The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday 14 October 2021

«ԱՐՑԱԽ ԲԱՆԿԸ» ԿՍՊԱՍԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՓՈԽԱՆՑՄԱՆԸ

 

Ինչպես հայտնի է մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջնական որոշմամբ պարտավորեցրել է Ադրբեջանի իշխանություններին բլոգեր Լապշինին ( Lapshin Alexander) վճարել 30 հազար եվրոյի  փոխհատուցում։ Դատարանը գտել էր, որ Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանը ապօրինի ազատազրկման ու կտտանքների է ենթարկել, մահափորձ կատարել։ Եվ ահա ինչ է անում Լապշինը, զուտ այն բանի համար, որ վերջինս այցելել էր Արցախ ու բանտային զրկանքները կրել  դրա համար՝   Արցախի «Արցախ-բանկում»  հաշիվ է բացում ու ասում.


«Ադրբեջանը ձերբակալեց ինձ Արցախ այցելելու համար, հիմա թող վճարեն Արցախի բանկին: Այսպիսի բարի հրեական պատասխան Իլհամ Հեյդարովիչին»- գրել է Լապշինը, ապա մեկնաբանության տողում ավելացրել` «Իհարկե, Կվերահաշվարկի դրամի փոխարժեքով , ի դեպ, ըստ կանոնների (եւ դա գրված է դատարանի որոշման մեջ), Ադրբեջանը պարտավոր է ստանձնել գումարը փոխանցելու բոլոր ծախսերը, այսինքն ՝ նրանք նույնպես կվճարեն փոխակման տարբերությունների համար»:

Լապշինի այս քայլը ու նրա ձերբակալման նախապատմությունը  միայն 2մլն բաժանորդ ունեցող  իր ֆեյսբուքյան ընթերցողին է հայտնել՝  աշխարահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը ( Serj Tankian):

Լապշինը նաև հայտնել է, որ համաձայն Եվրոդատարանի կանոնների,արդեն Ադրբեջանին է  ներկայացրել «Արցախ Բանկի» բանկային մանրամասները՝  30 եվրո փոխհատուցումն ստանալու համար: Նա ,,ապահովության,, համար դա ուղարկել է 4 հասցեով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, արդարադատության նախարար Ֆիկրետ Մամեդովի, ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովի, ՄԻԵԴ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Գենգիզ Ասկերովի անուններով ` բնօրինակներով ու իր ստորագրությամբ:



No comments:

Post a Comment