The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 1 April 2018

Մաստրիխտի Ս. Կարապետ Եկեղեցու Ծխական Խորհուրդը սիրով տեղեկացնում է

29.03.2018
ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ
ՇՆՈՐՀԱՒՈ՛Ր ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ
Սիրելի Կայրենակիցներ,
Մաստրիխտի Ս. Կարապետ Եկեղեցու Ծխական Խորհուրդը սիրով տեղեկացնում է, որ հառաջակա շաբաթվան օրերը՝ (Ավագ Հինգշաբթի, Ուրբաթ, Շաբաթ եւ Կիրակի) ն, կկատարվեն հետեվեալ արարողությունները՝
(Ստորեվ ցուցակոմ կարող եք նայել յուրաքանչյուր օրվան արարողակարգը եւ ժամերը)
***ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ***
Ա.- Ավագ Հինգշաբթի օրվան (Ոտնլվայի) կապակցությամբ, այն անձերը՝ (ՓՈՔՐ ՈՒ ՄԵԾ ԵՒ ՄԻԱՅՆ ՄԿՐՏՎԱԾՆԵՐԸ) ովքեր որ ցանկանում են իրենց ոտքերը լվանալ, խնդրվում է 30 րոպե շուտ եկեղեցիում գտնվեն, եւ իրենց հետ բերել հողաթափ եւ սրբիչ՝ ոտքերը սրբելու համար:
Բ.- Ավագ Ուրբաթ օրվան (Թաղման կարգի) կապակցությամբ՝ այն անձերը ովքեր ցանկանում են, կարող են իրենց հետ ծաղիկներ բերել (Քրիստոսի Գերեզմանին) դնելու համար:
Գ.- Ավագ Շաբաթ օրվան (Ճրագալույցի Ս. Պատարագին) կապակցությամբ՝ այն անձերը ովքեր ցանկանում են, կարող են իրենց հետ բերել (կանթեղներ), որպեսզի եկեղեցուց (Քրիստոսի Լույսը) վերցնեն եւ իրենց տուները տանեն:

No comments:

Post a Comment