The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday 31 October 2022

Սփյուռքի Համաշխարհային հայկական գագաթնաժողովը. օր չորրորդ 31.10.2022



 [ARM] 🗣📍Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մեր վերջին օրը սկսվեց «Սփյուռքի համայնքներին աջակցության լավագույն փորձը» պանելային քննարկմամբ, որը վարում էր մշակութաբանության դոկտոր, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի դոցենտ և «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանը։ Քննարկման բանախոսներն էին Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, Հրանտ Դինք հիմնադրամի ծրագրերի համակարգող Նայաթ Կարակոսեօղլուն, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի Հայկական համայնքների բաժնի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը և Tishman Realty Corporation-ի գլխավոր խորհրդական Նազար Ալթունը մտքեր փոխանակեցին համայնքներին աջակցության, փոխգործակցության և համայնքային կյանքի զարգացման վերաբերյալ։ [ENG] 🗣📍Our final day at the Global Armenian Summit’ 22 started with the “Best practices in supporting diaspora communities across the globe” panel moderated by Anna Givargizian, Doctor of Cultural Studies, Associate Professor at Moscow State Pedagogical University, and Editor-in-Chief of “Zham” magazine.   ARM] 🗣📍«Աջակցելով սփյուռքի երիտասարդական կազմակերպություններին և հզորացնելով կապը հայրենիքի հետ» մեր առաջին համաժամանակյա նիստն է, որը ներկայացնում է Նոեմի Ստեփան-Սարգսյանը, 2021թ. Սփյուռքի երիտասարդ դեսպանը Մեծ Բրիտանիայում: «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագիրն է: Այս պանելային քննարկման ընթացքում Շվեդիայում 2021թ. Սփյուռքի երիտասարդ դեսպան Ինեսա Ռուբինյանը, մտավոր սեփականության իրավունքի փաստաբան Կարեն Տոնոյանը, Չիտայի հայ համայնքի ղեկավար Հարություն Աթոյանը և Նիդեռլանդներում 2021թ. Երիտասարդ դեսպան Հայկ Խանամիրյանը խոսեցին Սփյուռքի համայնքների երիտասարդների համար ծրագրերի և կազմակերպությունների ստեղծման մասին՝ Սփյուռքի կապն իրենց Հայրենիքի հետ ամրապնդելու համար։ Բանախոսները կիսվեցին իրենց համայնքներում ունեցած փորձով և երիտասարդական կազմակերպություններ ունենալու դրական ազդեցության մասին: [ENG] 🗣📍“Supporting Diaspora youth movements/youth organizations and strengthening their connection to the homeland” is our first Breakout Session for the day presented by Noemi Stepan-Sarkissian, 2021 Diaspora Youth Ambassador participant in Great Britain. The Diaspora Youth Ambassador Program is a program of the Office of the High Commissioner for Diaspora Affairs. During this panel, 2021 Diaspora Youth Ambassador in Sweden Inesa Rubinyan, Intellectual Property Attorney Karén Tonoyan, Head of Chita’s Armenian community, Harutyun Atoyan, and 2021 Diaspora Youth Ambassador in the Netherlands Haik Khanamiryan spoke about creating projects and organizations for youth in Diaspora communities to strengthen the Diaspora’s connection to their Homeland. The speakers shared their experiences in their communities and the positive impact of having youth movements and organizations. https://www.facebook.com/DiasporaGovAm/posts/pfbid02TyiE8oqTMFEZ8ZcVAHXXHJ12rJZSCYHj1rVLXVd51sjaen9UDi6MTee8fPMY6r98l [ARM] 🗣📍Այսօրվա մեր երկրորդ համաժամանակյա նիստի թեման էր «Սփյուռքի դպրոցները և հայոց լեզվի և հայկական մշակույթի դասավանդումը սփյուռքում»: Քննարկումը վարում էր EVN Report-ի գործադիր տնօրեն Ռուբինա Մարկոսյանը, UCLA-ի հայոց լեզվի և մշակույթի «Խաչիգյան» ծրագիր-դասախոսության հեղինակ Յակոբ Կուլուճեանի, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի փոխտնօրեն Շուշան Կարապետյանի, M.A.M. կրթական շարժման հիմնադիր տնօրեն Մարինա Ղազարյանի, Միչիգանի ՀԲԸՄ Ալեք և Մարի Մանուկյան վարժարանի տնօրեն Յովսէփ Թորոսեանի և Ավստրալիայում ՀԲԸՄ «Ալեքսանդր» վարժարանի տնօրեն Մանուկ Տէմիրճեանի հետ։ Կրթության փորձառու մասնագետների այս խումբը խիստ կառուցողական քննարկում ունեցավ սփյուռքի դպրոցներում հայերենի ուսուցման և սփյուռքում հայոց լեզվի ու մշակույթի զարգացման վերաբերյալ։ [ENG] 🗣📍For our second Breakout Session today, the topic was “Diaspora schools & teaching Armenian language and culture in the Diaspora.” The moderator of the discussion was Roubina Margossian, the Managing Director at EVN Report, who led the conversation between Hagop Gulludjian, Holder of Kachiguian Lectureship in Armenian Language and Culture at UCLA, Shushan Karapetian, Deputy Director of USC Institute of Armenian Studies, Marina Ghazaryan, Founder and Director of M.A.M. Educational Movement, Hosep Torossian, Principal at AGBU Alex and Marie Manoogian School in Michigan, and Manoug Demirjian, Principal of AGBU Alexander Primary School in Australia. This group of experienced education professionals had a highly constructive discussion about teaching Armenian in Diaspora schools and the cultivation of Armenian language and culture in the Diaspora. https://www.facebook.com/DiasporaGovAm/posts/pfbid0Jh65cUPA4aNZ4xZkhDGpxnfCBJJT8gV7VTD54HLNsoCvi4zZf5m51FTK1WcLXo1Nl ARM] 🗣📍Մեր երրորդ նիստը վարում էր Ասպետ Քոչիկյանը, ով ՀԱՀ-ի համաշխարհային հետազոտությունների պրոֆեսոր է: Քննարկման թեման էր «Հայագիտությունը, բարձրագույն կրթությունը և ռեսուրսների մոբիլիզացիան», որը քննարկեցին բանախոսներ պատմաբան և Բերկլի համալսարանի Վիլյամ Սարոյան Հայագիտական ծրագրի նախկին տնօրեն Ստեփան Ասդուրեանը, Սան Խոսեի պետական համալսարանի նախկին ռեկտոր և գործադիր տնօրեն Մերի Փափազյանը, «Գալուստ Կյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժնի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը և UCLA Promise հայկական ինստիտուտի վաստակաշատ պրոֆեսոր և տնօրեն Անն Կարագեոզյանը: Մեր փորձագետ բանախոսները արդյունավետ զրույց ունեցան բուհերում հայագիտության և այս ոլորտում հայկական ռեսուրսների օգտագործման մասին։ [ENG] 🗣📍Our third breakout session was led by moderator Asbed Kotchikian, who is a professor of Global Studies at AUA. The topic of the discussion was “Armenian Studies, Higher Education, and Resource Mobilization,” discussed by speakers Stephan Astourian, Historian and former William Saroyan Director of the Armenian Studies Program at U.C. Berkeley, Mary Papazian, former President and Executive in Residence at San Jose State University, Razmik Panossian, director at Armenian Communities Department in the Calouste Gulbenkian Foundation, and Ann Karagozian, Distinguished Professor and Director at UCLA Promise Armenian Institute. Our expert speakers had a fruitful conversation about Armenian studies in universities and the usage of Armenian resources in this field. https://www.facebook.com/DiasporaGovAm/posts/pfbid0QDWam6muu74zGkgHnhYm5ceUkJV2K9s2oweno78VQ9NvTGySLqxHgreC4VuKf5Vnl [ARM] 🗣📍Հաջորդ նիստի քննարկման թեման էր «Ինչպե՞ս են սփյուռքի համայնքներն իրենց երկրներում կազմակերպում տեղական և պետական մակարդակով ներկայացվածությունը»։ Մեր մոդերատոր Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոս Արմեն Սահակյանը քննարկում անցկացրեց Ռումինիայի էկոնոմիկայի և առևտրի նախկին նախարար Վարուժան Ոսկանյանի, Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտիոյի, Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանի, Մեծ Բրիտանիայի Բաց համալսարանի գիտաշխատող Նիկոլաս Թավիթյանի և Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Արին Կարապետի հետ։ Մեր փորձագետ բանախոսները արդյունավետ քննարկում իրականացրեցին ներկայացվածության կարևորության վերաբերյալ՝ սկսած տեղականից մինչև ազգային մասշտաբներով, և թե ինչպե՞ս կարելի է այդ ներկայացուցչությունը ամրապնդվել և կատարելագործվել: [ENG] 🗣📍For the next panel, the topic of discussion was “How diaspora communities organize for local and national-level representation within their countries.” Our moderator Armen Sahakyan, lecturer at the American University of Armenia, led the conversation between former Minister of Economy and Commerce in Romania, Varujan Vosganian, California State Senator, Anthony Portantino, Armenian Member of the Grand National Assembly of Turkey, Garo Paylan, Researcher at The Open University, UK, Nicolas Tavitian, and Member of the Swedish Parliament, Arin Karapet. Our expert speakers held a productive discussion regarding the importance of representation, ranging from local to national scales, and how this representation can be strengthened and refined. https://www.facebook.com/DiasporaGovAm/posts/pfbid02opTYkKUhaSQMbMn1TXNT5bYzRkBBm2j5UzwbBBq474Ryyn1NBdJ4P6tAHet8RaEQl [ARM] 🗣📍«Սփյուռքի ներկայացվածությունը Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգում․ հնարավոր մոդելներ» այս պանելային քննարկման ժամանակ մոդերատոր ՀՀ հանրային հատվածի բարեփոխումների գծով խորհրդական Սառա Անջարգոլյանը ներկայացրեց թեման և մտքերի փոխանակում անցկացրեց «իԳործ» ծրագրի 2020 մասնակիցների հետ: Ներկաների թվում էին Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի խորհրդական Հերմինե Հարությունյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության խորհրդական/փորձագետ Նարե Հարոյանը, ՀՀ առողջապահության նախարարության խորհրդական Արազ Չիլոյանը և իրավաբան, տնտեսական և կոոպերատիվ իրավունքի մասնագետ Տաթևիկ Գևորգյանը բացատրեցին իրենց դերը կառավարական մարմիններում, սփյուռքի կարևորության դերը կառավարության մեջ և այն ծրագրերը, որոնք նրանք իրականացրել են պետական մարմիններում աշխատելու ընթացքում։ [ENG] 🗣📍In this panel discussion “Diaspora representation within the Republic of Armenia's governing structures: Models to consider”, the moderator Sara Anjargolian, Advisor at the RA Public Sector Reform presented the panel and exchanged with iGorts 2020 participants. Among the attendees, Hayk Margarian, CEO at the National Center for Innovation and Entrepreneurship, Hermine Harutyunyan, Advisor at the Office of the High Commissioner for Diaspora Affairs of the Republic of Armenia, Nare Haroyan, Advisor/Expert at the RA Ministry of Economy, Araz Chiloyan, Consultant at Ministry of Health of the Republic of Armenia, and Tatevik Gevorgyan, Lawyer and Specialist in Economic and Cooperative Law explained their roles in the Governmental offices, the importance of the Diaspora in the Government and the projects they implemented while working in the State Institutions. https://www.facebook.com/DiasporaGovAm/posts/pfbid02VABjieR3bZLUwWDBvqqMyiqjNTxh5ujAijfTQL2BKvoozRhd1MmiWxKKyAyrt1WFl [ARM] 🗣📍«Սփյուռքի քաղաքական ներկայացվածությունը Հայաստանում» թեմայով պանելային քննարկումը վարում էր մոդերատոր Ստելլա Մեհրաբեկյանը, ով Սիվիլնեթի ավագ խմբագիրն է: Մոդերատորը ներկայացրեց բանախոսներ՝ ֆրանսիական հետախուզական հետազոտությունների կենտրոնի հետազոտող և լրագրող Տիգրան Եգավյանի, իրավաբան, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Արտյոմ Գեղամյանի, Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և վերջում ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի միջև քննարկումը։ Մեր հյուրերը ներկայացրել են իրենց գաղափարներն ու առաջարկները Հայաստանում սփյուռքի քաղաքական ներկայացվածության և այդ ներկայացվածության ամրապնդման վերաբերյալ։ [ENG] 🗣📍A panel discussion on the political representation of the Diaspora in Armenia was hosted by moderator Stella Mehrabekyan, who is the Senior Editor at Civilnet.am. The moderator presented the discussion between speakers Tigrane Yegavian, Journalist and Researcher at the French Intelligence Research Center, Artyom Geghamyan, General Counsel at Vallex Group of Companies, Zareh Sinanyan, High Commissioner for Diaspora Affairs of the Republic of Armenia, and lastly, Vladimir Vardanyan, Chairman of the Standing Committee on State and Legal Affairs of the National Assembly of the Republic of Armenia. Our guests presented their ideas and propositions concerning the political representation of the Diaspora in Armenia and how this representation can be strengthened. https://www.facebook.com/DiasporaGovAm/posts/pfbid0J1E6tVuRCvLFNSia52xVhi9o2P4JdheomfoNm4wJPKpTLDwyvaxTeJjDNtP72DWgl
Սփյուռքի Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ծրագրից դուրս

Ուղիղ
"Աշխարհի տապան" միության նախագահ Գևորգ Ներսիսյանը (Ֆրանսիա) Նիդ.օրագրի ընթերցողներին համառոտ ներկայացնում է իրենց գործունեությունը։


Համաշխարհային հայկական գագաթնաժողով. Վերջին 4֊րդ օր։ Միայն ազգի համախմբումն ու միասնական որոշումները երկրին կարող են փրկողակ լինել։ Պառակտումը, հայհոյելը, մի կողմ քաշվելը՝ չմտածեք թե հարցի լավագույն լուծումն է ու արդյունքներ կտան։ Էլի եմ ասում մի ելք կա ` միասնություն ու համախմբում։ Մանրամասը՝ https://www.facebook.com/100063642097247/posts/551702713627794/














































Սփյուռքի Համաշխարհային հայկական գագաթնաժողով
Շարունակությունը


No comments:

Post a Comment