The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday 31 January 2020

2020 թվականի Դեսպանատան ֆեյսբուքյան էջի հունվարյան ամփոփագիր

 https://www.facebook.com/armembhague2020 թվականի Դեսպանատան ֆեյսբուքյան էջի հունվարյան լուրերում առանձնապես  աչքի ընկավ Նիդերլանդների  արտգործնախարարի պատմության մեջ առաջին այցը հայաստան: 
Նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությանը դիմավորողների  և ուղեկցողների թվում էր  Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան  Բալայանը:

Ստեֆ Բլոկի այցը, այցելություն Ցեղասպանության հուշհամալիր, մամուլի ասուլիսը (տեսաերիզներ, լուսանկարներ)  իրադարձությունների  մասին այս թողարկման մեջ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքի    հունվար (2020)  ամսվա  ոչ բոլոր նյութերն ու լուսանկարներն են տեղադրվել մեր ամփոփագրում:


3 января в 10:31
Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության շրջանակներում՝ Ամստերդամում շուրջ հինգ տասնյակ նիդերլանդական ընկերությունների մասնակցությամբ Եվրասիական միության վերաբերյալ սեմինարը նախաձեռնելու և անցկացնելու համար Եվրասիական հանձնաժողովի կողմից Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը խրախուսվել է ԵԱՀ շնորհակալագրով։



3 января в 18:41
Նիդերլանդների կառավարությունը Հայաստանը ներառել է ապահով երկրների ցանկում։
Նիդերլանդների կառավարությունը Հայաստանը ներառել է ճամփորդության համար ապահով երկրների ցանկում, ինչը նոր հնարավորություններ է ընձեռում նիդերլանդացի զբոսաշրջիկների՝ Հայաստան այցելությունները խթանելու համար։

Ապահով երկրների ցանկը կազմվում է Նիդերլանդների արտգործնախարարության, արդարադատության և անվտանգության նախարարության, ինչպես նաև այլ գերատեսչությունների հետազոտությունների և գնահատականների հիման վրա։

Քրիստոս ծնա՜ւ եւ յայտնեցա՜ւ, մեզ ու ձեզ մեծ աւետի՜ս։ Շնորհաւո՜ր Սբ Ծնունդ:
Christ is born and revealed!!! Merry Christmas!


6 января в 23:15
Դեսպան Տիգրան Բալայանը Ամստերդամում ներկա է գտնվել Սուրբ Հոգի հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տարոն Թադևոսյանի հանդիսապետությամբ Սուրբ Ծննդյան առթիվ մատուցված պատարագին։




The enchanting The Naghash Ensemble will perform in Haarlem and Den Haag.

The Naghash combines the spirituality of Armenian folk songs, neo-classical music and post-minimalism with the energy of rock and jazz. Three fantastic female vocalists (twice a soprano and an alto), assisted by phenomenal musicians on Armenian instruments such as duduk, oud and dhol. The American-Armenian composer John Hodian leads the ensemble on the piano through music based on the sacred texts of the Armenian poet and priest M’krtich Naghash.


https://www.paard.nl/en/event/naghash-ensemble-2/

10 января в 18:57
Ambassador Tigran Balayan presented #Armenia's foreign policy and Armenian Government's large-scale reforms to the students of the Hague Academy of International law.
Դասախոսություն` Միջազգային իրավունքի Հաագայի ակադեմիայի ուսանողների համար



Հունվարի 10-ին դեսպան Տիգրան Բալայանը` Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների և հիմնական ուղղությունների, Հայաստանում ընթացող լայնածավալ բարեփոխումների վերաբերյալ դասախոսությամբ հանդես եկավ դեսպանություն այցելած Միջազգային իրավունքի Հաագայի ակադեմիայի տարբեր երկրներ ներկայացնող ուսանողների առջև։

Դասախոսությունից հետո դեսպան Բալայանը պատասխանեց ղարաբաղյան հիմնախնդրի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստանի թավշյա հեղափոխության արդյունքների մասին ուսանողների բազմաթիվ հարցերին։









Նիդերլանդների խորհրդարանում նշեցին Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման որոշումը

Հունվարի 16-ին դեսպան Տիգրան Բալայանը հյուրընկալվեց Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատում, ուր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների և կուսակցական խմբակցությունների ներկայացուցիչների հետ նշվեց Հայաստանում Նիդերլանդների դեսպանության բացման վերաբերյալ խորհրդարանական նախաձեռնության հաջողությունը։
Դիմելով՝ ԱԳՆ բյուջեում լրացումը նախաձեռնած պատգամավորներին դեսպան Բալայանն ասաց. «Իմ կառավարության անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ Հայաստանում ընթացող գործընթացներին աջակցող և հայ-նիդերլանդական հարաբերությունների առավել ընդլայնումը խթանող կարևոր քայլի համար։ Դեսպանության հիմնումը խորհրդանշում է մեր երկկողմ հարաբերություններում արձանագրված առաջընթացը և փոխգործակցությունը խորացնելու երկուստեք տրամադրվածությունը»։
Միջոցառման ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Նիդերլանդների միջև տարբեր բնագավառներում և հարթակներում համագործակցության զարգացումը խթանելու վերաբերյալ։





"Արարատի կախարդանքի ներքո. Հին #Հայաստան|ի գանձերը" ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները քննարկելու նպատակով դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Դրենթսի թանգարան, ուր հանդիպում ունեցավ թանգարանի տնօրենի և ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներում ներգրավված աշխատակիցների հետ։





18 января в 13:21
Դեսպան Բալայանն այցելեց VakantieBeurs զբոսաշրջային ցուցահանդեսի Հայաստանի տաղավար

Հունվարի 18-ին դեսպան Տիգրան Բալայանն այցելեց VakantieBeurs խոշոր զբոսաշրջային ցուցահանդեսի Հայաստանի տաղավար, ուր հանդիպեց ցուցահանդեսին մասնակցող հայկական զբոսաշրջային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Շնորհակալություն հայտնելով Հայաստանի և Արցախի զբոսաշրջային ուղղությունները հավուր պատշաճի ներկայացնելու համար` դեսպան Բալայանը գոհունակությամբ արձանագրելով այս հայաստանյան տուրօպերատորների առավել ներկայացուցչական մասնակցությունը կարևոր միջոցառմանը։
"Այս կարգի միջոցառումների մասնակցության շնորհիվ է նաև, որ Նիդերլանդներից Հայաստան զբոսաշրջային հոսքը շեշտակիորեն աճել է", - ընդգծեց Հայաստանի դեսպանը։

Հայաստանի տաղավարում Տիգրան Բալայանը նաև զրույց ունեցավ ցուցահանդեսի կազմակերպիչների հետ, որոնց հետ քննարկեց տաղավարի անխափան գործունեությանն առնչվող հարցեր։







20 января в 13:03

Նիդերլանդների Թագավորության Արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն

Հունվարի 22-23-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը: Հունվարի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Այցի շրջանակներում Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախարար Բլոկը կայցելի նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Սուրբ նահատակների հիշատակին:
https://www.mfa.am/hy/upcoming-events/2020/01/20/63

21 января в 22:38
◾️ Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարի ՝ հունվարի 22-ից 23-ը Հայաստան կատարելիք պաշտոնական այցը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Նիդերլանդների ԱԳ նախարարի առաջին երկկողմ այցելությունն է:

◾️ Նախարարի այցին նախորդել է Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի որոշումը՝ ՀՀ-ում դեսպանություն հիմնելու վերաբերյալ:

◾️ Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցությունն ընթանում է մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, ՏՏ, մշակութային, արդարադատության, տարածքային ենթակառուցվածքների, ապակենտրոնացված համագործակցության և այլն։ Ակտիվանում են գործարար կապերը, մասնավորապես գյուղատնտեսության, կաթնարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։

Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հակիրճ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ 
https://bit.ly/2Rc5cCJ






Թումանյանի հեքիաթների նիդերլանդերեն թարգմանությունն իր տեղը զբաղեցրեց Հովհաննես Թումանյանի թանգարանի օտարալեզու հրատարակությունների շարքում





Նիդերլանդների ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան



Նիդերլանդների ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան։ Օդանավակայանում Նիդերլանդների պատվիրակությանը դիմավորել են ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը։
#Dutch Delegation head by Foreign Minister Stef Blok arrived to #Armenia. Ambassador Tigran Balayan and Tigran Samvelian, Head of European department of MFA welcomed the Delegation at the airport.


Նիկոլ Փաշինյանը և Ստեֆ Բլոկը քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման հեռանկարները



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պարոն Բլոկի այցը մեր երկիր և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-նիդերլանդական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը՝ վարչապետը հավելել է, որ այս տարի նախատեսվում է նաև իր պաշտոնական այցը Նիդերլանդներ, ինչը դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր կլինի Հայաստանի ղեկավարի առաջին այցն այդ երկիր: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը կարևորում է երկկողմ համագործակցությունը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ու հումանիտար բնագավառներում:

Այնուհետև վարչապետն անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով, դատական համակարգում և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը նշված ուղղություններով ձևակերպել է հագեցած և հավակնոտ օրակարգ և հետևողականորեն գնում է այն կյանքի կոչելու ճանապարհով:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, ինչը կարևոր նշանակություն ունի եվրոպական գործընկերների հետ հարաբերությունները և համատեղ ծրագրերն ընդլայնելու առումով:

Ստեֆ Բլոկը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ակնհայտ տեսանելի են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներն ու բարեփոխումները և ընդգծել, որ իր երկրի կառավարությունը ևս պատրաստ է փոխգործակցության արդյունքում նպաստել դրանց արդյունավետ իրականացմանը: Նիդերլանդների ԱԳ նախարարը հեռանկարային է համարել համագործակցությունը տնտեսության, այդ թվում՝ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև հումանիտար բնագավառներում: Պարոն Բլոկը համոզմունք է հայտնել, որ վարչապետ Փաշինյանի այցը Նիդերլանդների Թագավորություն ևս կնպաստի երկկողմ հարաբերությունների օրակարգի հաստացմանն ու ընդլայնմանը:


Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:




23 января в 18:46

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ


Հունվարի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ: Հանդիպման սկզբում Նիդերլանդների ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանին փոխանցեց Երևանում Նիդերլանդների Թագավորության դեսպանություն բացելու վերաբերյալ պաշտոնական դիմումը, ինչին ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի՝ Հայաստանում ներկայացուցչություն հիմնելու որոշման համար:














Արտգործնախարարները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Նիդերլանդների միջև տարբեր մակարդակներում առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով վերջինիս հետագա ամրապնդման ուղղությամբ քայլերի կարևորությունը, այդ թվում՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման միջոցով:


ՀՀ ԱԳ նախարարի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին

Հայաստան-Եվրամիություն հարաբերություննեերի խորությունը և ծավալն այնքան մեծ է, հարցերի քանակը՝ քաղաքականից մինչև տնտեսական, գիտակրթականից մինչև սեկտորալ համագործակցություն, և դա ամրագրված է շատ կարևոր պայմանագրի մեջ: Այս տարիների ընթացքում ձևավորված է այնքան խորը համագործակության փորձ, առկա է այնքան խորը ծավալ և ներգրավվածություն, որ բնականաբար այդ հարաբերությունները մեկ օրվա մեջ չեն փոխվում: Մեր և Եվրամիության մտադրությունն է միասին աշխատելու դեպի այդ հարաբերությունների խորացումը, ամրապնդումը:

Տեղի է ունեցել Հայաստան-Նիդերլանդներ բարեկամության շրջանակի հայկական կողմի անդրանիկ նիստը



Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի եւ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-Նիդերլանդներ բարեկամության շրջանակի հայկական կողմի անդրանիկ նիստը:
ԱԺ փոխնախագահը հիշեցրել է, որ բարեկամության շրջանակը ձեւավորվել է 2019թվականի հոկտեմբերին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի` Նիդերլանդների Թագավորություն պաշտոնական այցի ընթացքում: Նպատակն է նպաստել երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական, կրթական ու մշակույթային կապերի խորացմանը:
Կարեւորելով համագործակցության այս հարթակը՝ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ ապրիլ ամսվա ընթացքում նախատեսվում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական  այցը Նիդերլանդների Թագավորություն:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան բացումը կնպաստի Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացմանը: Այս համատեքստում նա կարեւորել է ֆիլմարտադրության եւ մշակույթի ոլորտներում տարբեր միասնական նախաձեռնությունների իրագործումը:
Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության հնարավոր  ուղիների շուրջ: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է մասնավորապես «Կինոյի մասին» օրենքի ընդունումը եւ Հայաստանի կողմից «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մեդիա» բաղադրիչի վավերացումը: Նա նաեւ տեղեկացրել է, որ Նիդերլանդներում արդեն գրանցված է հայ կենդանասերների կազմակերպություն, որն օգնելու է Հայաստանում թափառող կենդանիների համար ապաստարանների ստեղծման եւ տարբեր ծառայությունների մատուցման աշխատանքների կատարմանը:
Նիստի մասնակիցները կարեւորել են նաեւ երկկողմ համագործակցության զարգացումը գյուղատնտեսության բնագավառում, ինչպես նաեւ մշակութային միջոցառումների անցկացումն ու տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը:
Դեսպան Բալայանը հորդորել է  բարեկամության շրջանակի հայկական կողմի անդամներին մշակել եւ ներկայացնել երկու երկրների միջեւ համատեղ ծրագրերի իրականացմանն  ուղղված նախաձեռնություններ:



100 փաստ նոր Հայաստանի մասին - Նիդերլանդներին վերաբերող կետեր
17. 2019 թվականին ՏՏ ոլորտի 230 կազմակերպություն ստացել է հարկային արտոնություններ, որոնց թվում Սփյուռքից դիմածների թիվը կազմում է շուրջ 30 ընկերություն, ընդանուր առմամբ ոլորտում ստեղծվել են ավելի քան 1200 նոր աշխատատեղեր: Արտոնության համար դիմել են Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հոլանդիայից, Ավստրիայից, Վրաստանից, Շվեյցարիայից, Իրանից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Նիդերլանդներից: «ՆերՈւժ» ծրագրի շրջանակներում աշխարհի 17 երկրներից (Վրաստան, Բելառուս, Չինաստան, Չեխիա, Էստոնիա, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Մալթա, Իռլանդիա, Լեհաստան, Իսպանիա, Լիբանան, Հարավային Կորեա, Ռուսաստան, ԱՄԷ, ԱՄՆ) Հայաստան են ժամանել ավելի քան 47 ընկերություններ, որոնցից հաղթողները կարժանանան դրամաշնորհի և կստանան Հայաստանում ապրելու և աշխատելու հնարավորություն։
18. 2019 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1.459.152, կամ աճը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ կազմել է 14.4%։ 2019 թվականի հունվար-սեպտեմբերին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը Ռուսատանի Դաշնությունից ավելացել է 76.2%-ով, Գերմանիայից՝ 2.2 անգամ, Ֆրանսիայից՝ 2.3 անգամ, Իտալիայից` 62.8%-ով, Նիդերլանդներից՝ 98.6%-ով, Իրանից՝ 13.3%-ով, Վրաստանից` 11.7%-ով, Կանադայից՝ 43.8%-ով, Ուկրաինայից՝ 31.7%-ով։ 2019-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներքին զբոսաշրջային այցելությունները աճել են 45.7%-ով:
78. 2019-ի նոյեմբերին ՀՀ քաղաքացիների համար չեղարկվել է մուտքի արտոնագրերի պահանջը Սերբիայի և Քաթարի կողմից։ Այս տարվա հունվարի 19-ին ուժի մեջ է մտել Չինաստանի հետ կնքված մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիրը։ Շվեդիան, Սլովակիան, Սերբիան եւ Նիդերլանդները Հայաստանում դեսպանատուն բացելու որոշում կայացրին:


Քիչ առաջ Ալմելոյի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում կայացրեց Էջմիածին քաղաքի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։
Շնորհակալություն ենք հայտնում քաղաքապետ Արյեն Խերիթսենի և քաղաքային խորհրդի անդամներին Հայաստանի և Նիդերլանդների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացման ուղղությամբ այս կարևոր քայլի համար։
Հատուկ շնորհակալություն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խորհրդի ատենապետ Օնիկ Գելիջյանին` իր վճռական ներդրման համար։
Բաքվի ջարդերի վերաբերյալ ելույթ ՄԱԿ Հաագայի միջազգային մոդելի շրջանակներում
Հունվարի 27-ին տեղի ունեցավ <<ՄԱԿ Հաագայի միջազգային մոդել>> հիմնադրամի կողմից ամենամյա համաժողովի բացման արարողությունը։ Համաժողովի շրջանակներում պատմական հարցերով ենթամոդելավորման ընթացքում կայացավ <<Իրավիճակը Սովետական Ադրբեջանում (12/13 հունվար, 1990թ․)>> զեկույցի քննարկումը։
Նշյալ զեկույցի քննարկումից հետո ելույթով հանդես եկավ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության երրորդ քարտուղար Քրիստինե Ստեփանյանը։ Իր ելույթում անդրադարձ կատարելով 1990թ․ Բաքվի ջարդերին՝ Ք. Ստեփանյանը նշեց, որ, ցավոք, մինչ օրս ադրբեջանական իշխանությունները շարունակում են փաստերի ժխտմանն ուղղել ահռելի միջոցներ և ջանքեր։ Նա հավելեց, որ Սովետական Ադրբեջանի տարածքում հայկական բնակչության կոտորածների համար անպատժելիությունն իր պտուղներն է տալիս մեր օրերում․ Ադրբեջանական իշխանությունները ոչ միայն հրաժարվում են պատասխանատվություն ստանձնել մարդկության դեմ այս հանցագործությունների համար, այլև փորձում են զոհերին մեղադրել իրենց իսկ նկատմամբ կիրառված բռնությունների և կոտորածի համար։
Հարցի առնչությամբ ելույթից և լուսանկարային ապացույցների ու փաստավավերագրական ֆիլմերի ներկայացումից հետո Ք․ Ստեփանյանը պատասխանեց ենթամոդելավորման մասնակիցների բազմաթիվ հարցերի։

30.01.2020
Op deze dag hebben 28 jaar geleden Armenië en Nederland diplomatieke betrekkingen tot stand gebracht.
28 տարի առաջ այս օրը Հայաստանն ու Նիդերլանդները դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին։

Dans le cadre du Mois de la langue française et de la Francophonie 2020,
les Ambassades francophones aux Pays-Bas, l'Alliance française de La Haye, le Lycée français Vincent van Gogh et l'Institut français des Pays-Bas, avec le soutien de TV5 Monde, ont le plaisir de vous présenter
« La BD Francophone : un art engagé »
Le jeudi 5 mars 2020 de 18h00 à 21h30, au Pathé Buitenhof à La Haye
Accueil du public dès 17h30
Pour illustrer le 9e art, nos invités – bédéistes, journalistes ou experts issus du monde francophone -présenteront leur travail et leurs démarches intellectuelle et artistique. La soirée sera également l’occasion de rencontres et de débats visant à faire évoluer les représentations sur cette discipline trop longtemps considérée comme un art mineur.
L’événement sera suivi de moments d’échanges et de partage entre les intervenants et le public, autour de dégustations francophones.

PROGRAMME
Modération : Sonia Déchamps
18h00 :
Mots de bienvenue de S.E. Tigran Balayan, Ambassadeur d’Arménie au nom du Groupe des Ambassadeurs francophones des Pays-Bas.
Discours de S.E. Stéphane Lopez, Ambassadeur, représentant permanent de l’Organisation Internationale de la Francophonie auprès de l’Union Européenne.
18h15 : 1ère table ronde : « Bande dessinée et devoir de mémoire ».
19h00 : Intervention des élèves du Lycée Vincent van Gogh de La Haye.
19h15 : 2ème table ronde : « La bande dessinée, témoin de la réalité ».
20h00 : Dégustations offertes par les ambassades francophones.
Avec Judith Vanistendael (Belgique), Emilie Plateau (France), Zeina Abirached (Liban), Mayro Comics (Arménie), Guy de Lisle (Québec/Canada), Jean Auquier, ancien directeur du centre belge de la BD à Bruxelles (Belgique) & Emile Bravo, dessinateur de Spirou, parrain de l’évènement (France).


14 ч.
ՀԱՅԿԱԿԱՆ «ԿԻՆՈԴԵՍԱՆՏ» ՌՈՏԵՐԴԱՄԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի հրավերով մասնակցում է փառատոնի աշխատանքներին:
Արդեն կայացել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ փառատոնի ղեկավարության հետ:
Հարություն Խաչատրյանի մի շարք ֆիլմերի համաշխարհային պրեմիերաներ կայացել են հենց Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում և Հայաստանն ու հայկական կինոն մեծ համարում ունեն:
Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում ընդգրկված է նաև երիտասարդ կինոռեժիսոր ՍԻԼՎԱ ԽՆԿԱՆՈՍՅԱՆԻ «Վախենալու ոչինչ չկա» վավերագրական ֆիլմը՝ նվիրված Արցախի սակրավորներին, որի փակ ցուցադրությունը վերջերս կայացավ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության փոքր կինոսրահում:
Տեղեկացնենք նաև, որ Ռոտերդամում է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի աշխատանքային խումբը՝ փառատոնի գեղարվեստական տնօրեն ԿԱՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, Gaiff Prօ -ի ղեկավար ՄԵԼԻՔ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ծրագրի համակարգող ՍՈՆԱ ԿԱՐԱՊՈՂՈՍՅԱՆԸ:
Այս մասով բոլոր անակնկալները՝ 17-րդ «Ոսկե Ծիրան»-ում, որը կկայանա 2020թ. հուլիսի 12-19-ը:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը Ռոտերդամում մի շարք հանդիպումներ ունի նաև ««Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային զբոսաշրջային միջավայր» գլոբալ նախագծի հետ կապված: Ինչպես ասվել է, նախագծի մշակման փուլում սերտ աշխատանք է արված Ռոտերդամի մի շարք կառույցների, այդ թվում և Ամստերդամի Սինեմատեքի հետ:


No comments:

Post a Comment