The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 18 February 2024

Գրքի շնորհանդես SarGallery 'Yerevan սրահում

 

 17.02.24 Երևան/Ն.Գասպարյան/Նիդօրագիր

Այս պահին գրքի շնորհանդես է  SarGallery 'Yerevan   սրահում։ Ամալյա Սողոմոնյանը ներկայացնում է իր մենագրությունը նվիրված աֆղան ընտանիքում մեծացած հայտնի ամերիկացի բժիշկ, գրող Հալեդ Հոսեյնի ստեղծագործություններին և գործունեությանը։ Հոսեյնի  ստեղծագործությունները ոչ միայն բեստսելլեր են աշխարհի այլ երկրների ընթերցողի համար, այլև դրանք արդեն քաջ ծանոթ են հայ ընթերցողին, ով հասցրել է ոչ միայն կարդալ, այլև սիրել հեղինակին։ ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնը շնորհիվ իր հրաշալի ղեկավարի ու մասնագիտական բարձր որակավորում ունեցող գիտնական-թարգմանիչ Անուշ Սեդրակյանի, հսկայական գործ է կատարում։ Մաղթենք նրանց նորանոր նվաճումներ։




No comments:

Post a Comment