The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday 11 July 2019

Թումանյանը հոլանդերենով




Ինչպես հայտնի է Ամենայն Հայոց բանաստեղծ  Հովհաննես Թումանյանի և Մեծն Կոմիտասի  150-ամյակները ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներառել է հռչակավոր մարդկանց 2018-2019 թթ. օրացույցում: Նիդերլանդների հայկական համայնքներն  այս  կապակցությամբ  զգալի աշխատանքներ են կատարել` տարբեր քաղաքներում կազմակերպելով  մեր մշակութային մեծերին նվիրված տարբեր միջոցառումներ: Գլխավորն  այնուհանդերձ Նիդերլանդացի գրասեր հասարակայնությանը մեր մեծերին ներկայացնելու խնդիրն էր կարևոր, որն էլ  պատվով նախաձեռնեց Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի  դեսպանությունը: Դեռ տարեսկզբին դեսպան Տիգրան Բալայանը` հայ համայնքի ներկայացուցիչների հետ  մշակութային և կրթական հարցերի քննարկման ժամանակ խոստացավ այս ուղղությամբ գործնական քայլեր անել:
Ինչպես հիմա տեղեկանում ենք`  Թումանյանի հեքիաթների հոլանդերեն հրատարակության  նախագիծը իրականացման փուլում է։ Թարգմանությունն արդեն կատարվել է նիդերլանդացի հայագետ Anna Maria Mattaar-ի կողմից , գիրքը ներառված է Rubinstein հրատարակության աշնանային հրատարակությունների ցանկում։ Նախագծի հովանավորն է Ամստերդամում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռոբերտ Զիկը։ Թարգմանությունն իրականացվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի Նախարարության օժանդակությամբ։
 Թումանյանի հեքիաթների հոլանդերեն տարբերակը հասանելի կլինի Նիդերլանդների գրախանութներում և գրադարաններում: Այսպիսով Թումանյանի ստեղծագործությունները ի թիվս այլ լեզուների շուտով լույս կնծայվի նաև հոլանդերենով:



1 comment:

  1. Da Anna matare yerku tari arach e targmanel naxkin desoan Zjunik Ahajanuani xndrankov.yev naxatesvats er hratarakel ajs tari.

    ReplyDelete