The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday 9 March 2021

EU Parliamentarians are asking the High Representative about concrete measures to return the Armenian captives.

 



Հայերենը ստորեւ

Brussels, 8 March 2021 - On the initiative of the Member of the European Parliament (MEP) Costas Mavrides (S&D, Cyprus) 30 MEPs from all the main political groups addressed a priority written question to the EU High Representative/Vice President of the European Commission Josep Borrell. The MEPs are asking what concrete steps the EU has taken to achieve the return of the Armenian prisoners of war (POWs) and other captives, including civilians and women held by Azerbaijan. Azerbaijan continues to keep many hostage despite the trilateral ceasefire statement of 10.11.2020 (which stopped the war in Nagorno Karabakh/Artsakh) and the reached agreement, stipulating the return of all the captives and prisoners of war.

Furthermore, the MEPs are asking the EU High Representative what measures the EU has taken to prevent the abuse and instrumentalization of Armenian captives, PoWs for political purposes and ensure that the Red Cross can visit them. To conclude the parliamentarians are raising the question whether the EU has requested Azerbaijan to communicate the exact number of the captives and if yes, what number has been communicated.

Elaborating on the cross-party written question MEP Mavrides stated: “In the face of the crimes against humanity, we cannot remain silent. That is why together with my colleagues from different political parties and member-states, we call on the EU to step up and proceed with concrete actions to achieve the fulfilment of paragraph 8 of the reached agreement, particularly with the return of the Armenian captives, prisoners of war, including civilians and women, being held by Azerbaijan despite the agreement. Azerbaijan blatantly violates the international law and we need to be vocal on this purely humanitarian issue.”

Commenting on the initiative of the MEPs, the EAFJD President Kaspar Karampetian said: “It is evident that violating the reached agreement Azerbaijan is abusing this humanitarian issue to elicit political gain and inflict more suffering.” “We welcome this initiative of the MEPs led by Mr. Mavrides. It is high time that the EU executive branch and the leaders of the EU Member states act. Human rights and human dignity are more than words and cannot be a bargaining chip. As EU citizens we expect the EU to use every diplomatic, political leverage and to stop this intolerable abuse of human dignity by the Azerbaijani authorities. It must be made clear that Azerbaijan has to respect its own commitment and immediately return all the Armenian captives,” Karampetian concluded.

European Armenian Federation for Justice and Democracy


Source : https://www.eafjd.eu/wq-captives-mavrides.html

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ԵՄ Բարձր հանձնակատարից հարցնում են հայ գերիներին վերադարձնելու հստակ քայլերի մասին

Բրյուսել, 8 Մարտ 2021թ.-  Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսի (Կիպրոս, Սոցիալիստների և Դեմոկրատների խմակցություն) նախաձեռնությամբ,  բոլոր հիմնական խմբակցություններից թվով 30 եվրապատգամավոր  հրատապ հարցում է հղել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգային հարցերով Բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին: Եվրապատգամավորները հարցնում են Բարձր հանձնակատարին, թե ԵՄ-ն ինչ հստակ քայլեր է ձեռնարկել Ադրբեջանի կողմից գերեվարված հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց, այդ թվում՝ քաղաքացիականների և կանանց վերադարձն ապահովելու համար: Ադրբեջանը շարունակում է բազմաթիվ հայ ռազմագերիների անազատության մեջ պահել՝ չնայած 10.11.2020 հրադադարի եռակողմ հայտարարությանը, որն ամրագրում է բոլոր ռազմագերիների և պահվող անձանց վերադարձը:
 
Եվրապատգամավորները նաև հարցում են հղում ԵՄ Բարձր հանձնակատարին, թե ինչ կոնկրետ քայլեր է ձեռնարկել ԵՄ-ն հայ ռազմագերիների չարաշահումը և քաղաքական նպատակների համար շահագործումը կանխելու և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից նրանց այցելությունն ապահովելու համար: Եզրափակելով՝ Եվրապատգամավորները հետաքրքրվում են, թե արդյոք ԵՄ-ը ադրբեջանական կողմից հայցել է իրեն փոխանցել հայ ռազմագերիների հստակ թիվը և եթե այո, ապա ինչ տեղեկություն է տրամադրվել:
Խոսելով գրավոր հարցման մասին՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը հայտնեց. «Մենք չենք կարող մարդկության դեմ ուղղված հանցագործությունների առջև լուռ մնալ: Այդ պատճառով տարբեր խմբակցություններից և ԵՄ անդամ երկրներից իմ գործընկերների հետ մենք կոչ ենք անում ԵՄ-ին գործի անցնել և կոնկրետ քայլեր ձեռնարկել՝  ձեռք բերված համաձայնության 8-րդ կետի իրագործմանը հասնելու համար, մասնավորապես՝ վերադարձնել Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիներին և գերիներին, այդ թվում՝ քաղաքացիական   անձանց և կանանց:  Ադրբեջանը բացահայտորեն խախտում է միջազգային իրավունքը, և մենք պետք է բարձրաձայնենք այս զուտ մարդասիրական հարցի մասին»:
 
Մեկնաբանելով եվրապատգամավորների նախաձեռնությունը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Ակնհայտ է, որ խախտելով ձեռք բերված համաձայնությունն Ադրբեջանը շահագործում է այս մարդասիրական հարցը քաղաքական օգուտ կորզելու և հավելյալ տառապանք պատճառելու համար»:

«Մենք ողջունում ենք եվրապատգամավորների այս նախաձեռնությունը: Ժամանակն է, որ ԵՄ գործադիր իշխանությունը և ԵՄ անդամ պետությունների ղեկավարները գործի անցնեն: Մարդու իրավունքներն ու մարդկային արժանապատվությունը սոսկ բառեր չեն և չեն կարող լինել սակարկության առարկա: Որպես ԵՄ քաղաքացիներ` մենք ԵՄ-ից ակնկալում ենք օգտագործել դիվանագիտական և քաղաքական բոլոր լծակները և դադարեցնել Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդկային արժանապատվության այս անթույլատրելի ոտնահարումը: Պետք է Ադրբեջանին հստակ հասկացնել, որ այն պարտավոր է հարգել իր հանձնառությունը և անհապաղ վերադարձնել բոլոր հայ գերիներին»,-եզրափակեց Կարապետեանը:

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ

No comments:

Post a Comment