հայկական խաղերի մեկնարկը Վիեննայում


Մարտի 31, 2018. Այսօր Վիեննայում մեկնարկեցին 23-րդ Եվրո-հայկական խաղերը /EAG/, որոնք կշարունակվեն մինչև ապրիլի 2-ը։ Համաեվրոպական միջոցառումը կազմակերպվել է Վիեննայի ԱՐԱՐԱՏ հայկակական մարզական միության կողմից Ավստրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Վ.Դր. Արման Կիրակոսյանի և Վիեննայի քաղաքապետ Դր. Միքայել Հոյփլի հովանավորությամբ: Եվրո-հայկական խաղերին մասնակցելու նպատակով Վիեննա է ժամանել 55 պատվիրակություն, հյուրեր, մարզասերներ Եվրոպայի տարբեր երկրներց, իսկ մրցապայքարին կմասնակցեն ավելի քան 730 մարզիկ 15 երկրից: Խաղերի ծրագրում ընդգրկված սպորտաձևերում՝ բասկետբոլ, վոլեյբոլ, մինի ֆուտբոլ, բադմինտոն, սեղանի թենիս, նարդի և շախմատ, հանդես կգան կանանց, տղամարդկանց և պատանի մարզիկների թիմերը:
Միջոցառման հանդիսավոր բացումը մեկնարկեց Եվրոմիության, Ավստրիայի և Հայաստանի քայլերգերով, հայ հոգևորականների օրհնությամբ և հայկական պարերի ուղեկցությամբ, որոնք ներկայացրին Վիեննայի Հ. Շիրազի անվան դպրոցի և ՀՄԸՄ “Երազանք” պարային խմբերի սաները: Բացման խոսքով հանդես եկան Ավստրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Վ.Դր. Արման Կիրակոսյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, և ԱՐԱՐԱՏ հայկակական մարզական միության նախագահ Սեբուհ Բաղդոյանը: Միջոցառման պատվո հյուրն է Ավստրիայի խորհրդարանի պատգամավոր, փոքրամասնությունների խոսնակ, Ավստրիա-Հայաստան խորհրդարանական խմբի ղեկավար ՄՄակ. Դր. Գուդրուն Քուգլերը:
Համաեվրոպական խաղերը նպատակ ունեն ամենամյա այս սպորտային միջոցառման շուրջ միավորել հայկական սփյուռքի եվրոպաբնակ հայ մարզիկներին, նրանց համակիրներին և հայկական տարբեր համայնքների ներկայացուցիչներին: Եվրոպահայերի մարզական խաղերը, որպես կանոն, տեղի են ունենում յուրաքանչյուր տարի Սուրբ Հարության՝ Զատիկի տոնին: Բացառություն են կազմում այն տարիները, երբ Հայաստանում կազմակերպվում են Համահայկական խաղեր: ԱՐԱՐԱՏ հայկակական մարզական միության նախագահ Սեբուհ Բաղդոյանը խոսքով` “Հայերը միասնական պետք է ներկայանան աշխարհին ո’չ միայն հայրենի հողում, այլև երկրագնդի ցանկացած վայրում։ Սա եղել և մնում է մեր ուղերձը աշխարհին”։ Միջոցառման կայացման վայրը փոփոխական է և յուրաքանչյուր տարի որոշվում է Եվրո-հայկական խաղերի հանձնախմբի կողմից:
Հասմիկ Վ. Գրիգորյան
H.G-Այսօր, մարտի 31-ն, Վիեննայում մեկնարկեցին 23-րդ Եվրո-հայկական խաղերը /EAG/, որոնք կշարունակվեն մինչև ապրիլի 2-ը։ Համաեվրոպական միջոցառումը կազմակերպվել է Վիեննայի ԱՐԱՐԱՏ հայկակական մարզական միության կողմից Ավստրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Վ.Դր. Արման Կիրակոսյանի և Վիեննայի քաղաքապետ Դր. Միքայել Հոյփլի հովանավորությամբ: Եվրո-հայկական խաղերին մասնակցելու նպատակով Վիեննա է ժամանել 55 պատվիրակություն, հյուրեր, մարզասերներ Եվրոպայի տարբեր երկրներց, իսկ մրցապայքարին կմասնակցեն ավելի քան 730 մարզիկ 15 երկրից: Խաղերի ծրագրում ընդգրկված սպորտաձևերում՝ բասկետբոլ, վոլեյբոլ, մինի ֆուտբոլ, բադմինտոն, սեղանի թենիս, նարդի և շախմատ, հանդես կգան կանանց, տղամարդկանց և պատանի մարզիկների թիմերը:
Այս տարվա Սուրբ Զատիկի տոնը Եվրոպայի հայերը միասնական կնշեն Սբ. Հռիփսիմե և Մխիթարյան միաբանության եկեղեցիներում։



No comments:

Post a Comment