Գուրգեն Միքայելյանին արդեն պատիվ ենք ունեցել ներկայացնելու «Նիդերլանդական օրագրի» էջերում, «Գրական Չորեքշաբթի» հանդեսում: Ներկայացնում ենք հեղինակի նոր բանաստեղծություններից
Գուրգեն Միքայելյան
Գուրգեն Միքայելյանին արդեն պատիվ ենք ունեցել ներկայացնելու «Նիդերլանդական օրագրի» էջերում, «Գրական Չորեքշաբթի» հանդեսում: Ներկայացնում ենք հեղինակի նոր բանաստեղծություններից
Գուրգեն Միքայելյան
Աննա Մարտիրոսյան
Եվ այսպես, շարունակում ենք շարքը` Նիդեռլանդներ երկրի երևույթներ/փաստեր, որոնց որոշ կետեր կուզեի այդպես լիներ նաև մեր հայրենիքում👇👇..
Մաս 6.
1. Նիդեռլանդցիները շատ բաց են, ուղղամիտ և ազնիվ։ Եթե քո հետ խնդիր ունեն, շատ թեթև են տանում, բնավ չեն նեղվում, երբ ուղիղ ասում ես նրա հետ կապված որևէ խնդիր կամ դժգոհություն։ Եթե քո խոսքը, կամ դու իրեն դուր չես գալիս, հոգս չէ, անմիջապես կասեն քեզ😁։ Մի քիչ այդքան էլ հեշտ չէ նրանց միշտ լավ ընկերներ լինելը։
2. Ընկերներ ձեռք բերելու մեջ հաշվի են առնվում, որ պայմանավորվածությունները լինեն հստակ օրն ու ժամին, դրանք շատ կարևոր են։ Հարգալից չէ, եթե որևէ երեկո զանգես և հարցնես, թե ինչ կա, կարող ենք հանդիպել ու թեյ/սուրճ ըմպել, կամ հակառակը դու նրան հրավիրես քո տուն։ Ամեն ինչը նախապես է պլանավորվում և եթե լուրջ պատճառով այն հետաձգվում է, ուրեմն պարտավոր ես նախապես զգուշացնել։
3. Նիդեռլանդցիները այդքան չեն հետաքրքրված հարստության և որևէ կարգավիճակ, կամ պաշտոն ձեռք բերելու մեջ։ Յուրաքանչյուր 10 հոգուց 4-ը կիսատ օր են աշխատում' համատեղելով առօրյան իրենց հոբբիների հետ։ Նիդեռլանդներում դու չես ապրում աշխատելու համար, այլ հակառակը' աշխատում ես ապրելու համար։ 😉
5. Այստեղ մարդկանց հագուստը ամենուրեք, ռեստորաններում, սրճարաններում, խանութներում հիմնականում ջինս/բլուզ կամ մայկա է, սպորտային կոշիկներ, գարնանային բաճկոն, ձմեռային վերարկու🧍♀️🧍։ Շատ քիչ եմ տեսել թիթիզ հագուկապեր, բարձրակրունկ կոշիկներ🙈։
6.Գուցե մի քիչ տարօրինակ թվա, բայց այստեղ այդքան տարածված չէ բնակարաններում կամ մեծ տներում վարագույրներով ծածկել առանց այդ էլ մեծ պատուհանները, քանի որ թաքցնելու ոչինչ չունեն։ Իրենք սիրում են ընտանիքով դիտել հեռուստացույց, միասին ժամանակ անցկացնել, նստել պիժամայով և վատ բան չեն տեսնում, թե անծանոթ մարդիկ տեսնեն թե ներսում ինչ է կատարվում։ Ավելին, գեղեցիկ ծաղիկներ, դեկորատիվ հուշանվերներով զարդարում են պատուհանագոգերը։ Իսկ երբ արև է գալիս, իրենց բազմոցը մոտեցնում են պատուհանին մոտ կամ աթոռները դնում դրսում, իրենց տան առջևում, հոլանդական գարեջուրը ձեռքներին' վայելելու արևի ջերմությունն ու բնությունը։
7. Դպրոցական կրթության մասին. Ինչպես արևմտյան մյուս երկրներում, այնպես էլ այստեղ դպրոցում ուսումնական տարին սկսվում է օգոստոսին և երեխաներն իրենց հեծանվով սիրով գնում են դպրոց։ Հատկանշական է, որ տարածված և ընդունված չէ ծաղիկներով, առավել ևս նվերներով դպրոց մտնելը, մյուս կողմից պետության կողմից մանկավարժների գործունեությունը բարձր է գնահատվում և հարգված է։
8. Ամստերդամի մասին: Այն միաժամանակ գրավիչ, պատմական և մեղքերի քաղաք է։ Երբ մտնում ես Ամստերդամ, վիթխարի հոյակապ գեղեցիկ շինություններն ու ենթակառուցվածքներից հմայվում ես, բայց երբ դուրս ես գալիս գնացքից կամ ավտոմեքենայից, անմիջապես քթին են խփում թթվաշ և սուր հոտով տարբեր տեսակի թմրանյութեր, հիմնականում հաշիշ։ ♨️😜Աչքիդ են զարնում քաղաքի տարբեր փողոցներում նաև վուլգար և բաց հագնված աղջիկները, կանայք և հասկանում ես, որ հայտնվել ես մեղքերի քաղաքում, որ հայտնի է աշխարհում թիվ 1 քաղաքը, ուր օրինականացված են որոշակի չափաբաժիններով թմրանյութերի օգտագործումը և մարմնավաճառությունը(Կարմիր լապտերների նշանավոր փողոց)։ Զանազան մանր մունր բուտիկ/խանութներում վաճառվում են թմրանյութեր, նաև ինտիմ խաղալիքներ🤷🙈, իսկ նշանավոր փողոցի կարմիր վարագույրներով զարդարված մեծ պատուհանների դիմաց հանդիսավոր ձևով բիկինիով նստում են մարմնավաճառները, սպասելով իրենց հերթական հաճախորդին։ Ի դեպ, իրենք շատ բարձր հարկեր են վճարում և ունի հին պատմություն😅: Ինչևէ, այս ֆոնի վրա, առավել զարմանալի է, որ այս երկրում խիստ ցածր է հանցագործության տեմպերը, համեմատ մյուս երկրների։ Չմոռանանք, որ այստեղ բարձր են տույժ/տուգանքները, հարկերը և խիստ են կանոնները։ Թագավորական քաղաքը միշտ լեփ լեցուն է տուրիստներով, բայց հոլանդացիները խուսափում են այնտեղ բնակվելուց։
9. Ինչպես նշել էի նախորդ հոդվածներից մեկում, սոցիալական բարեկեցության բարձր մակարդակի մասին, որ հատկապես տարեց և տարբեր հատուկ կարիքներով մարդկանց հարմարեցված են պայմանները, օրենքները։ Նշել էի, որ տարեց մարդիկ հիմնականում բնակվում են մեծերի համար նախատեսված հատուկ շենքում, որ ներսից ասես լյուքս հյուրանոց է հիշեցնում, ուր աղմուկը բացառված է, այստեղ 1-ին հարկում կան սանհանգույցներ։ Երբեմն շատ էժան գներով վաճառում են իրենց օգտագործած, բայց լավ որակի կահույքներ, ապրանքներ։ Շատ տարեց մարդիկ միայնակ են ապրում և պետության կողմից վճարվող օգնական է գալիս, օգնում իրենց, ուղեկցում ամենուրեք, մթերային խանութներ, զբոսանքի գնալուց։
10. Նիդեռլանդները գետերի, լճերի, մի խոսքով ջրային, խոնավ, անձրևային երկիր է, ինչպես նշել էի նախորդ հոդվածում։ Ուստի, հատուկ խելացի համակարգեր են ստեղծվել ռիսկային այն հատվածներում, ուր կարող են գետերը վարարել և ջրհեղեղներ լցվեն տներ ։ Այս տարվա ամռանը հայտնի մեծ ջրհեղեղներից(Բելգիա, Գերմանիա, Նիդեռլանդների հարավ) տուժած հարավային հատվածների համայնքներում ոչ մի զոհ բարեբախտաբար չի եղել ի տարբերություն մոտիկ հարևան երկրների։ Երբ սկսվել էր ջրային պատուհասը, այստեղ բնակիչները ժամանակ ունեցան լքելու իրենց տները, ի շնորհիվ խելացի ենթակառուցվածքային համակարգի։
11. Սխիփհոլ (Schiphol) միջազգային օդանավակայանն աշխարհում լավագույն և խոշորագույններից է։ Այն ունի բազմաթիվ ուղիղ և տարանցիկ չվերթներ տարբեր երկրներ և հարմարեցված են տարեց և հատուկ կարիքներով անձանց։ Տարեց կամ տեղաշարժման խնդիր ունեցող մարդիկ հատուկ emergency ուղեկցորդի օգնությամբ և մինիավտոբուսով (հիշեցնում է մանկական երկաթուղիի գնացքը😁) հեշտ և արագ անցնում են հսկա տարածքը և հասնում ուզած տեղին։
Շարունակելի...
20 երկրներից ևս 50 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետ է միանում ՀՀ կառավարության աշխատանքներին: Մեկնարկեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» 2021 ծրագիրը, որն արդեն երկրորդ տարին հնարավորություն է տալիս սփյուռքահայ մասնագետների ժամանել Հայաստան և աշխատանքի անցնել պետական կառավարման համակարգում: Այսօր ծրագրի ղեկավար Լիանա Սիմոնյանը նոր «իԳործ»-ականներին ներկայացրեց այն գորտեսչություններին, որտեղ նրանք աշխատելու են: Ամերիկահայ փորձառու մասնագետ Մարինա Ներսեսյանը (Բոստոնի համալսարան) և սիրիահայ Հակոբ Մակդիսը (Հալեպի համալսարան) աշխատանքի անցան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում:
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
27.08.2021/Աշխեն Բակլաչյան /Նիդ.օրագիր
ARM/NL
Սույն հոդվածը Սուրբ Ղազար կղզու մասին է, որը պատկանում է Մխիթարյան միաբանությանը: Այն 1717թ.-ին Վենետիկի իշխող խորհրդի կողմից տրվել է Մխիթար Սեբաստացուն և նրա տասնյոթ վարդապետներին, ովքեր կառուցել են վանքը, վերականգնել հին եկեղեցին և ընդլայնել կղզին մոտ չորս անգամ ավել իր նախնական տարածքից։ Տարիներ առաջ կղզում մեզ էր դիմավորել «Արմենիա» նավը, որը շրջել էր աշխարհի տարբեր ջրերով, ապա հանգրվանել Սուրբ Ղազար կղզում: Ցավոք, ըստ մեր տեղեկությունների` այն վաճառվել է մասնավոր անձի։
Venetië is een prachtige stad. Velen weten niet dat er in de buurt van Venetië een eilandje bestaat, genaamd San Lazzaro degli Armeni (Soerb Khazar kghzi), waar het klooster van de Mekhitarists, een Armeens-katholieke gemeenschap is gevestigd. In 1717 werd dit eilandje door de Republiek Venetië afgestaan aan Mkhitar Sebastatsi, een Armeense katholieke monnik, die samen met zijn volgelingen een Armeense klooster stichtte. Sindsdien is dit eilandje ook een van 's werelds prominente centra van Armeense cultuur en Armeense studies. Talloze belangrijke publicaties, zoals het eerste volledige woordenboek van de Armeense taal (1749-1769) en de eerste moderne geschiedenis van Armenië (1781-1786), werden op het eiland gemaakt door de monniken. Hierdoor werd dit eiland een belangrijk centrum van de Armeense boekdrukkunst.
In 1810 werden bijna alle kloosters van Venetië gesloten, echter werd San Lazzaro door Napoleon erkend als een academie. Door de eeuwen heen hebben tientallen kunstenaars, schrijvers, politieke en religieuze leiders het eiland bezocht. Sindsdien is het een toeristische bestemming geworden. Armenen zijn trots over het feit dat Lord Byron, een Engels romantisch dichter en schrijver in 1816-1817 het eilandje bezocht om Armeense taal te studeren. Met de hulp van de priesters van het klooster van het eiland San Lazzaro degli Armeni maakte de dichter actief kennis met de Armeense manuscripten en sprak later met grote bewondering over de Armeense cultuur. Het bekendste citaat van Byron over Armeense taal is: ‘’Armeens is de taal om met God te spreken".
Twee jaar geleden bezochten we het eiland en het eerste wat we zagen wanneer we aankwamen was het schip ''Armenia''. Dit schip heeft de wereld rondgereisd, 23 landen bezocht en is vervolgens aangekomen en geland op het eiland San Lazzaro. Dit jaar verwelkomde het schip ons echter niet, tot onze grote teleurstelling. Helaas, volgens de informatie die we hebben ontvangen, is het verkocht aan een particulier.
Tijdens ons bezoek aan het eiland, hebben we de prachtige tuinen met veel bloemen bewonderd. De gids vertelde ons dat in de tuinen van San Lazzaro rozen worden geteeld, die de monniken gebruiken om er jam van te maken. Het wordt gemaakt van rozenblaadjes rond mei, wanneer de rozen in volle bloei staan. Deze jam wordt gegeten bij het ontbijt.
Genoeg interessante details en verhalen rond deze magische plek! Dus mocht je ooit in Venetië zijn, plan dan zeker een bezoek aan dit mooie Armeense eiland.
Աշխեն Բակլաչյան
Նյութը գրվել է Եվրամիության «Solidarity Corps» «Աջակցիր թերթին» նախագծի շրջանակում, փորձի՛ր ուժերդ, թղթակցիր «Նիդ.օրագրին»:
Dit artikel is geschreven in het kader van het EU-project “Solidarity Corps”. Wil jij ook schrijven voor Niderlandakan Oragir? Stuur dan een berichtje en wordt ook vrijwilliger!
28.08.2021 Երևան/Նաիրա Գասպարյան/Նիդերլանդական օրագիր
Անիռոզ Նահապետյանի աշխատանքների ցուցադրությունը Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի ցուցասրահում երկու օրով երկարաձգվել է։ Աշխատանքները շատ ինքնատիպ են՝ սկսած Եվայի կանացի հուզառատությունից, կնոջ կերպարի անհատական ընկալումից, կին, ում համար գորշ առօրյայի գույները կարող են փոխվել, եթե նա գտել է իր հոգուն մեղմություն բերող շրթներկի գույնը,... Նկարչուհուն հարազատ է կնոջը երջանկացնող մայրության և լիարժեք ընտանիքի թեման, որտեղ իր տեղն ունի առնական տղամարդը, սակայն ընտանիքի երջանկությունը չի կարող լիակատար լինել առանց թռչնակների ծլվլոցի։ Խորքային առումով հետաքրքիր բացահայտում ունենք՝ Անիռոզի ընկալմամբ այդ երջանկության խորհրդանիշն է թռչնի վանդակը. Գուցե կինն իր երջանկությունը լիարժեք է համարում ընտանեկան կյանքին, գուցեև սեփական ցանկությամբ, անմնացորդ նվիրվելով ընտանիքին՝ ինքն իրեն սիրո վանդակի մեջ դնելով, երևույթ, որ միայն հատուկ է ամենահմայիճ խելացի ու խելամիտ կնոջը, ով երբեք տղամարդու հետ հավասարություն չի փնտրում, քանի որ իր կանացի հմայքով ավելի վեր է կանգնած։ Պատերազմի թեման վատ երազն է , որ խաթարում է առօրյան։ Ասես , ընկալելով հայությանը հասած արհավիրքը , նկարչուհին փորձում է վանել այն միտքը, որ այս ամենը կարող է կրկնվել․․․ Նրա ընկալմամբ մղձավանջը մնացել է վատ երազների մեջ՝ հեռվում․․․Երազկոտ, ռոմանտիկ, բայց միևնույն ժամանակ իրատես՝ նկարչուհին փորձում է գեղեցիկի միջոցով ընկալել աշխարհը և խուսափել կյանքի բերած սուր անկյուններից։ Անիռոզը բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Նիդեռլանդներում , Հայաստանում ու աշխարհի այլ քաղաքներում, մասնակցել է տարբեր հետաքրքիր ցուցահանդեսների՝ հավատարիմ մնալով իր մանկության հիշողություններին և այն երկրին՝ Նիդեռլանդներին, որի երկնքի ներքո այսօր ստեղծագործում է ամենահմայիչ կինն ու նկարչուհին։ Նրա աշխատանքներում առկա են հայի տխուր աչքերն ու տառապած դեմքը, պարսկական զարդանախշերից մինչև հյութեղ, սեփական արժանիքները գիտակցող կնոջ կերպարը։ Շնորհակալություն սիրելի նկարչուհուն իր հոգու գաղտնիքներին ու անկեղծ հույզերին մեզ մասնակից դարձնելու համար։ Տաղանդաշատ նկարչուհու աշխատանքներին կարելի է ծանոթանալ նրա բազմաթիվ էջերում, ինստագրամում, համացանցում։
Ցուցահանդեսի մեկնարկը տրվել է օգոստոսի 13 ից, այդ ընթացքում Նիդեռլանդները ներկայացնող հայուհու աշխատանքների երկրպագուները բազմաթիվ ու տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են։ Այցելուների շարքում ոչ միայն Անիռոզի արվեստով հետաքրքրվող հայերն են, այլև օտարերկրա հյուրեր, ովքեր պաշտոնավարում են կամ զբոսաշրջիկի կարգավիճակով այս պահին Հայաստանում են գտնվում, նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք անտարբեր չեն կարողացել մնալ նկարչուհու հուզառատ գործերի նկատմամբ։ Ցուցահանդես է այցելել ու նկարչուհուն ջերմ խոսքեր է շռայլել Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը։