The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 15 January 2020

Հայաստանում տպագրում և ընթերցում են «Նիդերլանդական օրագրի» հոդվածները



Այն, որ «Նիդերլանդական օրագիրը» դրական առումով բավական լավ ճանաչում ունի նաև Հայաստանում, դա ակնհայտ է: Հերթական անգամ համոզվեցի, երբ  պատահական աչքովս ընկավ թերթերից մեկում, ավելի կոնկրետ «Իրատեսի» երեկվա` հունվարի 14-ի համարում տպագրված Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի հարցազրույցը` «Նիդերլանդական օրագրի» խմբագիր Հայ Ազյանի (Hay Azian) հետ: Սա հաճելի անակնկալ էր: Անմիջապես մի օրինակ էլ ես գնեցի ու բավականությամբ կարդացի ողջ հարցազրույցը, թեև տեքստին ծանոթ էի դեռ համացանցից:  Հաճելի էր տպագրված  տեսնելը: Մոտեցա ինձ հետ գրեթե զուգահեռ ընթերցանությունն ավարտած ու դեռ տրանսպորտին սպասող  երիտասարդ  աղջկան, որի մոտ տեսել էի թերթը. հարցնում եմ
-Դուք մինչև վե՞րրջ կարդացիք այն:
-Պատկերացրեք` այո:  Մանավանդ ծավալուն հոդվածներ չեմ սիրում, բայց սա ամբողջովին կլանեց ու մի շնչով կարդացի: Հարցերը հետաքրքիր էին, պատասխանները անկեղծ, կատարված գործերը գոհացնող: Մտածում եմ այսպես պետք է  աշխատեն մեր երկրի բոլոր դեսպանները:
-Իսկ «Նիդերլանդական օրագիրը» ձեզ ծանո՞թ է:
-Այո, վաղուցվանից  եմ հանդիպել, ես ավելի շատ թերթ ընթերցել եմ սիրում, քան մտնել համացանց:  «Նիդերլանդական օրագիրի» հոդվածները երբեմն հանդիպել եմ «Առավոտ», «Հետք» և այլ թերթերում,  պարտադիր կարդում եմ:
Զրուցակցուհուս ասում եմ.
- Իսկ գիտեք, որ գոյություն ունի  «Նիդերլանդական օրագրի» ֆեյսբուքյան էջի ու կայքերի տարբերակը:
Պատասխանում է, որ  վերջերս է  հանդիպել ֆեյսբուքյան էջին, սակայն մինչ այդ «Նիդերլանդական օրագրի» նյութերը ավելի հաճախ տեսել է համացանցի տարբեր լրատվական կայքերում:
-Երբ գտա էջը անմիջապես բաժանորդագրվեցի ու լայքեցի, հետաքրքիր էջ է:

Ժպտում  է, ապա  ընդառաջ քայլում վերջապես կանգառին մոտեցող տրանսպորտին:  Զրուցակցիս հրաժեշտ տվեցի այդպես էլ առանց անունն իմանալու:
Շուտով «Նիդերլանդական օրագրի» ֆեյսբուքյան էջը կունենա իր ութ հազարերորդ բաժանորդը` որը պարզապես մեկ  անուն ունի`  ընթերցող:

ԷԼԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նիդ.օրագրի թղթ.
ԵՐԵՎԱՆ

Հ.Գ.-Շնորհակալություն ենք հայտնում «Իրատեսին», գլխավոր խմբագիր Փիրուզա  Մելիքսեթյանին, ընդհանրապես բոլոր այն  լրատվամիջոցներին որոնք տարածում են «Նիդերլանդական օրագրի » նյութերը` դրանով նպաստելով  ու ամրապնդելով սփյուռքում հայ համայնքային կապը:




No comments:

Post a Comment