The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 30 October 2022

Սփյուռքի Համաշխարհային հայկական գագաթնաժողովը. Օր երրորդ 30.11.2022/2-րդ մաս



«Համառոտ ներկայացում․ Կրթություն, առողջապահություն և սոցիալական ապահովություն» խորագրով պանելային քննարկումը վարում էր  հեռուստահաղորդավար, լուրերի հաղորդավար Ժիրայր Ոսկանյանը: ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեցին կրթության,  առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներում իրականացվող աշխատանքները։ Քննարկվեցին Սփյուռքի հետ տարվող աշխատանքները՝ Հայաստանում կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտները բարելավելու ուղղություններով, և նախաձեռնված ծրագրերը՝ ՀՀ  պետական համակարգը զարգացնելու,  ավելի լավ դարձնելու համար։


 Our afternoon at the Global Armenian Summit ‘22 started with “The Briefing: Education, Public Health, and Social Welfare” panel discussion moderated by TV host and news anchor Zhirayr Voskanyan. Minister of Health of the Republic of Armenia, Anahit Avanesyan, Minister of Labor and Social Affairs of the Republic of Armenia, Narek Mkrtchyan, and Minister of Education, Science, Culture and Sport of the Republic of Armenia, Vahram Dumanyan, discussed working with the Diaspora to improve the education, public health, and social welfare sectors in Armenia and initiate projects to advance toward a better state system.



Այս նիստը վերաբերում էր «Սփյուռքն առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտում» թեմայով տարբեր հարցերի, որը վարում էր ՀԱՀ և Կոլումբիայի համալսարանի սննդի պրոֆեսոր Քիմ Հեքիմյանը: Այս նիստին հրավիրված բանախոսներն են՝ առողջապահության զարգացման գծով «The Promise Armenian Institute»-ի առաջին փոխտնօրեն Շանթ Շեխերդիմյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, «Հենար» հիմնադրամի համահիմնադիր Արման Ոսկերչյանը, «Спеши к добру» բարեգործական հիմնադրամի նախագահ Ելենա Հակոբյանը և բժշկական գիտությունների թեկնածու, «Վիվա» հիմնադրամի համահիմնադիր Տատյանա Հովհաննիսյանը։ Նրանք արդյունավետ զրույց ունեցան՝ քննարկելով առողջապահական նոր համակարգերի զարգացման և Հայաստանում սոցիալական ապահովության ավելի լավ քաղաքականության ներդրման վերաբերյալ հարցեր։ 

The first Breakout Session of this afternoon is “Diaspora in Public Health & Social Welfare” presented by Kim Hekimian, Professor of Nutrition at AUA and Columbia University. During this session, our guest speakers Shant Shekherdimian, Inaugural Associate Director for Healthcare Outreach for the Promise Armenian Institute, Tatevik Stepanyan, Deputy Minister of Labor and Social Affairs of the Republic of Armenia, Arman Voskerchyan, Co-Founder and Chairman of the Board of Trustees at HENAR Foundation (Health Network for Armenia), Elena Akopyan, President of "Hurry to Good" Charitable Foundation, and Tatyana Hovhannisyan, PhD, MD and Co-Founder Chairman of Viva Foundation, had a fruitful conversation, discussing the development of new healthcare systems and the enactment of better social welfare policies in Armenia.


«Սփյուռքը գիտության և տեխնոլոգիայի ոլորտում» թեմայով մեր երկրորդ նիստն է այսօր, որի մոդերատորն է «FAST» հիմնադիր գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը: Քննարկմանը ներկա էին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, Cognaize-ի հիմնադիր  Վահե Անդոնյանսը, Սինոփսիս Արմենիայի նախագահ Երվանդ Զորյանը, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը և Ռազմավարական գործընկերության փոխնախագահ Պարույր Աբրահամյանը։ Նրանք խոսեցին ՏՏ և գիտության ոլորտներում առկա լավագույն փորձի և Հայաստանում դրանց կիրառման ու զարգացման հնարավորությունների մասին:

 Our second Breakout Session this afternoon is about “Diaspora in Science & Technology” with Armen Orujyan Founding CEO of the Foundation for Armenian Science and Technology (FAST) as the moderator for the panel. Among the attendees for this discussion, CEO Union of Advanced Technology Enterprises, Hayk Chobanyan, Founder of Cognaize, Vahe Andonians, President of Synopsys Armenia, Yervant Zorian, Executive Director of the “My Step” Charitable Foundation, Mkhitar Hayrapetyan, and VP of Strategic Partnerships, Paruyr Abrahamyan talked about the best practices in the IT and Science fields and how to implement and develop those within the Republic of Armenia.

Այսօրվա մեր երրորդ նիստի թեման՝ «Սփյուռքը զբոսաշրջության զարգացման գործում», վարում էր «Armenia v rukzake»-ի հիմնադիր, «Exportarmenia»-ի նախագահության  անդամ միջազգային բիզնես քոուչ MBA-ի դասախոս Նինա Մեհրաբյանը։ Բանախոսները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, «Գագարին» նախագծի հաղորդակցության ղեկավար Սեդա Գրիգորյանը, «Թուֆենկյան հոսպիթալիթի» գլխավոր տնօրեն Հակոբ Հակոբյանը և «Ապագա փրոջեքթսի» գործադիր տնօրեն Տիգրան Չիբուխչյանը, կարևոր քննարկում ունեցան հայկական Սփյուռքի՝ Հայաստանում զբոսաշրջության զարգացման գործում մեծ դերակատարության վերաբերյալ։ Քննարկվեց նաև, թե ինչպես կարելի է կատարելագործել զբոսաշրջության ոլորտում առկա կառույցներն ու ծրագրերը։

 Our third breakout session today, Diaspora in Tourism Development, was moderated by international business coach and MBA lecturer Nina Mehrabian, who is the founder of “Armenia v Rukzake” and a Chair Member of Export Armenia. The participants Sisian Boghossian, Head of Tourism Committee under the Ministry of Economy, Seda Grigoryan, Communications Manager at Gagarin Project, Hakob Hakobyan, General Manager at Tufenkian Hospitality, and Tigran Chibukchyan, CEO of Apaga Projects, engaged in an intriguing discourse regarding the role of the Armenian Diaspora in the development of tourism in Armenia and how existing structures and programs can be improved.

«Սփյուռքը կրթության և մշակույթի ոլորտում» խորագրով նիստը վարում էր Hub Artsakh-ի գործադիր տնօրեն Շուշան Քեշիշյանը: Նիստի ընթացքում հրավիրյալ բանախոսները՝ «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը, Ardean-ի հիմնադիր և տնօրեն Վազգէն Բրուտեանը, «Ջինիշյան» հիշատակի ծրագրի գործադիր տնօրեն Էլիզա Մինասյանը և COAF-ի հոգաբարձական խորհրդի նախագահ, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կառուցողական քննարկում ունեցան Հայաստանի կրթական և մշակութային ոլորտներում Սփյուռքի դերակատարման վերաբերյալ։ 

Our first Breakout Session of the evening is “Diaspora in Education and Culture,” led by Shoushan Keshishian, the Executive Director of Hub Artsakh. Throughout the session, the guest speakers had a constructive discussion about the Diaspora’s role in Armenia’s educational and cultural spheres. The speakers included Serob Khachatryan, Education Expert and member of the COAF Board of Trustees, Larisa Hovhannisian, the Founder & CEO of Teach For Armenia, Eliza Minasyan, the Executive Director at Jinishian Memorial Program USA and Vasken Brudian, the founder and Director of Ardean.

«Սփյուռքը էներգետիկայի, շրջակա միջավայրի և կլիմայի պահպանության հարցերում» թեմային վերաբերող  նիստը վարում էր ՀԱՀ Յակոբեանը բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Գասպարյան Ամիրխանյանը: Բանախոսներն էին բիզնես փորձագետ Ռոբերտ Սիլագաձեն, դոկտոր և և էներգետիկայի փորձագետ Ժերալդ Օզունյանը,  ՀՀ  շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և «Հայաստան ծառատունկ ծրագրի» խորհրդատու Արթուր Հարությունյանը։ Փորձագետները արդյունավետ զրույց ունեցան ՀՀ էներգետիկայի, շրջակա միջավայրի և կլիմայի պահպանության գործում Սփյուռքի ներդրումների մասին։

The topic of our second breakout session of the evening is “Diaspora in Energy, the Environment, and Climate.” Alen Gasparian Amirkhanian, Director of the AUA Acopian Center for the Environment, was the moderator for this session. The speakers were business expert Robert Silagadze, Doctor and Energy Expert Gérald Ouzounian, Arthur Harutyunyan, Adviser at Armenia Tree Project and Deputy Minister of Environment of the Republic of Armenia, Gayane Gabrielyan. The four experts held a productive conversation about the contribution of the Diaspora to energy, environment, and climate control in the Republic of Armenia.

«Սփյուռքը կայուն գյուղատնտեսության մեջ» խորագրով մեր երրորդ նիստը վարում էր Նաիրիան կոսմետիկսի հիմնադիր Անահիտ Մարկոսյանը: Մոդերատորը ներկայացրեց բանախոսներին՝ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանին, «WineWorks» ՓԲԸ-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Վահե Լևոն Քեուշգուերյանին, «Investments and Business-Strategies» ընկերության գործադիր տնօրեն Սենիկ Սահակյանին և «Yeremyan Products» մարքեթինգի բաժնի ղեկավար Ավետիք Սիմոնյանին։ Բանախոսները վարողի հետ միասին ունեցան հետաքրքիր զրույց և հարցուպատասխան՝ նվիրված Հայաստանի Հանրապետությունում կայուն գյուղատնտեսության զարգացման գործում Սփյուռքի վճռորոշ դերին:

Our third Breakout Session this evening, titled “Diaspora in Sustainable Agriculture,” was moderated by Anahit Markosian, founder of Nairian Cosmetics. The moderator set forth the conversation between speakers Arman Khojoyan, Deputy Minister of Economy of the Republic of Armenia, Vahe Levon Keushguerian, founder and managing director of “WineWorks'' CJSC, Senik Saakian, the Managing Director at Management Company “Investments and Business-Strategies,” and lastly, Avetik Simonyan, Head of Marketing at Yeremyan Products. The five speakers, along with the moderator, held a fruitful conversation and Q&A session concerning the crucial role of the Diaspora in the development of sustainable agriculture in the Republic of Armenia.

Այսօրվա մեր նիստերն ավարտվեցին Ներդրումների աջակցման կենտրոնի պրեզենտացիայով, որի ընթացքում կենտրոնի ներդրումների խթանման և արտաքին կապերի ավագ մենեջեր Էդիկ Հարությունյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը և Հայաստանում ներդրումային հնարավորությունները։ 

Այնուհետ մեկնարկեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի և սփյուռքահայ գործարարների հետ ազատ ձևաչափով հանդիպում-զրույցը։ Այն վարեց Orion Worldwide Innovations-ի գործադիր տնօրեն և հիմնադիրը և BAJ Accelerator-ի համահիմնադիր գործընկեր Էմմա Առաքելյանը։ Նախարար Վահան Քերոբյանը, BAJ Accelerator-ի հիմնադիր գործընկեր Արմեն Խերլոպյանը, Strategy հիմնադրամի նախագահ Մեցո Իգիթյանը և CYNORA-ի ձեռներեց և գործադիր տնօրեն Ադամ Ալեքսան Կաբլանյանը։ Շուրջ երկու ժամ տևած հանդիպմանը մեր չորս բանախոսներն ու մոդերատորը խոսեցին Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ սփյուռքահայ ներդրողների դերի, դրա բարձրացման և հայաստանյան հնարավորությունների մասին։

To conclude our series of sessions today, the attendees  viewed a presentation by Enterprise Armenia, which was followed by a constructive fireside chat with the Minister of Economy of the Republic of Armenia and Diaspora investors. Edik Harutyunyan, Senior Manager of Investment Promotion and Foreign Relations at Enterprise Armenia presented the organization, which is a national investment promotion authority in Armenia, and a sequence of topics regarding investment projects in Armenia and how the public and investors can contribute to them.

The subsequent fireside chat was led by moderator Emma Arakelyan, the CEO and founder of Orion Worldwide Innovations and co-founder partner of BAJ Accelerator. The moderator presented a series of discussion topics between speakers Vahan Kerobyan, Minister of Economy of the Republic of Armenia, Armen Kherlopian, founding partner at BAJ Accelerator, Metso Igityan, president of Strategy Foundation, and Adam Aleksan Kablanian, entrepreneur and CEO of CYNORA. To end the day, our four speakers and moderator conversed about Diaspora investors' role in the economy of the Republic of Armenia and how this role can be enhanced.

No comments:

Post a Comment