The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 1 April 2018

Ազատություն սիրող հավերը



Օրեր առաջ այս աքլորների լուսանկարը զարմանքի և ուրախ մեկնաբանությունների առիթ տվեց:
Հետաքրքիր պատմություն է: Դեռ 25 տարի առաջ Հոլանդիայի այս քաղաքում, որտեղ հիմա հիվանդանոցն ու դպրոցն է, գոյություն է ունեցել հավաբուծական ֆերմա, որը քաղաքի ընդարձակման պատճառով լիկվիդացրել են: Հավերի մի ըմբոստ խումբ չի ՝՝համակերպվել՝՝ այս կարգավիճակին և փախուստի է դիմել: Տերն ստանալով իր բոլոր փոխհատուցումները՝ գոհ հեռացել է, իսկ հավերի այս ՝՝խելացի՝՝ խումբը հայտնվել է բնության պատսպարության ներքո: Դպրոցի ու նրան հարող տարածքներում ծառեր ու թփուտներ են, որտեղ էլ լավ միջավայր է ստեղծվել հավերի ձվադրման ու սերունդ շարունակելու համար, չնայած տարիներ շարունակ դպրոցի աշակերտները փնտրել հավաքել են հավի ձվերը և դպրոցական ճաշարանում նաև դրանով սնվել:
Բնականաբար անցուդարձ անող ու կենդանիներ սիրող բնակիչներն էլ իրենց հերթին են կերակրել զբոսնող հպարտ հավերին: Տարբեր գարուններ շարունակ տեսնելի էր հավ մայրիկներին իրենց ճուտիկների հետ զբոսնելիս:
Տարիների ընթացքում հավերը պակասեցին, իսկ այսօր արդեն մնացել են այս երեք հպարտ ու հաղթանդամ աքլորները, որոնք բազմաթիվ փորձություններ անցած թափառում են հիվանդանոցի , դպրոցի ու մերձակա տների շրջակայքում ու գիշերները թառում են մոտակա ծառերի բարձր, բարձր ճյուղերին՝ մեկ օր ևս լուսացնելու ակնկալիքով: Հավանաբար նրանք երանությամբ հիշում են իրենց նախնիների պատմությունը՝ գթառատ տիրոջը, կերակրող անցորդների և արդեն կորցրաց իրենց գեղեցկուհի հավերի մասին: 


No comments:

Post a Comment