The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday 16 January 2020

Նիդերլանդների խորհրդարանում նշել են Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման որոշումը




Հունվարի 16-ին դեսպան Տիգրան Բալայանը հյուրընկալվեց Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատում, ուր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների և կուսակցական խմբակցությունների ներկայացուցիչների հետ նշվեց Հայաստանում Նիդերլանդների դեսպանության բացման վերաբերյալ խորհրդարանական նախաձեռնության հաջողությունը։

Դիմելով՝ ԱԳՆ բյուջեում լրացումը նախաձեռնած պատգամավորներին դեսպան Բալայանն ասաց. «Իմ կառավարության անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ Հայաստանում ընթացող գործընթացներին աջակցող և հայ-նիդերլանդական հարաբերությունների առավել ընդլայնումը խթանող կարևոր քայլի համար։ Դեսպանության հիմնումը խորհրդանշում է մեր երկկողմ հարաբերություններում արձանագրված առաջընթացը և փոխգործակցությունը խորացնելու երկուստեք տրամադրվածությունը»։

Միջոցառման ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Նիդերլանդների միջև տարբեր բնագավառներում և հարթակներում համագործակցության զարգացումը խթանելու վերաբերյալ։



No comments:

Post a Comment