The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday 27 July 2018

Շոգ ամառ Նիդերլանդներում




Սաստիկ շոգեր են պատուհասել Նիդերլանդներին: Այդ մասին իրենց ֆեյսբուքյան  էջերում մտահոգություն են հայտնել Նիդերլանդներում բնակվող մեր հայրենակիցները: Ստորև  ներկայացնում ենք նրանց տեսակետները.



Չկարծեք թե միայն հայաստանում է աննախադեպ շոգ եղանակ: Վաղը Նիդերլանդներում գրանցվելու է +38՝ այսօր եղել է 36-ից բարձր : Չորային ամառը հատում է բոլոր ռեկորդները: Թերևս վերջին 100 տարիների ռեկորդը գերազանցվում է: Խոտերը չորացել են, ծառերը ջրազրկվել ու խեղճացել են, բերքը չորանում է: Կարտոֆիլի ու սոխի դաշտերը պարզապես ջուր են աղերսում: Շատ տեղերում բույսերը չորացել են: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Նիդերլանդների համար աննախադեպ, արդեն երեք ամսից ավելի տեղումներ չեն եղել:
Համենայն դեպս Նիդերլանդների Զելանդ կոչվող՝ մշտապես կանաչի մեջ թաղված մարզի համար սա անսովոր երևույթ է:


Ara Shahbazian 
1976 թվից նման երաշտ չի եղել։ Եթե այսպես շարունակվի, կարող են վտանգավոր հետևանքներ լինել։ Ողջ Հոլանդիայում 1,5 - 2,0 մետր փորես, ջուր դուրս կգա... Այսինքն բոլոր շենքերի ու շինությունների, այդ թվում ծովը պահող ամբարտակների հիմքերի տակ ջուր է։ Եթե երկար ժամանակ անձրև չի լինում, ստորգետնյա ջրի մակարդակն իջնում է ու առաջանում են դատարկ տարածքներ, որոնք կարող են շինությունների ծանրությանը չդիմանալ։ Իսկ եթե, Աստված չանի, ամբարտակները ի վիճակի չլինեն ծովի դեմն առնել, հետևանքների մասին մտածելն իսկ ահավոր է...

No comments:

Post a Comment