The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 28 October 2018

Ուղեղը չի սիրում ճարպ,ծխախոտ,ալկոհոլ,բայց նրան դուր է գալիս…Նյարդաբանը այն մասին,թե խելացի մարդիկ ինչպես պետք է ապրեն





Ուղեղի համար դժվար է,երբ Դուք լավ չեք նախաճաշում,ավտոմեքենա եք վարում և միաժամանակ խոսում եք հեռախոսով,ծխում եք,ալկոհոլ եք օգտագործում և միշտ սթրեսային իրավիճակներում եք գտնվում: Մենք միշտ լարում ենք ուղեղը,սակայն փոխարենը ոչինչ չենք տալիս նրան: Վլադ Սիուրեան փորձառու բժշիկ է ,ով արդեն 10 տարի է Ռումինիայում Baghdasar-Arseni շտապօգնության հիվանդանոցի տնօրենն է:Նյարդաբանը արդեն 23.000 -ից ավելի վիրահատություններ է կատարել ուղեղի վրա:Նրա ամենափոքր հիվանդը 2 օրեկան էր: Նա նշում է,որ եթե Դուք ամբողջ օրը հեռախոսի կամ համակարգչի մեջ եք,ապա պետք չէ սպասել,որ ուղեղը Ձեզ շնորհակալություն կհայտնի դրա համար: Առողջ ուղեղ ունենալու համար առաջին քյալերը շատ հեշտ են և հասանելի բոլորին:Պետք է շուտ արթնանալ,տարրական մարզանք կատարել,խմել 2 բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր: Առավոտյան պետք է արթնանալ որքան հնարավոր է շուտ,բացել պատուհանը և մաքուր օդ շնչել: Պարտադիր հիշել 2 բաժակ ջրի մասին: Քնի ժամանակ ուղեղն արթուն է մնում,որպեսզի պահպանի օրգանների բնականոն աշխատանքը: Բացի դրանից ուղեղը նաև այլ գործողություն է կատարում: Եթե մարդ քնում է ինչ-որ հարցի մասին մտածելով,ապա առավոտյան արթնանում է դրա պատասխանով:Մոռացեք անքուն գիշերների մասին,քունը ավելի լավ կօգնի գտնել հարցի պատասխանը: Ուղեղը չի սիրում ծխախոտ,ճարպ,ալկոհոլ,բայց սիրում է մուգ շոկոլադ:
Ծխախոտը ուղեղի վրա ունենում է շատ վատ ազդեցություն,նույն ազդեցությունը,ինչ սրտի վրա: Նախաճաշը պետք է լինի հանգիստ:Չի կարելի նախաճաշել ճանապարհին,կամ ոտքի վրա: Ուղեղը չի սիրում ճարպ և միս:Նյարդաբանը նշումէ,որ եթե անգամ սիրում եք միս ուտել,ապա մի խնայեք և գնեք լավը: Միսը ուղեղին ոչ մի օգուտ չի տալիս,բայց առողջարար հատկություններ ունի մարմնի համար: Աշխատեք օգտագործել քիչ կալորիականություն ունեցող միս`հնդկահավ կամ ձուկ:Ուղեղը ո’չ միս է սիրում ո’չ աղ:Պետք չէ չարաշահել այս մթերքները: Ինչ վերաբերում է քաղցրավենիքներին,ապա նշենք,որ ոչ բոլորն են օգտագակար, հատկապես, եթե շաքարի քանակը շատ է: Մուգ բնական շոկոլադ,տաք բնական կակաո,մեղր.հենց սա է անհրաժեշտ Ձեր ուղեղին: Ճաշը պետք է չափավոր լինի:Չի կարելի ծանրաբեռնել ստամոքսը:Նախընտրությունը տվեք սովորական ջրին: Ուղեղի առավելագույն ակտիվ ժամանակահատվածը 10.00-12.00 և 16.00-18.00 է:Եթե ուղեղը հոգնում է,կարող եք սուրճ խմել: Ուղեղի լավագույն ընկերը ժպիտն է:Շատ կարևոր է կարողանալ ուրախանալ անգամ ցանկացած մանրուքից: Պետք է մարզել հիշողությունը Մոռացկոտությունը առաջանում է ոչ միայն մեծահասակների մոտ,այլև երիտասարնդերի մոտ: Ալցհեյմերի հիվանդությունից խուսափելու համար պետք է մարզել ուղեղը: Ուղեղի մարզումները,մարդկանց հետ շբումը շատ կարևոր են ուղեղի համար: Զբոսնեք, ճամփորդեք,նոր բաներ սովորեք,նոր ֆիլմեր նայեք,նոր գրքեր կարդացեք,տարբեր գլուխկոտրուկներ լուծեք: Ուղեղի համար շատ կարևոր են շարժումները:Եթե մենք շարժվում ենք,ուրեմն ողջ ենք:3 կարևոր բաներն են խոսքը,գրությունը,շարժը:Օրինակ պարը կանխում է ալցհեյմերի հիվանդության զարգացումը: Լավ գիշերային քունը պետք է տևի 6 ժամ:ԱՅն մաքրում է ուղեղը աղբից: Քնելուց 2 ժամ առաջ անջատեք հեռուստացույցը,մի կողմ դրեք հեռախոսը:Ավելի լավ է գիրք կարդաք քնելուց առաջ:Այն կտրամադրի Ձեզ լավ հանգստի: Եթե Դուք հետևեք այս խորհուրդներին,ապա շատ շուտով դրական փոփոխություններ կզգաք: Նյութը հրապարակման պատրաստեց Haytimes.ru ֊ն


No comments:

Post a Comment