The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday 12 April 2019

Նիդերլանդներում հավատարմագրված ԵԱՏՄ դեսպանների հանդիպում



Ապրիլի 11-ին ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում Բելառուսի դեսպան Նիկոլայ Բորիսևիչի, Ղազախստանի դեսպան Մագժան Իլյասովի և Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Շուլգինի հետ: Այդ մասին  փոխանցում է  Հայաստանի  դեսպանատան կայքը:
Հանդիպման ընթացքում քննարվեցին հոլանդական գործարար շրջանակների համար Եվրասիական տնտեսական միության շուկայի հնարավորությունների բացահայտմանը նվիրված համատեղ միջոցառում կազմակերպելու հնարավորությունները։
Հանդիպման շրջանակներում դեսպանները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին ուղղված համատեղ նամակ ստորագրեցին՝ առաջարկելով դիտարկել վերոնշյալ միջոցառմանը մասնակցելու նպատակով Եվրասիական տնտեսական կոլեգիայի բարձրաստիճան պատվիրակություն գործուղելու հնարավորությունը։

No comments:

Post a Comment