The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 31 July 2019

ԻՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՈՒ ՀԱՅԵՐԻ ՄԻՋԵՎ

Այս վերնագիրը դնելուց առաջ երկար եմ  մտածել, նույնիսկ  անհարմար զգացել` մանավանդ համեմատության եզրեր էլ չկան, մեր ինտելեկտուալ կարողություններն անգամ քննարկման ենթակա չեն, բայց թողեցի այդպես` անփոփոխ, շեշտադրելու, համեմատելու  մեր ու  նրանց գործունեության դաշտի տարբերությունները:

  Սկզբում եղանք ֆրանսիայի Նիցցա (#Nice)  քաղաքում, հետո  նոր  միայն այցելեցինք Կան (#Cannes), բայց սկզբում պատմելու եմ Կանի մասին, քանի որ հենց այստեղ  ականատեսը եղանք ադրբեջանցիների  ''ջանքերով'' բացված ցուցահանդեսին,  ու  իմ  մեջ միտք առաջացավ  մեր ու  նրանց միջև եղած տարբերության մասին խոսելու:






Այսպես` այցելության 3-րդ օրը, Հուլիսի 29-ին (2019), եղանք Նիցցայից մոտ 35 կմ հեռավորության վրա գտնվող, բավական հայտնի՝  կինոփառատոնային,  առողջարանային համբավ ունեցող Կան քաղաքում: Ընդհանրապես աշխարհին հայտնի այս քաղաքը փառատոնների անցկացման պակաս չի զգում: Հանրահայտ կինոփառատոնից բացի, 75 հազ. բնակչություն ունեցող այս քաղաքում անց է կացվում  առյուծների (Lions) միջազգային գովազդային ամենահեղինակավոր փառատոնը` կրճատ IAF,  որը տևում է 5-ից 7 օր, անցկացվում է ամեն տարի ՝ սովորաբար հունիսի երրորդ շաբաթվա ընթացքում: Գործում են ամենամյա ցուցահանդեսներ, ինչպիսիք են` MipTV / Milia հեռուստատեսային հեռարձակման, աուդիո-վիդեո տեխնոլոգիաների ոլորտում արտադրողների, գնորդների և դիստրիբյուտորների առաջատար ամենամյա համաշխարհային ֆորում-ցուցահանդեսը, այն առաջարկում է ծանոթանալ թվային բովանդակության և ինտերակտիվ տեխնոլոգիաների հետ կապված վերջին զարգացումներին: Հաջորդը` MIDEM երաժշտական աուդիո արտադրանքի և MAPIC  անշարժ գույքի միջազգային ցուցահանդեսներն  են: Ահա հենց այս քչից-շատե  հայտնի քաղաքում, ամեն գնով` ինչպես հետո պարզեցի, դեռ տարեսկզբից բնավորվել-տնավորվել է ադրբեջանական Գեյդարիչի ֆոնդը: 

 ի՞նչ ունեն Կաննում ցուցադրելու ադրբեջանցիները

 «Հեյդար Ալիև» Հիմնադրամը   դեռ այս տարվա սկզբից  վարձակալել է Gare maritime (Ծովային կայան) սրահը:  Ազերիները ամենուր փորձում են երևալ, աչքի ընկնել: Սրանք ուշադրության ահռելի պակաս ունեն ու  նաև այդ էր պատճառը, որ չթաքցնող ուրախությամբ, ինչպես պարզվեց, իր օգնականի հետ մեզ դիմավորեց  հիմնադրամի գործադիր տնօրեն Անար Ալակբարովը և մեզ ուղեկցելու իր օգնությունն առաջարկեց, որից քաղաքավարությամբ հրաժարվեցինք` թողնելով սառած դեմքի կեղծ ժպիտը: Ցուցահանդեսն ուներ այսպիսի խորագիր` «Նոր բացահայտումներ.  ադրբեջանական գորգագործության նոր մոտեցումները»:  Իբր, իրենց մեկ դար հասնող պատմությամբ հինն  են ունեցել,  հիմա էլ նորն են  բացահայտում 🙂: Ցուցադրվում էր 13 գորգ: Ներսում միակ այցելու էինք, կռվող քոչվոր հեծյալներ, նոր, անճաշակ ձևավորումով գորգեր ու էսքիզներ, ահա այսպիսի անորոշ պատկերներով ադրբեջանական գորգեր` Կանի ցուցահանդես սրահում:

Ադրբեջանի ներկայացրած քարտեզն ու ցուցադրած գորգերը




Անմարդաշատ դատարկ սրահում արժեքավոր ու անսովոր բան չգտանք,  բացի քոչվորի, զենքի, մեկ էլ նռան պատկերով անհետաքրքիր ու անիմաստ ձևավորված գորգերից, մեկ էլ իրենց հատուկ գաղտնի ծածկագրերից, օրինակ` պատկերված քարտեզին Արցախի մայրաքաղաքը այլ անունով,  գորգերի պատկերներում քրիստոնեության խորհրդանիշ ձուկը ոտնակոխ եղած, Թուրքիայի դրոշ և նման  բաներ: Շնչահեղձ լինելով դուրս եկանք այս նավթաբույր տարածքից: Պարզեցինք, որ ցուցահանդեսի ամենամարդաշատ օրը բացումն է եղել` Կաննի քաղաքապետի տեղակալն  ու նրա հետ մոտ 2 տասնյակ մարդիկ:

 Զարմացա, երբ երեկոյան  Gare maritime-ի մոտ հերթ կանգնած մարդկանց տեսա: Երբ ինքս ինձ մտածում էի. «ախր ի՞նչ են  նայելու այս  մարդիկ այստեղ», երբ աչքիս զարնեց ցուցասրահի  այս  մասում  կանանց և տղամարդկանց զուգարանների տարբերանշաները: Հասկանալի էր, մարդիկ հերթ էին կանգնել զուգարան մտնելու և իրենց կարիքները հոգալու, քան այս անհրապույր ցուցահանդեսը դիտելու:

Երեկոյան Կանում հրավառության փառատոն էր, որին մասնակցում է տարեկան 200 հազ. մարդ, իսկ կարպետների, կամ գորգերի ցուցադրման սրահն այդպես էլ դատարկ մնաց` այդպես հավանաբար մինչև տարևերջյան  օրեր: Ադրբեջանական ժողովրդի նավթային դոլարները հենց այսպես էլ շռայլվում են:

Ադրբեջանը  հենց այսպես պետականորեն, մեծ գումարներ ծախսելով քարոզչություն է իրականացնում Եվրոպայում և ամբողջ աշխարհում: Հիշու՞մ եք Ալիևի արձանների տեղադրման բումը` աշխարհով մեկ, որն ավարտվեց ձախողմամբ, կամ արհեստականորեն, պետական ֆինանսավորմամբ ստեղծված ու քարոզչամեքենային հարմարեցված «Քարաբախ» ֆուտբոլային թիմը, որի վերջերս Լյուքսեմբուրգում ունեցած խաղին  օդում կախվեց ԻՍԿԱԿԱՆ Ղարաբաղի դրոշը: Ահա հենց այստեղ էլ ուզում եմ ընդգծել  հայերի ու ադրբեջանցիների տարբերությունը: Եթե վերջիններս ամենուրեք հակահայ քարոզչություն են  ծավալում ՊԵՏԱԿԱՆ  մակարդակով ու միջոցներով, հայերն այն չեզոքացնում են` զուտ անհատապես գործելով, սեփական անձնական նախաձեռնությունների հաշվին: Բայց այդպես մինչև ե՞րբ կարող ենք դիմակայել մի ամբողջ պետության քարոզչամեքենային:

  Նորից գանք Կանում Ադրբեջանի ցուցահանդեսին: Շուտով տարևերջին Կանի Gare maritime (Ծովային կայան) սրահի  դիրեկցիան Ադրբեջանի «Գեյդար Ալիև» ֆոնդից կկորզի մի  կլորիկ գումար ու կասի` ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ, գնաք բարով ու կրկին ''բարով'' հանդիպենք:  ԴՐԱ   փոխարեն ֆրանսիայի այս տարածաշրջանում բնակվող  մեր հայրենակից Ալբերտ Մխիթարյանի 1999 թվականին Նիցցայի եկեղեցական խորհրդի պատվերով ստեղծած 2 մետր բարձրություն ունեցող խաչքարն ու Նիցցայի Աստվածամոր տաճարի գլխավոր շքամուտքի հարթաքանդակը, ինչպես նաև հենց նույն  Կանում Կրուազետի պողոտայի  «Հայկական այգում»  Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի եւ երկու աշխարհամարտերի ընթացքում հանուն Ֆրանսիայի զոհված հայերի հիշատակին նվիրված հուշարձանը ՄՇՏԱՊԵՍ ցուցադրություն Է Նիցցայի ու Կանի բնակիչներին, զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է:

Իրոք համեմատության եզրերն այս առումով հայերի ու ադրբեջանցիների միջև անտեղի է: Բայց այնուամենայնիվ ձգտում են իրենց ներկայացնել: Մեր անելիքն էլ  ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ ՊԵՏԱԿԱՆ ՏԱՆԻՔԻ ՏԱԿ ՆԵՐԱՌԵԼՆ Է, միավորված ու  միասնական ջանքերով ավելի  ուժեղ կլինենք: Մտածել է պետք...

Մյուս անգամ կդիտենք Նիցցայի տեսարժան վայրերը:

#Նիդ_օրագիր




Ալբերտ Մխիթարյանի 1999 թվականին Նիցցայի եկեղեցական խորհրդի պատվերով ստեղծած 2 մետր բարձրություն ունեցող խաչքարն ու Նիցցայի Աստվածամոր տաճարի գլխավոր շքամուտքի հարթաքանդակը

Կանում Կրուազետի պողոտայի «Հայկական այգում» :

Կանում Կրուազետի պողոտայի «Հայկական այգում» Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի եւ երկու աշխարհամարտերի ընթացքում հանուն Ֆրանսիայի զոհված հայերի հիշատակին նվիրված հուշարձանը


No comments:

Post a Comment