The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 3 April 2019

Նատալիա Օրեյրոն նպաստել է ռուս երիտասարդների ամուսնությանը

 ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


 Լատինոամերիկյան երգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրոն այն եզակի արտիստներից է, ում տարիներ շարունակ հաջողվում է պահպանել իր հազարավոր երկրպագուների մեծ և անսահման սերը։Նրան հանդիպելու և հարցազրույց վերցնելու ակնկալիքով Նիդերլանդներից Երևան  է  մեկնել մեր թղթակից ՄԱՐԻՇԱ  ՇԻԿԸ:  Մինչ այդ մեր թղթակիցը  հետևում է  լատինաամերիկացի դերասանուհու Ռուսաստանյան հյուրախաղերին: Դերասանուհին Ռուսաստանի  ՈՒրգանտի առաջին ալիքի հաղորդման ժամանակ մարմնին գրել էր իր հյուրախաղերի գրաֆիկը` նշելով, որ  լինելու  է նաև Երևանում, այդ  մասին  սակայն կհիշեցնենք վերջում:



Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքում՝ Սանկտ-Բետերբուրգում ապրող ամուսիններ 35-ամյա Պավելն ու 32-ամյա Ելեանան արդեն 18 տարի է, ինչ ուշի-ուշով հետևում են Օրեյրոյի ստեղծագործական գործունեությանը։ «Հիշում եմ՝ դեռ 90-ականներին մայրս միշտ տարբեր սերիալներ էր նայում։ Մի օր ինձ ասաց, թե նոր սերիալ է սկսվում՝ «Հարուստներն ու հռչակավորները»։ Ինձ սսերիալը շատ դուր էր գալիս, հիանում էի գլխավոր դերասանուհու՝ Նատալիայի պրոֆեսիոնալ խաղով ու նրա անթերի գեղեցկությամ։ Իսկ, երբ հաջորդիվ սկսվեց «Վայրի հրեշտակի» ցուցադրումը, ես բացահայտեցի Նատիին երաժշտական տեսանկյունից՝ նաև որպես երգչուհի», - պատմում  է Ելենան։
2002թ., երբ Օրեյրոն 2-րդ անգամ ժամանեց Ռուսաստան, պետերբուրգյան համերգի շրջանակներում Պավելը ծանոթացավ «Մեր Նատաշան» ռուսական պաշտոնական ֆան-ակումբի հիմնադիրների հետ, անդամագրվեց՝ դառնալով Օրեյրոյի երկրպագուների մեծ «ընտանիքի» անդամ, իսկ 2006թ.-ից սկսած հենց ինքն է գլխավորում այն՝ լինելով ակումբի նախագահ։ «Մեր ակումբը համառուսական է, բայց հիմնական «կորիզը» Պետերբուրգից է։ Մենք ստանում ենք ընթացիկ տեղեկատվություն Նատալիայի գործունեության, ստեղծագործաան նորությունների մասին, ակտիվ տարածում ԶԼՄ-ների, սոցցանցերի, այլ ֆան-ակումբների և ուղղղակի երկրպագուների շրջանում։ Մենք կապի մեջ ենք տարբեր երկրներում գործող ֆան-ակումբների և անհատ երկրպագուների հետ. օրինակ՝ Հայաստան, Արգենտինա, Ուրուգվայ, Չիլի, Բելոռուսիա, Ուկրաինա, Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Վենգրիա, Ռումինիա, Հունաստան և այլն։ Հաճախ կազմակերպում ենք հանդիպումներ ինչպես ինքներս մեր՝ երկրպագուներիս միջև, այնպես էլ Նատալիայի հետ», - ասաց Պավելը։
2015թ.-ին հենց այդպիսի մի ֆան-հանդիպման շրջանակներում՝ հյուրանոցներից մեկի առջև կանգնած և սպասելով Նատալիային, Պավելն ու Ելենան ծանոթացան։ Մեկ տարի անց հանդիպեցին երկրորդ անգամ իրենց կուռքի՝ Ռուսաստան ժամանելու առիթով, ավելի ակտիվ սկսեցին շփվել և սիրահարվեցին։ «Ի շնորհիվ Նատալիայի մենք գտանք միմյանց,- ասում է Ելենան։ - Մեր հարսանիքի հրավիրատոմսերից մեկը ամենայուրահատուկն էր ու կարևորը մեզ համար. այն գրված էր իսպաներենով՝ Նատալիայի համար։ Եվ մեր երջանկությանը չափ ու սահման չկար, երբ հարսանիքից մի քանի շաբաթ առաջ մեզ հաջողվեց Մոսկվայում հանդիպել Նատալիային և հանձնել նրան հրավիրատոմսը։ Ցավոք, հարսանիքի օրը Օրեյրոն արդեն Արգենտինայում պետք է լիներ և չկարողացավ ներկա գտնվել։ Բայց նա մեզ հաճելի անակնկալ մատուցեց այդ օրը՝ ուղարկելով իր բանավոր շնորհավորանքը»։



Երիտասարդ ամուսիններն այլևս ճամփորդում են միասին՝ «Օրեյրոյի հետքերով»։ Իրենց ընտանիքում կա մի չգրված օրենք. «Եթե Նատին գալիս է Ռուսաստան համերգային շրջագայության, նշանակում է՝ պետք է հետևել նրան»։ Այս երիտասարդներն արդեն հասցրել են լինել գրեթե բոլոր այն քաղաքներում, որտեղ Օրեյրոն հանդես է եկել համերգներով, ներկա են գտնվել բազմաթիվ շոուների։ Այն հարցին, թե որքանո՞վ է հետաքրքիր նույն շրջագայության ժամանակ դիտել նույն համերգը մի քանի անգամ տարբեր երկրներում և քաղաքներում, ամուսինները պատասխանեցին. «Մեկ անգամ դիտելով՝ հնարավոր չէ լիարժեք հասկանալ ռեժիսորական ողջ աշխատանքը. դիտելով այն տարբեր համերգային դահլիճների տարբեր անկյուններից՝ դու հասկանում ես, որ ամեն համերգ անցնում է յուրովի, հիանում ես այն ջերմությամբ, որ քո սիրած երգչուհին հաղորդում է բեմի դիմաց վառվռուն աչքերով կանգնած յուրաքանչյուր երկրպագուի։ Բացի այդ, ամեն համերգը հավելյալ առիթ է լինել մեր սիրելի արտիստի կողքին, շրջագայել նրա հետ՝ տեղափոխվելով քաղաքից քաղաք, տեսնել նրան գրեթե ամեն օր, կիսել իր հետ իր աշխատանքային առօրյան, օգնել նրան, երբ ունի մեր կարիքը, նկարվել իր հետ հերթական անգամ, ստանալ այն անփոխարինելի ու աննկարագրելի դրական էներգիան մեր սիրելի արտիստից և վայելել կենանի հնչողությամբ նրա շոուները։ Այս ամենը մեզ մեծ ուրախություն և հաճույք է պատճառում. մենք շնորհակալ նք Նատաշային այս ամենի համար»։

Պավելի և Ելենայի՝ այցելած երկրների ցուցակն այս տարի կհամալրվի ևս մեկ երկրով. Նատալիա Օրեյրոյի՝ Ապրիլի 7-ին Երևանում կայանալիք համերգին ներկա գտնվելու նպատակով ամուսինները՝ իրենց ակումբի անդամ այլ երկրպագուների հետ միասին կժամանեն Հայաստան։ Նրանց էստեղ կմիանան երկրպագուներ եվրոպական մի շարք երկրներից։
«Ելենան աշխատում էր դեղատանը և առանց մեկ րոպե վարանելու աշխատանքից ազատման դիմում գրեց, երբ իր ղեկավարությունը կտրականապես հրաժարվեց արձակուրդային օրեր տրամադրել՝ համերգներին ներկա գտնվելու նպատակով», - պատմում է Պավելը։ Այս անգամ 17 քաղաքներից երիտասարդ ամուսինները ընտրել են միայն 5-ը՝ Կալինինգրադ, Յարոսլավլ, Տոլյատտի, Սանկտ-Պետերբուրգ, Երևան։ «Ի շորհիվ Նատալիայի մենք ակտիվ ճամփորդում ենք, տեսնում նոր քաղաքներ, ծանոթանում հետաքրքիր մարդկանց հետ։ Այս տարի առաջին անգամ կլինենք արևոտ և վարդագույն քաղաք Երևանում։ Հայաստանի մասին մենք, ցավոք, շատ բան չգիտենք. այն մեզ մոտ միշտ ասոցիացվել է կոնյակի հետ։ Գիտենք, որ այն հարուստ պատմությամբ և հարուտ մշակույթով մի երկիր է։ Շատ ենք լսել հայերի՝ հյուրընկալ և ջերմ ժողովուրդ լինելու մասին։ Անհամբերությամբ սպասում ենք մեր ժամանմանը։ Շատ ենք ուզում վայելել հայկական բնությունը, տեսնել հնագույն և գեղեցիկ հայկական ճարտարապետությունը։ Ուզում ենք նաև այցելել Մատենադարան, քանի որ հետաքրքրվում ենք լեզվաբանությամբ», - նշեցին ամուսինները։


Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Կ.Դեմիրճյանի անվ. մազրզահամերգային համալիրում ՝կանանց և գեղեցկության տոնին ընդառաջ, Նատալիա Օրեյրոն Երևանում հանդես կգա իր «ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ» շոուի շրջանակներում։ Տոմսերը կարելի է ձեռք բերել www.tomsarkgh.am կայքից։ 

1 comment:

  1. И кто только не использует Наталью Орейро ради собственного дешевого пиара. Знала бы она этого "фаната"

    ReplyDelete