The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday 2 March 2021

«Amstelveensniewsblad»-ը «Լուսավոր Ապագա» կազմակերպության ծրագրերի մասին

 


Այսօր հոլանդական լրատվամիջոցներից «Amstelveensniewsblad»-ը պատմել է մեր հայրենակիցների կողմից Նիդերլանդներում նախաձեռնված «ՍՈԼԻԴԱՐԻԹԻ» (Solidarity) կոչվող երեք կամավորական նախագծերի մասին, որոնք իրականացվում են Եվրոպական Միության հովանու ներքո հոլանդական «Լուսավոր Ապագա» ՀԿ կամավորների կողմից։ Այս նախագծերից մեկն առնչություն ունի «Նիդերլանդական Օրագրին»:  Նախագծի նպատակն է  երիտասարդ կամավորների միջոցով հոլանդերեն և հայերեն լեզուներով հոդվածներ գրել, ակտիվացնել լրատվամիջոցի աշխատանքը: Նախագիծը հետաքրքիր է նրանով, որ մինչև 30 տարեկան  երիտասարդներին  հնարավորություն է ընձեռվում անել իրենց առաջին, բայց հստակ քայլերը լրագրության ասպարեզում՝  միառժամանակ հոդվածներով աջակցել «Նիդերլանդական Օրագրին»։


No comments:

Post a Comment