The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday 13 October 2022

Բելգիահայ երգչին ավելի շատ լսում են դրսում քան Բելգիայում և Հայաստանում

Միանգամից Բելգիական մի քանի ճանաչված լրատվամիջոցներ մասնավորապես gva (Gazet van Antwerpen) hln (Het Laatste Nieuws) բազմատիրաժ թերթերն ու կայքերը ուշադրության են արժանացրել 24-ամյա ռեփեր Մակար Բարսեղյանին (բեմական անունը Makar)

Մեխելենում բնակվող Մակարը ճանաչվեց հոլանդերեն  «Mood» երգով:  Երգն իր  հաղթարշավով հավակնում է համաշխարհային հիթ դառնալուն: Spotify-ում, ամսական  2,7 միլիոն մարդ է ունկնդրում նրա երգերը:  Նրա Mood երգը թողարկվել է անցած ամառ և հարթակում արդեն ավելի քան 33 միլիոն դիտում ունի: Զուգահեռ  Նրա հիթը Youtube-ում դիտել է գրեթե 12 միլիոն: Ըստ Universal ձայնագրման սանդղակի՝  ամենից հաճախ նրան լսում են Հունաստանում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Մարոկկոյում և Լիտվայում։

Ազգային հիթ երգերի շարքում Հոլանդիայում այն առայժմ տասնյոթերորդ տեղում է,  Գերմանիայում տասնվեցերորդ, իսկ Շվեյցարիայում արդեն տասներկուերորդ տեղում է։ Իր իսկ երկրում ռեփերը դեռ չի հայտնվել Ultratop-ում։

Մակար Բարսեղյանն իր հաջողության համար հիմնականում պարտական ​​է TikTok սոցիալական ցանցին, որտեղ կատակ երգով սկսել է իր կարիերան։  Այնտեղ նրա երգն օգտագործվել է ավելի քան 400000 անգամ տարբեր տեսահոլովակներում, որոնք միասին արդեն միլիոնավոր անգամներ են դիտվել։



-------------

Տեսահոլովակ՝ Մակար Բարսեղյան Mood երգը


No comments:

Post a Comment