The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday 24 February 2023

ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ


Արվեստաբան, նկարիչ մեր հայրենակից  նիդերլանդաբնակ Ալիկ Ասատրյանը վաղուց իր ֆեյսբուքյան հարթակում ստեղծել է  «Վերնատուն 22»֊ը։ Այս  նախագծի շրջանակներում մասնակիցներն ըստ հանձրարականի տարբեր թեմաներով ստեղծագործում են։ Դրանցից մեկն էր 

 «Հեքիաթների փոսը»`  որն  այսօր դարձել է գիրք։ Ի դեպ, բոլոր այս ծրագրերն իրականացվել են բարեգործական հիմունքներով, մասնակիցների անձնական նվիրատվություններով, Ալիկ Ասատրյանի (Alik Assatrian ) նկարների վաճառքից ստացված հասույթներով, որի մեծ մասը փոխանցվել է բարեգործական նպատակներով։

Ինչպես կազմակերպիչներն են հայտնում`  «Հեքիաթների փոսը»  գրքի շնորհանդեսը տեղի է ունենալու  փետրվարի 25- ին, շաբաթ օրը երեկոյան ժամը 17:00 -ին  SarGallery 'Yerevan  Yerevan «ՍԱՐ» պատկերասրահում  (ք. Երևան, Պարոնյան 15) Նախագծի մասնակիցները, վերնատունցիները (ովքեր Հայաստանում են),  նաև բոլոր գրքասերները սիրով հրավիրում են  երեկոյին: Գիրքը նաև վաճառքի է  դրվելու, ստացված գումարը ուղղվելու է Հայաստանում գետնի վրա "Վերնատուն 22" մշակութային կենտրոն ստեղծելուն։

Գիրքը կարող եք  ձեռք բերել նաև հեռահար փոստային կապով SarGallery  ֆեսբուքյան էջով: 

Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր ը   շնորհավորում է վերնատունցիներին,  բոլոր կազմակերպիչներին՝ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ։

Շնորհավորանքին միանում է մեր գործընկեր 

ORER Armenian European Magazine Եվրոպական ամսագիրը։

https://www.facebook.com/NidOragir/posts/pfbid02emkXfbynxM7eg4VRpywkSAWafWKvNzDYJpz2jh6X8bJLYqTf7LCx93X7oGHAanaSl




No comments:

Post a Comment