The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday 21 February 2023

Փետրվարի 21-ին` Մայրենի լեզվի միջազգային օրն էր



Ալմելո քաղաքի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց»  կիրակնօրյա դպրոցը այս տոնը և գիրք նվիրելու տոնը մեծ շուքով նշեց կիրակի օրը՝ փետրվարի 19-ին։ Տոնական հանդեսը սկսելուց առաջ ներկայացվեց Հոլանդական Nofam ընկերության կողմից նախաձեռնած մի նախագիծ, որը հովանավորում է Հայաստանում բնակվող անապահով ընտանիքների  50 երեխաների կրթության ու զարգացման  մարդասիրական ծրագիրը։ 

Նպատակն այն է, որ օրեկան €1 հատկացնելով (ստացվում է ամսեկան €30), կարելի է որդեգրել մեկ երեխայի հովանավորությունը և նրա հետ կապ պահպանելով, դեր ունենալ այդ երեխայի կյանքում։ Նպատակը նաև այն է, որ կամուրջ ստեղծվի Հայաստանի երեխաների և Հոլանդիայի իրենց հովանավորող ընտանիքի հետ։

Ցերեկույթի մասնակիցներից շատերը հենց այդ օրը լրացրին սեղանին դրված թերթիկները և հովանավորության պարտականություն ստանձնեցին։ 

Ուրիշներն էլ իրենց հեռախոսների վրա բեռնելով Nofam App -ը, որոշեցին այդ միջոցով  կատարել ամսեկան €30-ի փոխանցումը և հովանավոր դառնալ որևէ երեխայի։ Բարեգործական այս ծրագիրը շարունակում է ընդլայնվել նաև այլ շրջանակներում։  

Ցերեկույթից առաջ էլ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հայկական եկեղեցում 

Խաժակ Արք. Պարսամյանը  Բուն բարիկենդանի առիթով պատարագը 

նախագահելուց հետո շնորհավորեց և օրհնեց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Մաշտոց Քահանա Բաղդասարյանին և  եկեղեցական նորընտիր խորհրդի մյուս 7անդամներին։










No comments:

Post a Comment