The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 10 February 2024

26-րդ IKA/Խոհարարական Օլիմպիական խաղերում նաև հայ մասնակիցները պարզեցին դրոշ

 


2024 թվականի փետրվարի 2-ից 7-ը Շտուտգարտում տեղի ունեցան  26-րդ IKA/Խոհարարական Օլիմպիական խաղերը, որն անց է կացվում 1900թվականից` ամեն չորս տարին մեկ: Այն համախմբում է աշխարհի ամենատաղանդավոր խոհարարներին, ովքեր իրենց մասնագիտության մեջ փնտրում և գտնում են նորը և իրենց գործն ավելի շատ արվեստ են համարում: Գրեթե 125 տարի խոհարարական համաշխարհային հանրության համար կարևորագույն այս իրադարձությանը տարբեր անվանակարգերում մասնակցում էին ազգային ու երիտասարդական հավաքականներ, համայնքային, տարածաշրջանային թիմեր և անհատներ՝  ավելի քան 1200 մասնակից, այդ թվում՝ 88 թիմ և ավելի քան 520 անհատ ցուցադրողներ ընդհանուր 55 երկրներից: Օլիմպիական չեմպիոն դարձավ Ֆինլանդիայի հավաքականը, երիտասարդական թիմերի մեջ առաջինը Շվեդիան էր: Տարածաշրջանային թիմերի անվանակարգում օլիմպիական չեմպիոնը Կորեայի թիմն էր: Համայնքային թիմերից չեմպիոն դարձավ ֆիննական Compass Group  և Շվեյցարիայի զինված ուժերի խոհարարական թիմերը: Ցավոք Հայաստանի հավաքականը ներկայացված չէր թիմային անվանակարգում, դրա փոխարեն ունեցանք անհատական մասնակիցներ : Առաջին հերթին գովեստի խոսքեր պետք է ասել մեր հայրենակից, նախորդ օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Մելանյա Սիմոնյանի հասցեին ու նրա «Wedding & Cake» թիմին`  Վալենտինա և Քրիստինե Սարիբեկյաններին, Հասմիկ Մկրտչյանին, Կարինե Հարությունյանին, Տիգրան Սարիբեկյանին, ովքեր միաժամանակ ներկայացրեցին Հայաստանն ու Նիդերլանդները: Խստապահանջ Ժյուրիի նախագահ Ֆրենկ Ուիդմանի գլխավորած IKA-ի կազմում էր 70 հոգանոց ժյուրիի խումբը:  Հայ մասնակիցները տարբեր անվանակարգերում արժանացան երկու արծաթյա, երկու բրոնզե մեդալների, 4 պատվոգրի ու մեկ հավաստագրի: Մեր մասնակիցներն այս պարգևները նվաճեցին իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Մրցույթը պահանջում էր առավելագույն կենտրոնացում և մեծ գիտելիքներ: Կարևորը միայն համն ու մատուցումը չէր: Հաղթանակի հասնելու ճանապարհին ստեղծագործական ձեռքբերումներն առնվազն նույնքան են, որքան մաքրությունը, ճշտապահությունը, հիգիենան ու հոգատարությունը աշխատավայրում, որն հաշվի է առել ժյուրին:

Շնորհավորում ու Հետագա հաջողություններ ենք մաղթում բալոր հայ մասնակիցներին:

Հ.Գ- ՈՒզում ենք մի կուրիոզ միջադեպի ուշադրության հրավիրել: Պարգևատրման ժամանակ հաղորդավարի կողմից հնչում է մեր մասնակցի ու  երկրի՝  Նիդերլանդների անունը: Սակայն պարգևին արժանացած Մելանյա Սիմոնյանը մի բան էլ կազմակերպիչների օգնությամբ բացում-պարզում է Հայաստանի դրոշը, որից հետո հաղորդավարը կարծելով շփոթմունք է մեկ անգամ էլ տալիս Նիդերլանդներ անունը: Հետո Մելանյան բացատրում է, որ նա մասնակցում է երկու երկրների կողմից:

Hay Azian

«Նիդերլանդական օրագիր»

https://www.nidoragir.com/2020/02/blog-post_53.html

https://www.facebook.com/profile.php?id=100063582056068

https://www.olympiade-der-koeche.com/en/













No comments:

Post a Comment