Նիդերլանդների հայ համայնքների կիրակնօրյա դպրոցներում հիմնականում ավարտվել են տարևերջյան դասերը և մեկնարկելու են ամառային արձակուրդները: ՈՒսումնական տարին վերջինը փակողների թվում են Ամստերդամի և Հաագայի հայկական դպրոցները: Եթե անցած կիրակի, հուլիսի 7-ին, Սբ. Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի 150-ից ավելի անձնակազմը` աշակերտներ, ծնողներ, մանկավարժներ, եկեղեցու անդամներ, հյուրեր, արդեն հինգերորդ անգամ բացօդյա հանդուպում-հավաք էին կազմակերպել , ապա Հաագայի Աբովյան մշակութային միության սաների նմանօրինակ միջոցառումը կայանալու է հաջորդ կիրակի` հուլիսի 14-ին ժամը 16-ին: Աբովյանցիներն այդ օրը կանդրադառնան 2018–2019 ուսումնական տարվա աշխատանքներին, կունենան ազատ բեմի հնարավորություն` երգ, պար, աշխույժ երաժշտություն։ Միջոցառումից հետո Աբովյան միության կենտրոնը փակ կլինի 2019 թ. հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 24-ը, իսկ սբ. Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի հերթական` նոր ուսումնական տարվա դասերը կսկսեն սեպտեմբերի 8-ին: Հավելենք, որ Սբ. Գրիգոր Նարեկացի հիմնադրամի սաների կատարած մյուս լավ գործերի ու նախաձեռնությունների մասին շուտով ավելի մանրամասը տեղյակ կպահի www.narekatsi.nl կայքը:
Նիդերլանդների հայ համայնքի կյանքը, նորությունները, մշակույթը, պատմությունն ու հասարակական անցուդարձը՝ մեկ հարթակում։
Thursday, 11 July 2019
Նիդերլանդների կիրակնօրյա հայկական դպրոցներում ամառային արձակուրդներ են
Նիդերլանդների հայ համայնքների կիրակնօրյա դպրոցներում հիմնականում ավարտվել են տարևերջյան դասերը և մեկնարկելու են ամառային արձակուրդները: ՈՒսումնական տարին վերջինը փակողների թվում են Ամստերդամի և Հաագայի հայկական դպրոցները: Եթե անցած կիրակի, հուլիսի 7-ին, Սբ. Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի 150-ից ավելի անձնակազմը` աշակերտներ, ծնողներ, մանկավարժներ, եկեղեցու անդամներ, հյուրեր, արդեն հինգերորդ անգամ բացօդյա հանդուպում-հավաք էին կազմակերպել , ապա Հաագայի Աբովյան մշակութային միության սաների նմանօրինակ միջոցառումը կայանալու է հաջորդ կիրակի` հուլիսի 14-ին ժամը 16-ին: Աբովյանցիներն այդ օրը կանդրադառնան 2018–2019 ուսումնական տարվա աշխատանքներին, կունենան ազատ բեմի հնարավորություն` երգ, պար, աշխույժ երաժշտություն։ Միջոցառումից հետո Աբովյան միության կենտրոնը փակ կլինի 2019 թ. հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 24-ը, իսկ սբ. Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի հերթական` նոր ուսումնական տարվա դասերը կսկսեն սեպտեմբերի 8-ին: Հավելենք, որ Սբ. Գրիգոր Նարեկացի հիմնադրամի սաների կատարած մյուս լավ գործերի ու նախաձեռնությունների մասին շուտով ավելի մանրամասը տեղյակ կպահի www.narekatsi.nl կայքը:
Subscribe to:
Post Comments (Atom)





No comments:
Post a Comment